Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե. Գառնիկ Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

«Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք». Սերժ Սարգսյան 05/12/2015   21:36  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին:

«Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը ներկայացրել են աշխարհահռչակ օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, տոնական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հյուրեր, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

ՀՀ Նախագահը, շնորհավորելով մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, մասնավորապես, նշել է, որ այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 70-ամյակը, և այս հոբելյանն առավել պայծառ է դարձնում բոլորիս կողմից շատ սիրված տոնը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին ավելի քան 20 միլիոն կյանք:

«Միգուցե հեշտ է բառերով արտասանել այս թվերը, բայց դժվար է, գրեթե անհնարին է պատկերացնել և ընկալել: Սակայն դա եղել է, դա փաստ է, որը մենք պարտավոր ենք միշտ հիշել:

Մեծ հաղթանակի օրն ինձ համար առաջին հերթին պատերազմի մասնակիցներին մեծարելու տոն է: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր զոհվեցին ռազմի դաշտում, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր հաղթանակով վերադարձան տուն ու շարունակեցին զբաղվել խաղաղ աշխատանքով, բայց, ցավոք, այսօր արդեն չկան: Մենք հատկապես առավել հոգատար պետք է լինենք մեր վետերանների հանդեպ, ովքեր մեր հպարտությունն են և իրենց ներկայությամբ կարևոր պատգամ են հղում բոլոր երիտասարդներին:

Պատերազմի բոլոր մասնակիցներն իրենց սխրանքով փրկեցին երկրներ, ժողովուրդներ, սերունդներ: Նրանք հաղթել են իսկապես դաժան պայքարում և արժանի են ամենամեծ երախտագիտության: Նրանք պաշտպանել և փրկել են նաև Հայաստանն ու նրա ժողովրդին:

Մայիսյան տոնակատարությունների այս օրերին մենք, իհարկե, առաջին հերթին հիշում ենք հայ զինվորներին ու սպաներին, հայ զորավարներին ու հերոսներին: Մեր ժողովրդի զավակներն իսկապես պատվով բռնեցին այդ մեծ քննությունը: Հայորդիներն իրենց անունը և իրենց ժողովրդի անունը փառքով պսակեցին բոլոր ճակատներում, օդում, ջրում և ցամաքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում:

Մեծ եղեռնից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Հայաստանի և Արցախի քաջ հայորդիները հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակներ են ցուցաբերել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Մեծ հայրենականին մասնակցության կարևորագույն մի շարք ցուցանիշներով, այդ թվում սխրագործությունների համար պարգևատրվածների, բարձրագույն զինվորական կոչում ունեցողների, Խորհրդային Միության հերոսների թվով 10 հազար բնակչի հաշվով հայերս աչքի ենք ընկնում բարձր արդյունավետությամբ: Շատ բարձր: Ցավոք, մեծ է եղել նաև զոհվածների թիվը՝ հասկանալի պատճառներով:

Մեծ հայրենականին հայերս իրոք լիարժեք ենք մասնակցել՝ հպարտանալու աստիճան լիարժեք: Շատ եմ ցավում, որ այսօր, 70 տարի անց, որոշ գործիչներ, ինչ-ինչ նեղ շահերից ելնելով, փորձում են դատարկ շահարկումներով հրապարակային մտքեր արտահայտել ֆաշիզմի դեմ մեր ժողովրդի պայքարի ու մեր նվիրվածության մասին: Նախ` բոլորը գիտեն, թե հայերն ինչպես են նվիրվում ճիշտ գաղափարին, և դա պատմության մեջ մեկ անգամ չէ ապացուցվել: Երկրորդ, ես չեմ իջնելու նման շահարկումների մակարդակին և հակընդդեմ զորեղ փաստեր չեմ արտաբերելու. նման գործելաոճը անհարգալից է միասնական պատմական հաղթանակի մեծության հանդեպ: Հայրենական պատերազմում հաղթել են ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները, և դա փառահեղ հաղթանակ էր:

Այո՛, մենք՝ հայերս, գիտենք, թե ինչ ասել է պատմական հիշողություն: Հիշողություն՝ չի նշանակում լցվել վրեժով ու քինախնդրությամբ: Հիշողություն՝ նշանակում է դաս: Հակամարդկային գաղափարախոսությունները, մարդատյաց և այլատյաց քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը ի վերջո հանգեցնում են պատերազմի և անմեղ մարդկանց զանգվածային ոչնչացման: Ահա այս դասն է, որ մենք իրավունք չունենք մոռանալու:

Աշխարհի բոլոր մարդիկ և մանավանդ իշխանություն ունեցողները պետք է պատմական հիշողության կրողը լինեն: Գոյություն ունեն մարդկային նկարագիրը չկորցնելու պարտադիր պայմաններ, և այդ պայմանները հայտնի են և պետք է կատարվեն»,-մասնավորապես ասել է ՀՀ Նախագահը:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ խոսել մայիսի 9-ի մասին, հայրենիքի պաշպանության մասին, մեզ` հայերիս համար նշանակում է նաև բարձրաձայն խոսել Շուշիի ազատագրման մասին:

Նախագահը նաև ընդգծել է. «Արցախի պատմական ու մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմական անհրաժեշտություն էր, այլև ապրելու միակ նախապայման: Հենց Շուշիում հայերի նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր քաջ նախնիների իսկական և արժանավոր հետնորդն է: Այստեղ էր, որ հայերն ապացուցեցին իրենք իրենց և հակառակորդին, որ մենք կրկին ուրիշ ենք:

Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք: Մենք կրկին կենսունակ ու մարտունակ ազգ ենք, որ ապրելու, ազատագրվելու մեծ ծարավ և ունակություն ունի: Անցյալից դասեր քաղած, բայց և երիտասարդական ավյունով լեցուն ազգ ենք, որը սեփական բանակ ու պետություն կազմակերպելու քաղաքակրթական լուրջ պաշար ունի:

Վկան՝ համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունն է: Վկան՝ ազատ Արցախն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր ներքին կայունությամբ, տնտեսական ու մշակութային աճով, ժողովրդավարական հաստատություններով: Վկան` նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների շատ բարձր մակարդակն է. մի բան, որի լրջությունը խավարամիտ հավակնություններ ունեցող և միայն բիրտ ուժը փաստարկ համարող մարդիկ դժվար թե ընկալեն: Վկան՝ երեք օր առաջ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում՝ Սուրբ Ղազար կղզում սփյուռքահայ 18 արվեստագետների մասնակցությամբ «Հայություն» խորագրով ցուցադրության լուսավոր հաղթանակն է՝ Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանանալը»։

ՀՀ Նախագահը նշել է, որ Մայիսի 9-ը մեզ համար և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ բարոյական հաղթանակի օր է: Այն Հաղթանակի և խաղաղության տոնն է: Ըստ նրա՝ այսօր մեզ համար մեր հաղթանակների իրական երաշխավորը և մեր խաղաղության մշտարթուն պահապանը Հայոց բանակն է, սահմանին կանգնած մեր մարտիկներն են:

«Այսօր մեր զինվորը պաշտպանում է ոչ միայն հայրենիքի խաղաղությունն ու անդորրը, այլև ներգրավված է միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն փայլուն է դրսևորում և ամեն օր բազմապատկում իր` պրոֆեսիոնալ և խիզախ զինվորականի համբավը։ Նրանք էլ իրենց հայրերի պես իրենց պապերի արժանի հետևորդներն են, ու դա իրողություն է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այս գեղեցիկ տոնի և հոբելյանի առթիվ: Խաղաղ և ստեղծագործ աշխատանքը ակունքն է բոլոր բարիքների. մաղթում եմ մեզ և ողջ աշխարհին խաղաղություն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 


Հարակից հրապարակումներ`

19:08 03/04/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը Բյուրականում ներկա է գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը
20:10 30/01/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերային
20:20 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
20:15 10/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին
19:09 10/11/2014  |  ՀարցազրույցՆախագահը գործադիրին առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին
20:16 03/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյանը և Դեյվիդ Լիդինգթոնը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը
21:53 24/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են
20:15 15/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր
20:33 13/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին
18:49 13/10/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]