Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

«Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե քանի ապօրինի տեղադրված գազի բալոն է շահագործվում Հայաստանում». Լևոն Խալիկյան 06/13/2015   14:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2008թ-ին կառավարությունը որոշում կայացրեց ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) բաշխիչ աշտարակների տեղադրման մասին: Այս աշտարակները պետք է ավտոմատ կերպով հսկեին գազալցակայանում լիցքավորվող գազի ճնշումն ու ջերմաստիճանը՝ բացառելով ոչ միայն  հնարավոր վտանգը, այլև չարաշահումները: 
 
2013թ-ին, սակայն կայանների մեծ մասը նման աշտարակներ չուներ: Եվ միայն 2013թ- դեկտեմբերին, Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության գործուն միջամտության արդյունքում ԱԳԼՃԿ-ներն ստիպված եղան կատարել օրենքի պահանջը: Թվում էր, թե անվտանգության խնդիրը լուծվեց, բայց 2 տարի անց, այսօր դարձյալ պայթյուններ են տեղի ունենում, դրանց համար պատասխանատվության սլաքն ուղղվում է նաև ԱԳԼՃԿ-ների ուղղությամբ: 
 
Այս թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի հետ:
 
- Խոսակցություններ կան, որ  ԱԳԼՃԿ-ներում նախատեսվածից ավելի բարձր ճնշմամբ գազ են լիցքավորում, ինչը, բաշխիչ աշտարակների դեպքում, պետք է որ բացառվեր: Հնարավո՞ր է, որ ԱԳԼՃԿ-ները գտել են օրենքը շրջանցելու տարբերակներ:
 
- Գազը ինչո՞վ են գնում. կիլոգրամով: Նախկինում, երբ որ բաշխիչ աշտարակը չկար, ի՞նչն էր երևում. Մթնոլորտային ճնշումը: Ստացվում էր, որ մարդը գալիս էր գազալցակայան, վճարում էր կիլոգրամի համար, բայց տեսնում էր մթնոլորտային ճնշումը: Հիմա գնե՞ց այդ մարդը, ասենք 2 կգ գազ, ոչ ոք չէր կարող ասել: Առաջին ամենակարևոր խնդիրը բաշխիչ աշտարակների տեղադրմամբ դա է լուծվել: Այսինքն՝ այն տարածված կարծիքը, որ եթե ճնշումը բարձր է, ուրեմն ամեն ինչ լավ է, սխալ է: Գազը կիլոգրամով ես գնում, ինչ կապ ունի, թե որքան է մթնոլորտային ճնշումը բարձր կամ ցածր:
Երկրորդ խնդիրը՝ նախկինում տեսած կլինեք՝ ամեն տեղ գրված էր ՙսառը գազ՚: Հիմա ոչ մի տեղ չկա գրված, որովհետև, ըստ տեխկանոնակարգի, գազի ջերմաստիճանը որոշվում է ամառ-ձմեռ որոշակի տատանումով հաշվարկված ֆորմուլայով: Եվ չի կարող այդ տատանումը լինել նորմայից ցածր:
 
Երրորդը՝ մթնոլորտային ճնշումն է: Ցանկացած բաշխիչ աշտարակ ստուգաչափվում է չափագիտական ազգային ինստիտուտում: Այսինքն՝ բաշխիչ աշտարակը բերեցին, տեղադրեցին, Չափագիտական ազգային ինստիտուտի տեսուչը գալիս ստուգաչափում է, կապարակնքում: նոր դրանից հետո թույլ է տրվում աշխատել: Երբ որ մենք մոտենում ենք ԱԳԼՃԿ՝ ստուգումներ իրականացնելու, մեզ տալիս են ազգային ինստիտուտի կողմից տրված վկայականը ու նաև նայում ենք կապարակնիքը: Դա նշանակում է, որ ազգային ինստիտուտը ստուգել է՝ կիլոգրամը ճիշտ է, մթնոլորտային ճնշումը ճիշտ է, ջերմաստիճանը ճիշտ է: 
 
- 2013թ-ի վերջում բոլորը ԱԳԼՃԿ-ները տեղադրեցին բաշխիչ աշտարակները: Դրանից հետո տեսչությունը ստուգումներ իրականացրե՞լ է դրանց աշխատանքի որակի նկատմամբ:
 
- 2008թ-ին կայացվեց կառավարության որոշումը, որ ՀՀ բոլոր ԱԳԼՃԿ-ները պետք է ունենան բաշխիչ աշտարակներ: 2011թ-ին տեսչությանը կառավարությունը հանձնարարեց կատարել ոլորտային ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում գրանցված 303 ԱԳԼՃԿ-ներից միայն 5-ում են տեղադրված բաշխիչ աշտարակներ: Ու եթե նայենք 2011-ին շատ ավելի շատ պայթյուներ են տեղի ունեցել, որովհետև եթե բալոնը նախատեսված էր 1 կգ-ի համար, կիլոգրամը ոչ ոք չէր տեսնում, թե ինչքան լիցքավորվեց:
2011-ին ուսումնասիրությունն իրականացվեց, ուսումնասիրությունից հետո որոշվեց, որ պետք է ստուգումներ իրականացվեն: Դրանց արդյունքում բավականին ԱԳԼՃԿ-ների գործունեություն կասեցվեց: Այսինքն՝ բաշխիչ աշտարակներ չտեղադրած կայաններին արգելվեց աշխատել: Այսօր գործող ԱԳԼՃԿ-ները 100%-ով ապահովված են բաշխիչ աշտարակներով:
 
- Փաստորեն, ԱԳԼՃԿ-ները, ըստ ձեզ որևէ խնդիր չունեն: Այդ դեպքում, ինչո՞վ բացատրել վերջին շրջանում հաճախացած պայթյունները:
 
- Ես կարող եմ ասել թե որտեղից է գալիս խնդիրը՝ ապօրինի ձևով գազի բալոն տեղադրելն այսօր ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում: Այսինքն՝ եթե այդ գազի բալոնը պետք է լինի փորձարկված, պետք է լինի համապատասխան հավատարմագրված կազմակերպության կողմից տեղադրված, այսօր եթե մենք որոշենք, որ մեր մեքենայի վրա պետք է գազի բալոն դնենք, գնանք ինչ-որ մի ծանոթի մոտ, ինչ-որ մի լավ ընկերոջից այդ բալոնն առնենք ու տեղադրենք, չկա դրա համար որևէ պատասխանատվություն:
 
Այս մասը պետք է խիստ վերահսկելի լինի, գազի բալոնը պետք է փորձարկված լինի, պետք է տեղադրված լինի համապատասխան կազմակերպության կողմից: Շատ դեպքերում, ինչ-որ տեղից բալոնները բերում են, լավ ներկում են ու նորի տեղ վաճառում կամ տեղադրում: Այստեղ արդեն վարորդի խղճի վրա է. կարող է ավելի էժան տարբերակն ընտրել, բայց ոչ անվտանգ, կարող է մի քիչ ավելի թանկ վճարել,  բայց հավատարմագրված կազմակերպությունում տեղադրել բալոնը, տեղադրելուց առաջ փորձարկել, ստանալ համապատասխան կտրոն, որի վրա նշվում է, որ այդ բալոնն անվտանգ է 2 տարի շահագործման համար: Գազալցակայանում էլ պարտավոր են առանց այդ կտրոնի չլիցքավորել:
 
Խնդիրը ոչ այնքան ԱԳԼՃԿ-ներն են, որքան այն, որ ապօրինի գազի բալոն տեղադրելու ու շահագործելու համար պատասխանատվության միջոց չկա: Իսկ մեր երկրում առանց փորձարկելու, հարևանի տանը գազի բալոն տեղադրելը ահավոր տարածված է, ահավոր: Կարող են ասել՝ մի հատ լավ բալոն կա, կես գնով տալիս է: Մարդն էլ գնում է այդ կես գնով բալոնը: Մի հատ էլ լավ ընկեր կա՝ կես գնով տեղադրում է: Չկա դրա համար որևէ պատասխանատվություն: Իսկ եթե լիներ պատասխանատվության միջոց, շատ մեծ քանակով ավտոմեքենաներ կտուգանվեին, կամ կստիպեին ապամոնտաժել:
Այսօր շատ են ավտոմեքենաները, որոնք 10-12 տարի առաջ գազի բալոնը տեղադրել են ու դրանից հետո ոչ մի անգամ չեն փորձաքննել: Հասկանալի է՝ փորձաքննությունը հավելյալ ծախս է, բայց այդ 12 տարվա բալոնը ոնց որ ավտոմեքենայի մեջ ռումբ լինի տեղադրված: 
 
Ստացվում է, որ ԱԳԼՃԿ-ն, որ իր փորձարկումներն արել է, չափագրումներն արել է, օրինական աշխատում է, մեկ էլ մի օր գալիս է մի ավտոմեքենա, որ 12 տարի առաջ գազի բալոնը տեղադրել է, ոչ լսել է, ոչ էլ ուզում է լսել, որ գազի բալոնը պետք է փորձարկել, ու լիցքավորելիս պայթում է: 
Հիմա խնդիրը ոչ այնքան ԱԳԼՃԿ-ինն է, որքան վարորդինը: 
 
- Բայց չէ՞, որ ԱԳԼՃԿ-ի աշխատակիցն էլ պարտավոր է նախ ճշտել, թե ինչ բալոն է լիցքավորում և կարելի է այն ընդհանրապես լիցքավորել:
 
- Իհարկե խնդիրն ինչ-որ չափով նաև ԱԳԼՃԿ-ինն է: Այո, աշխատակիցը պարտավոր է ստուգել կտրոնը, բալոնի անվտանգության ժամկետը, բայց իմ կարծիքով, ամենամեծ խնդիրը դա է: Մեր մասով ասեմ, որ այս դաշտը վերահսկելն ուղղակի անհնար է: Մենք չենք կարող բոլոր ավտոմեքենաները ստուգել: Ուղղակի պետք է վերահսկողությունը խստացվի, վերահսկելու միջոց գտնվի:
 
- Վերջին շրջանում գրանցված պայթյուններից հետո ՏԿԱԻՆ-ը ստուգումներ սկսեց ԱԳԼՃԿ-ներում ու բավական խախտումներ հայտնաբերեց: Միայն Երևանում արդեն 11-ը տուգանվել են, 2-ի գործունեությունը կասեցվել է: Դո՞ւք մասնակցել եք այս ստուգումներին:
 
- Համատեղ՝ ոչ, բայց մենք էլ նախատեսում ենք մեր ստուգումներն իրականացնել: Ու մեր ստուգումների առանձնահատկությունն այն է, որ բացի տուգանք նշանակելուց, ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում, մենք կասեցնում ենք այդ տնտեսվարողի գործունեությունը: 
Բայց նորից եմ ասում՝ միայն մի կողմով խնդիրը չի լուծվի: Կարևոր է՝ ով և ինչպես է տեղադրում բալոնը: Չէ որ եթե մեքենայի մեջ գազի մի փոքր արտահոս լինի, մի ծխախոտն էլ բավական է, որ պայթի: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե քանի ապօրինի տեղադրված գազի բալոն է շահագործվում Հայաստանում: Հավաստագրված ընկերություններից կարելի է ճշտել, թե քանի օրինական տեղադրված բալոն կա: Բայց իմ կարծիքով, ապօրինիները շատ ավելի շատ են:
 
-Վերջին դեպքերից հետո դարձյալ ակտիվացել են նաև Հայաստան մտնող գազի որակի նկատմամբ կասկածները: Դուք երբևէ ստուգումներ արե՞լ եք այս բնագավառում:
 
- Մենք 2011-12 թթ-ին ենք ստուգումներ իրականացրել: Ստուգել ենք գազի փորձարկման լաբորատորիաները, որտեղ գազն է փորձարկվում: Եվ ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Գիտեք, այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ տարածվում են: Բայց դրանք մեծ մասամբ անհիմն են: Նույն ձևով խոսում են, որ բենզինի հետ ջուր են խառնում, բայց դա ուղղակի անհնար է: Ով անի՝ նոբելյան մրցանակ կտան: Մի բան հստակ է, նույնիսկ ամենաանորակ գազը չի կարող առանց պատճառի պայթել: Ցանկացած գազ՝ լինի որակով, անորակ, սառը թե տաք, չպիտի պայթի: Թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է: 
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]