Թեմաներ
Շաբաթ 05 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/25/2024   16:58 Փորձում են Հայաստանը դատարկել հայկական բովանդակությունից. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 05/25/2024   16:52 Արցախցիների մի մարդու պես հեռանալը խառնեց բոլորի խաղաքարտերը. դա հաշվի չէր առել ոչ ՌԴ, ոչ միջազգային խաղացողները, ոչ ՀՀ-ն ու Ադրբեջանը 05/25/2024   16:40 Ռուսաստանն ու Իրանը հաստատել են ռազմավարական գործընկերության ստեղծման տրամադրվածությունը 05/25/2024   16:21 ՀՀ լիազոր մարմիններն ստիպել են Արցախի քաղաքապետերին մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, իսկ այժմ մեղադրում են․ Ստեփանյան 05/25/2024   16:12 Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում. Ծառուկյան (տեսանյութ) 05/25/2024   16:10 ՔԿ-ն Արցախի քաղաքապետերին առաջադրված մեղադրանքների մասին. ենթադրյալ տուժողների մասին խոսք չկա 05/25/2024   16:01 Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/25/2024   15:43 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն 05/25/2024   15:40 Մեզ ուզում են զրկել մեր պատմությունից, այսինքն՝ մեր հիշողությունից, իսկ հիշողություն կորցրած մարդը հիվանդ է. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (տեսանյութ) 05/25/2024   15:36 Տեղի է ունեցել Լավրովի և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի միջև հեռախոսազրույց 05/25/2024   15:26 Ես գամ Երեւան, մեկ էլ գամ տեսնեմ իմ տանը, իմ կնգա կողքին մի Ալիեւ է պառկա՞ծ, ձե՞ռք եք առնում. կիրանցեցին՝ Փաշինյանին (տեսանյութ) 05/25/2024   15:19 Գյուղի բնակիչները ցանկություն չունեն հանդիպելու Փաշինյանի հետ. կիրանցեցի (տեսանյութ) 05/25/2024   15:09 Երեւանում տեղի է ունենում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի, գրասենյակների համահայկական խորհրդաժողովը. ուղիղ միացում 05/25/2024   15:03 «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել 89 ավտոմեքենա 05/25/2024   14:55 Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա 05/25/2024   14:46 Մի քանի տասնյակ թիկնապահներով շրջապատված Փաշինյանն այցելել է Կիրանց. ուղիղ միացում 05/25/2024   14:34 Փաշինյանը Բաղանիսից գնացել է Ոսկեպար (տեսանյութ) 05/25/2024   14:31 Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով. աշխատանքները համակարգում է ոմն Աշոտ Մկրտչյան 05/25/2024   14:28 Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու․ Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում. Էլինար Վարդանյան 05/25/2024   14:26 Համախմբվենք հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո․ Սեյրան Օհանյան 05/25/2024   14:20 ՔԿ-ն պահանջում է կալանավորել Մարտակերտի քաղաքապետին. Վերջինս մեղադրանքը չի ընդունել ու ցուցմունք է տվել 05/25/2024   14:03 Սրբազանի գլխավորած շարժումն այսօր դարձել է միաբանող ուժ․ «Եվրոպահայերը հանուն Արցախի» 05/25/2024   13:57 Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիք 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/25/2024   13:34 Ռաֆայել Հովհանիսյանը հաղթեց մեկնարկային մենամարտում 05/25/2024   13:21 «Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց․ Արսեն Թավադյան 05/25/2024   13:11 Թուրքական սոցցանցերում ճիշտ անուն են տալիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ 05/25/2024   13:01 ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են․ yerkir.am 05/25/2024   12:44 Բաղանիսում Փաշինյանը հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ) 05/25/2024   12:35 ԲԴԽ-ն յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք. ՍԴ որոշումը 05/25/2024   12:25 Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը․ Մելիքյան 05/25/2024   12:19 Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ․ Վահե Հովհաննիսյան 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/25/2024   11:42 Ցեղասպանությունից մազապուրծ եղած համայնքապետին մեղադրելու դեպք պատմությանը դեռ հայտնի չէր․ Հայաստանում երկու դեպք կա․ Ռուբեն Մելիքյան 05/25/2024   11:37 Դավիթ Բեկի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում 05/25/2024   11:25 Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/25/2024   11:21 Փաշինյանը Տավուշի սահմանային Բաղանիսից է սկսում դիտել գործընթացը 05/25/2024   11:16 ՔԿ-ն Մարտակերտի քաղաքապետին մեղադրանք է առաջադրել․ նոր մանրամասներ 05/25/2024   11:13 Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորում 05/25/2024   11:01 Դավիթաշենի կամրջի տակ գիշերը հայտնաբերվել է տղամարդու դի 05/25/2024   10:45 Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներն իրենց վերջին զանգի գիշերն անցկացրել են խարույկի շուրջ 05/25/2024   10:28 Շիրակից մեծ ավտոերթ՝ դեպի Երեւան 05/25/2024   10:16 ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է. Տիգրան Աբրահամյան 05/25/2024   09:58 Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը 05/25/2024   08:35 Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա․ «Հրապարակ» 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/25/2024   08:28 Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ» 05/25/2024   08:26 Փաշինյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/25/2024   08:22 Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. «Ժողովուրդ»
05/24/2024   18:24 Արտակարգ իրավիճակ՝ Աբովյանում. տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել. ժամանել են մեծ թվով ոստիկաններ 05/23/2024   18:49 Որ օրգաններն է օղին քայքայում առաջին հերթին 05/23/2024   17:03 Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը՝ տարածքները հանձնելուց առաջ 05/24/2024   18:33 3 պատճառ՝ ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու համար 05/23/2024   23:23 Կինը դստեր համադասարանցիներին մարմնավաճառության է դրդել 05/23/2024   22:49 Մեկնարկում է Մոսկվա-Երևան ավտոերթը՝ ի աջակցություն Սրբազան պայքարի 05/24/2024   12:49 Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում 05/24/2024   13:02 Հայտարարությունը Փաշինյանից,երկրների անունները՝ ԱԳՆ խոսնակից. Փաշինյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել 05/23/2024   20:35 Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը (տեսանյութ) 05/24/2024   19:59 Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024   19:02 Ինչ է հայտարարելու Փաշինյանն իր այսօրվա ուղերձում. քաղաքացիների կանխատեսումները 05/23/2024   19:26 7 ավտոմեքենա է բախվել Պռոշյան գյուղում․ 7 վիրավորների մեջ կան երեխաներ 05/25/2024   13:41 Իրանի արեւմուտքում պայթել է գազատար խողովակը. կան զոհեր 05/24/2024   21:00 Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին ուղղված ուղերձով. ուղիղ միացում 05/25/2024   08:33 Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ» 05/24/2024   09:38 Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը 05/25/2024   11:57 Վանաձորում թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ 05/24/2024   13:10 Ասկերանի քաղաքապետն ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ՝ իր հետ բերելով ՀՀ տեղափոխվելու հնարավորություն չունեցող երեք արցախցու․ ազգական 05/25/2024   12:04 Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ (տեսանյութ) 05/24/2024   11:40 Պատահար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Էդվարդ Նալբանդյան. Մենք՝ Հայաստանը և Եվրամիությունը, մտադիր ենք շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով 05/22/2015   23:50  |  ԼՐԱՀՈՍ


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին (Ռիգա):
 
- Հիմա Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովը, դեռևս այնտեղ բանակցում են, բայց կարծեք թե աշխատանքներն ավարտվեցին: Ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ տվեց այս գագաթաժողովը Հայաստանին: Կարծեք թե այդ ընդհատված գործընթացը, հարաբերականորեն ընդհատված՝ Եվրամիություն - Հայաստան գործընթացը վերսկսվում է նորից:
 
- Ես չէի ասի՝ ընդհատված, ես կասեի՝ շարունակվող գործընթաց: Այն, ինչ-որ սպասվում էր, մենք այսօր ունենք։ Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ այս տարվա հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստին, որ մենք՝ Հայաստանը և Եվրամիությունը, մտադիր ենք շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի հանձնառությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
 
Եվ այսօր ընդունված գագաթաժողովի Հռչակագրում հենց դրա մասին է խոսվում. այն գործընթացը, որը մենք սկսել էինք Եվրամիության հետ դեռ անցյալ տարվա նոյեմբերին՝ այդպես կոչված խորհրդատվությունները, ի՞նչու խորհրդատվություններ, այլ ոչ թե բանակցություններ, որովհետև Եվրոպական միության բանակցող թիմը չուներ համապատասխան մանդատ։ Հիմա պարզ է դառնում, որ այդ խորհրդատվությունները, որոնք մենք եզրափակեցինք մարտին և եկանք ընդհանուր հայտարարի, հնարավորություն են տալիս շուտով բանակցություններ սկսել, և դա արտացոլվեց ընդհանուր Հռչակագրում:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրամիության խորհուրդը կհաստատի իրենց բանակցող թիմի մանդատը, ինչից հետո մենք կսկսենք բանակցությունները՝ ուղղված նոր իրավական շրջանակային փաստաթղթի մշակմանը՝ մեր հարաբերությունների հետագա զարգացման, ընդլայնման և խորացման նպատակով:
 
Բացի դրանից, Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Փաստաթղթում ընդգծվեց, որ մոտակայում կսկսվի այսպես կոչված վիզային երկխոսությունը՝ արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:
 
Ինչի՞ մասին է խոսքը գնում: Նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման, և նաև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրամիության հետ և ուժի մեջ մտել 2014թ. հունվարին, ճանապարհ բացեցին նոր գործընթացի մեկնարկի համար, որը տանելու է դեպի արտոնագրային ռեժիմի ազատականացում, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները Եվրամիություն մուտք գործելիս ազատված կլինեն վիզաների պահանջից:
 
Մենք շարունակել ենք բանակցությունները և շփումները նաև ոլորտային բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով: Դրա մասին նաև որոշակի հիշատակում կա Հռչակագրում՝ «Horizon 2020» ծրագրի հետ կապված, որը գիտական հետազոտությունների բնագավառին է վերաբերում, կամ ձեռնարկատիրության խրախուսման, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների, նաև ավիացիայի և այլ ոլորտներում:
 
Այսինքն՝ այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք:
 
Խոսակցություններ էին ընթանում, որ Ռիգայում կստորագրվի ինչ-որ համաձայնագիր կամ չի ստորագրվի։ Այդպիսի հարց չի եղել: Դեռ հունվար ամսին՝ Հայաստան - ԵՄ խորհրդի նիստից անմիջապես հետո, ես հայտարարեցի, որ, երբ Եվրամիության կողմից իրենց բանակցող թիմին տրվի մանդատ, կընթանան բանակցություններ, կմշակվի փաստաթուղթ, կգանք համաձայնության, այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի:
 
Ինձ մի քիչ զարմացնում է, որ, չնայած Հայաստանում և Եվրամիության կողմից արված պաշտոնական հայտարարություններին, դրանք նկատի չէին առնվում:
 
- Բայց լավ լուր կա, չէ՞, ըստ էության, հավանություն տրվել է, որպեսզի Եվրահանձնաժողովը սկսի բանակցությունները, դա արդեն լուրջ առաջընթաց է:
 
- Եվրոպական հանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, և Խորհուրդը պետք է հաստատի այդ մանդատը, և վստահ եմ, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, և մենք կսկսենք բանակցությունները:
 
- Եթե կարելի է, երկու հարց տամ: Նախագահը իր ելույթում քննադատեց Ադրբեջանին, ասաց, որ Ղարաբաղը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Հետո այստեղ խոսակցություններ տարածվեցին, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին: Այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ:
 
- Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ: ԵՄ 28 երկիր և Արևելյան գործընկերության պետությունները եկել էին համաձայնության, որպեսզի համապատասխան ձևակերպումներ ընդգրկվեն ընդհանուր Հռչակագրում։ Խոսքը գնում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության մասին, ինչպես նաև` Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին՝ սկսած 2009 թվականից:
 
Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և պարունակվող դրույթներին: Ադրբեջանն է, որ մինչ այսօր չի արտահայտվել այդ կապակցությամբ: Այս անգամ այդ հայտարարություններին հղումը մտավ նաև Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ընդհանուր Հռչակագրի մեջ: Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա և, ընդհանրապես, ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող դրույթի հետ: Այդ էր, միգուցե, պատճառը, որ Ադրբեջանի արտգործնախարարը, փաստորեն, լքեց դահլիճը։ Փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց։ Բաքվի հետ անմիջական բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը համապատասխան կետի վերաբերյալ կներկայացնի իր վերապահումը:
 
Իսկ հռչակագիրն ընդունվեց ինչպես և համաձայնեցված էր։
 
Հայաստանը, Եվրամիության անդամ երկրները և Արևելյան գործընկերության այլ պետությունները միակարծիք էին այս հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը կրկին դուրս եկավ բոլորի դեմ և հայտնվեց մեկուսացման մեջ:
 
- Եվ վերջին հարցը: Բոլորն այստեղ խոսում են այն մասին, որ Բելառուսը և Հայաստանը դեմ էին «Ղրիմի ապօրինի բռնակցում» եզրույթին: Այդ հարցն ինչպե՞ս հարթվեց:
 
- Ընդհանուր Հռչակագրի նախագծում կային մի շարք եզրույթներ, ձևակերպումներ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր կարծիքներ ունեին։ Բնականաբար, մենք էլ ունեինք մեր կարծիքը: Կարծում եմ, որ Բելառուսի անունից չեմ կարող խոսել, բայց Հայաստանի ներկայացված առաջարկները և գաղափարները ըմբռնումով ընկալվեցին և մեծ մասամբ ընդունվեցին և արտացոլվեցին Հռչակագրում:
 
 

Արխիվ

[]