ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական ահաբեկչությունը Բաքվի համար շարունակում է մնալ հարևանների հետ հարաբերությունների առանցք. Հերմինե Նաղդալյան 01/28/2015 16:04 | ԼՐԱՀՈՍ
Այսօր` հունվարի 28-ին, ԵԽԽՎ-ում հրավիրված` Փարիզի ահաբեկչական գործողությունների թեմայով հրատապ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու պատվիրակության ղեկավար` Հերմինե Նաղդալյանը` ևս մեկ անգամ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով պատմության ընթացքում տեղի ունեցած և մեր օրերին դեռևս շարունակվող հայերի դեմ թուրքերի և ադրբեջանցիների կողմից իրականացվող ահաբեկչական ակտերի շուրջ:
Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ Բաքվի ջարդերին, Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնամյակներով քարոզած հայատյացության քաղաքականությանը:
Ելույթում մասնավորապես ասված է.
«Հարգելի գործընկերներ,
Երբ Հալեպում, Քեսաբում, Դեր Զորում պայթեցվում էին քրիստոնեական եկեղեցիները, հայկական եկեղեցիները՝ նույն ձեռքն էր գործում, որ Փարիզի կենտրոնում գնդակահարեց «Շարլի Էբդո» երգիծաթերթի ծաղրանկարիչներին: Նույն ձեռքն է զազրելի հետևողականությամբ անապատում գլխատում խաղաղ մասնագիտության մարդկանց:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ահաբեկչությունը քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրներ լուծելուց անցել է կրոնական պատերազմի՝ մուսուլմանները քրիստոնյաների դեմ: Բայց դա խաբուսիկ տպավորություն է: Քաղաքակրթությունների պատերազմ չկա:
Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա ու վաղվա մեր անելիքների մասին` միմյանց հասկանալու, միմյանց արժեհամակարգերը հարգելու, ավանդույթները գնահատելու անհրաժեշտության մասին: Թվում է՝ այնքան պարզ ու հասկանալի ճշմարտություններ են, որ նույնիսկ քննարկելը ավելորդ է, բայց այս պարզ ու հասկանալի ճշմարտությունները աշխարհում ամեն օր պարտվում են այս ու այն տեղ հնչող կրակոցների առաջ: Իսկ մենք դասեր չենք քաղում:
Ընդամենը մի քանի օր առաջ լրացավ Բաքվի հայկական ջարդերի 25-ամյակը: Դա պետական ահաբեկչություն էր՝ կազմակերպված ու իրագործված ամենադաժան ու անմարդկային մեթոդներով: Ադրբեջանի Հանրապետության գործող իշխանությունը, այդպես էլ դատապարտումի կամ զղջումի մեկ բառ չգտավ վաղեմության ժամկետ չունեցող այն սպանությունների համար, որ արյունով էին ողողել Բաքվի փողոցները, որոնց մասին պարզ գրել է ադրբեջանցի վիպասան Աքրամ Այլիսլին: Ի պատասխան այսօրվա Բաքվում այրվեցին Այլիսլիի գրքերը, իսկ նա դավաճան ու ազգուրաց հռչակվեց: Զարմանալի չէ, որովհետև պետական ահաբեկչությունը Բաքվի համար շարունակում է մնալ հարևանների հետ հարաբերությունների առանցք: Ի՞նչ, եթե ոչ սեփական ժողովրդի նկատմամբ քաղաքական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի տասնամյակներով քարոզած հայատյացությունը և ամեն օր հնչող պատերազմի սպառնալիքները հարևան Հայաստանի հասցեին: Ի՞նչ, եթե ոչ ռազմական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի ռազմական բյուջեի տարեցտարի բազմապատկումն ու հարձակողական զինատեսակների ձեռքբերումը:
Ես սա ասում եմ սրտի խոր ցավով, որովհետև զոհվում են 18-20 տարեկան պատանիներ, թե հայեր և թե ադրբեջանցիներ, որ պիտի ապրեին ու ապրեին: Ու եթե մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, ի՞նչ են պաշտպանում մեր հարևանները: Տարածաշրջանում խաղաղությու՞նն ու կայունությու՞նը: Հայաստանն ու հայերին թիվ մեկ թշնամի հայտարարելու իրենց իրավու՞նքը, որպեսզի բոլոր ներքաղաքական ու սոցիալական խնդիրները թշնամու գոյությամբ արդարացնեն: Սթափվել է պետք: Նախորդ դարերի պատմությունը բոլորիս ապացուցել է, որ պատերազմներով, սպանություններով, ահաբեկչություններով լուծված խնդիրները կարճ կյանք են ունենում՝ մինչև հաջորդ պատերազմը, հաջորդ սպանությունն ու հաջորդ ահաբեկչությունը:
Եվ եթե մենք ուզում ենք ազատվել այդ չարիքից, պիտի հասկանանք, որ ահաբեկչությունը ուրիշինը չի լինում, ուրիշի զոհ չի լինում, ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից ու դավանանքից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել