Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   10:56 Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրվա գործողությունների գրաֆիկը. շարժվում են ԵՊՀ (տեսանյութ) 05/10/2024   10:48 Առավոտյան սուրճը՝ Հանրապետության հրապարակում. ապահովել է «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   10:29 Խաղաղ ակցիաներ՝ բուհերում 05/10/2024   10:26 Բագրատ Սրբազանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից 05/10/2024   08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան 05/10/2024   08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/10/2024   08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» 05/10/2024   07:55 Անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք ուսանողներին ․ Մելիքյան 05/10/2024   07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/10/2024   07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ» 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին

ԵՄ-ն հստակ ու անվերապահ բանաձևեց, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա. Հ. Նաղդալյան 05/23/2015   15:41  |  ԼՐԱՀՈՍ

 
Ռիգայի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովն ավարտվեց՝ երկօրյա բուռն ընթացքից հետո: Երկու օր շարունակ հակասական տեղեկատվության ու ոչ պաշտոնական արտահոսքերից հետո արդեն հրապարակված է գագաթաժողովի Հռչակագիրը, որն արտահայտում է նաև ընթացքում ծագած ու լուծված կամ արձանագրված խնդիրները: 
 
Ի՞նչ արդյունքներ ունեցավ գագաթաժողովը մեզ համար և արդարացա՞ն արդյոք մեր ակնկալիքները հարցերին «Իրատես de facto» կայքի խնդրանքով անդրադարձել  է ԱԺ փոխնագահ Հերմինե Նաղդալյանը: Հարցազրույցն ամբողջությամբ  ներկայացնում ենք ստորև.
 
-Ռիգայի գագաթաժողովում, բնականաբար, պիտի արտահայտվեին  աշխարհաքաղաքական օրակարգում գտնվող բոլոր խնդիրները, որոնց լուծման մեջ Եվրամիությունը առանցքային դեր ունի: Եթե վերացարկվենք կոնկրետ հարցերից և ընդհանրության մեջ նայենք, Ռիգայում անդրադարձներ եղան համաշխարհային քաղաքական օրակարգում գտնվող բոլոր խնդիրներին, այլ հարց է, որ այդ խնդիրները գագաթաժողովի թեմայից ու քննարկումներից դուրս էին: Հայաստանի համար ամենակարևոր արդյունքը, կարծում եմ՝ բոլորը տեսան ու անգամ ամենաթերահավատները համոզվեցին, որ Հայաստանի դիրքորոշումը աշխարհում ընկալվում ու ընդունվում է: Երբ դա հաստատում են Մերկելը, Բերզինշը, Շուլցը, այլևս քննարկելու հարկ չկա՝ իսկ մեզ կհասկանա՞ն, իսկ մեզ կընդունե՞ն:
 
Մեզ հասկանում ու ընդունում են մեր բոլոր խնդիրներով ու այդ խնդիրների լուծման մեր դիրքորոշումով: Այս արդյունքը հենց այնպես երկնքից թափված մանանա չէ, կոնկրետ աշխատանք է՝ դիվանագիտական, քաղաքական խողովակներով, հետևողական ու համառ, ամենօրյա աշխատանք, որ շատ հաճախ չի էլ երևում, չի էլ բարձրաձայնվում:
 
Ու այս արդյունքի համար առաջինը պիտի շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ մասնակցում էր ու ելույթ ունեցավ գագաթաժողովում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու դիվանագիտական կորպուսին: Սեպտեմբերի երեքից մինչև այսօր հնչող մարգարեությունները Հայաստանի Եվրոպայից մեկուսացման մասին չարդարացան, և դա ոչ միայն ԵՄ-ի մեր տարածաշրջանում ունեցած շահերի ու հետաքրքրությունների հետևանք է, դա առաջին հերթին Հայաստանի վարած հաշվարկված, հավասարակշիռ ու փաստարկված քաղաքականության արդյունքն է:
 
Ռիգայում ակնհայտ դարձավ, որ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս համաշխարհային տարբեր վեկտորների պայքարի ու հակասությունների բախումով ստեղծված փակուղային թվացող վիճակից՝ շնորհիվ իր հավասարակշռված քաղաքականության: ԵՄ-ն Հայաստանի հետ սկսելու է նոր բանակցություններ՝ քաղաքական բարեփոխումների ու տնտեսական շփումների շրջագծում՝ չհակասելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ընտրություն, որին ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում: Շարունակվելու են ազատ տեղաշարժի դյուրացման բանակցությունները:
 
Գուցե պարադոքս է, որ այս հարցում Հայաստանը եթե ոչ առաջ է անցել, ապա հաստատ հավասար ընթացքով է շարժվում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների հետ: Հաղթանակ-պարտություն, սև-սպիտակ կարծրատիպային ձևակերպումները չեմ ընդունում, այնուամենայնիվ, գտնում եմ, որ Ռիգայի գագաթաժողովի երկու օրերի լարված, երբեմն, այո, հակասական ու իրարամերժ լուրերով հագեցած աշխատանքը ու արդյունքները մեզ պիտի վստահություն ներշնչեն, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Բարեփոխումները, որոնց ԵՄ պատրաստվում է աջակցել, պետք են մեր երկրին ու ժողովրդին, համագործակցության այն ձևաչափն են, որից շահելու ենք բոլորս: 
 
-Գագաթաժողովի առաջին օրվա սենսացիան Ռոյթերի ոչ պաշտոնական տեղեկատվությունն էր, որ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Հռչակագիրը, որի չորրորդ կետում Ղրիմի անեքսիայի վերաբերյալ ձևակերպում կա: Շատերը դա մեկնաբանեցին իբրև Ռուսաստանին Հայաստանի անվերապահ հավատարմության հերթական դրսևորում: Այդպե՞ս է:
 
-Այո, դա անվերապահ հավատարմության դրսևորում էր՝ սեփական շահերին: Եվրոպացիներն էլ լավ հասկանում են, որ Հայաստանի համար դա Ռուսաստանի խնդիր լինել-չլինելուց առաջ սեփական խնդիր է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն: Հանրաքվեով Ադրբեջանական ՍՍՀ-ից անջատված ԼՂԻՄ-ի անկախության պաշտպանության հարց է և Հայաստանը չի կարող որևէ փաստաթղթով դեմ գնալ ինքնորոշման իրավունքի արտահայտությանը՝ որ ժողովուրդն էլ լինի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն էլ հաստատեց՝ միջազգային ասպարեզում Հայաստանը հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ, բոլոր ազգերի: 
 
-Երկրորդ օրվա սկանդալի հեղինակը Բաքուն էր, որ դեմ էր Հռչակագրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերյալ ձևակերպմանը, ինչու՞:
 
-Ադրբեջանը տասնամյակներով դիվանագիտական, քարոզչական ու լոբբիստական ողջ ներուժը գործադրում է միջազգային բոլոր կառույցներում ադրբեջանանպաստ բանաձևեր ու որոշումներ ստանալու համար: ԵՄ-ն հստակ ու անվերապահ բանաձևեց, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա: Էլմար Մամեդյարովն ակնկալում էր, որ բանաձևում պիտի պաշտպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, գոնե առաջնայնություն տրվի իրենց համար միակ ու եզակի սկզբունքին: Ապարդյուն: Դա մեզ համար հատկապես կարևոր է և արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ ԵՄ աջակցությունը և վերաբերմունքը բանակցային սեղանին դրված խնդիրներին:  
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]