Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ)

Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով 05/26/2015   10:33  |  ԼՐԱՀՈՍ


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտավան, Մակի Զարգացման ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, , միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Հովհաննես Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քննարկման այսպիսի հարթակ ստեղծելու համար, նշել է, որ այն օգտակար կլինի քննարկելու և հասկանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ու հետագա գործողությունների տեսլականը: Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ հիմնահարցեր և դրանց լուծման ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որի համար պետք է միավորել ջանքերը, համադրել լուծման գործիքները՝ պետության գործողությունների առավելագույն արդյունավետության ապահովման համար: 
 
«Սա այն ֆորմատն է, որտեղ մեր մտահոգություններն ու տեսակետները հասանելի կլինեն միմյանց, որի համար փորձել ենք ապահովել շահագրգիռ կողմերի հնարավորինս լայն ներգրավվածություն:
 
Կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե, կարևոր է քաղաքական կամքը: Կառավարությունն ունի այդ կամքը, այդ իսկ պատճառով էլ կարևորում ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ակտիվ և շահագրգիռ մասնակցությունն այս կարևոր գործին»,-շեշտել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը ընդգծել է քննարկումներն ու բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ գործողությունների հստակ ընթացակարգ և համագործակցային այնպիսի ֆորմատ ունենալու համար, որով հնարավոր կլինի մոտ ապագայում շոշափելի արդյունքներ գրանցել: 
 
2014 թվականին ընդունվել է հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի հիման վրա 2015 թվականին ՀՀ-ում ստեղծվել է նոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, մշակվել և բազմիցս շահագրգիռ մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարությունը և հակակոռուպցիոն ոլորտային ծագրերը։
 
Միջոցառումներ են ձեռնարկվել դոնոր կազմակերպությունների գործունեության արդյունավետ համակարգում ապահովելու համար։ Ըստ արդարադատության նախարարի՝ շարունակվում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, և այս ոլորտում առաջընթացն արդեն իսկ նկատելի է: Այդ համագործակցության արդյունքում, Հովհաննես Մանուկյանի խոսքով, 2014 թվականին  կոռուպցիայի դեմ պայքարում գրանցվել են տեսանելի հաջողություններ, մասավորապես,  Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խումբն /ԳՐԵԿՈ/ ամբողջովին կատարված է համարել Հայաստանին տրված նախկին բոլոր 19 հանձնարարականները, սակայն դա բավարար չէ, և դեռևս լուրջ անելիքներ կան:
 
«Մենք ընդունում ենք, որ շոշափելի արդյունք կապահովենք այն ժամանակ, երբ հասարակությունը տա իրական գնահատական, իսկ դրա համար չպետք է լինի միայն քննադատություն, այլ կոնկրետ առաջարկություններ և իրապես շահագրգիռ քննարկում: Մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ, բայց դա չի նշանակում, թե այն փոփոխման ենթակա չէ: Պետք է թևերը քշտել և մտնել պայքարի մեջ»,-հավելել է նախարարը:
 
Տրայան Հրիսթեան իր գոհունակությունն է հայտնել նման ներգրավվածության համար, որը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում որոշակի տեղեկատվության փոխանակման  և առաջարկություններ լսելու համար: «Կարևոր է քննարկել, երկխոսել և գտնել լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծել է դեսպանը:
 
Նա հղում է կատարել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանը, ինչը հաստատում է, որ Հայաստանը ցուցաբերել է նախաձեռնություն և կամք կոռուպցիայի դեմ պայքարում, որի համար անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը լրջագույն ջանքեր է ներդնում այս սկզբունքների կյանքի կոչման համար: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել և՛ կառավարությանը, և՛ քաղաքացիական հասարակությանը: 
 
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակը և վերջին մեկ տարվա ընթացքում Կառավարության կատարած գործողությունները: Նա բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերը ոլորտում՝ հավելելով, որ հավաքագրվել են հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր հետազոտություններն ու ներառվել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ:
 
Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկ է եղել ստեղծելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր՝ կոնկրետ ժամկետներում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված կոնկրետ միջոցառումներ համատեղ իրականացնելու համար: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ առաջարկն ընդունելի է՝ հայտնելով այդ ուղղությամբ քննարկումներ կազմակերպելու և կարծիքներ լսելու պատրաստակամություն:
 
Հանդիպման արդյունքում, Արդարադատության նախարարության առաջարկով որոշվեց քննարկման առարկա դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համախմբման նոր մեխանիզմ ստեղծելու հարցը, որում կներգրավեն ՀՀ կառավարության, միջազգային /դոնոր/ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]