Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Նախագահը գործադիրին առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին 11/10/2014   19:09  |  Հարցազրույց

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ և «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին ու ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալուց հետո պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին: ՀՀ Նախագահը Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին։

- Պարո՛ն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում «ԱՐԵԱԼ» արագացուցչի գործարկումը և ի՞նչ հեռանկարներ եք Դուք տեսնում այս ոլորտում:

 - Նախ, ես շնորհավորել եմ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմին «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկման կապակցությամբ և համարում եմ, որ սա միայն «Քենդլ» ինստիտուտի կոլեկտիվի հաջողությունը չէ, այլ Հայաստանի գիտական հանրության և՛ հաջողությունն է, և՛ նոր հնարավորությունը: Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը և միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելը ու նաեւ այս արագացուցչի գործարկումը խոսում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այս ներուժը պետք է զարգացնել: Ես շատ ուրախ եմ, որ այս արագացուցչի գործարկումը հնարավոր է եղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Սա չափազանց կարևոր է: Եվ այսօր ես տեսա, համոզվեցի, որ այս գործընթացը պահանջված է, և սա հնարավորություն է ստեղծում գիտնականների համար, միգուցե առաջին հերթին երիտասարդ գիտնականների համար արդյունավետորեն շարունակելու իրենց գիտական գործունեությունը:

 - Պարոն Նախագահ, ի՞նչ փուլում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

 -Մենք տրամադրված ենք ավարտին հասցնելու փաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը: Հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու, այսինքն` գործնականում բավականաչափ լավ աշխատանք է տարվել, և այս անգամ ևս Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր և իր պարտավորությունները այդ ժամանակահատվածի համար կատարեց: Մենք արդեն կառավարությունից ստացել ենք փաստաթղթերի փաթեթը, և այդ փաթեթն ուղարկել ենք Սահմանադրական դատարան, նշանակել ենք ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանը նոյեմբերի 4-ին վարույթ է ըն ունել այդ գործը և հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին կսկսի գործի լսումը: Այդ գործընթացներով մինչև ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք ՍԴ-ի որոշումը: Այնուհետև փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, այդ փաթեթը կքննարկվի հանձնաժողովներում, այնուհետև, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ: Միայն խնդրում եմ ինձ չմեղադրեք Սահմանադրական դատարանի կամ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու մեջ, ես ուղղակի ասում եմ այն գործընթացները, որոնք հնարավոր կլինեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև մեր գործընկեր երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումը, այն հաշվարկով, որպեսզի մենք հունվարի 1-ից լիարժեքորեն սկսենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

- Պարո՛ն նախագահ, Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում Հայաստանում ընթացող ներքին քաղաքական գործընթացների, մասնավորապես ոչ իշխանական եռյակի պահանջների, հանրահավաքների և հայտարարությունների վերաբերյալ:

 -Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետևում ենք ներքաղաքական գործընթացներին, և կրկին անգամ ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել և դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել: Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն և զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել: Այս առումով, իհարկե, ամենաշոշափելին այն փաստաթուղթն է, որ խորհրդարանական չորս ուժերը կոչել են 12 կետի փաստաթուղթ և առաջարկել են, որ կառավարությունը կատարի այդ փաստաթղթում նշված կետերը: Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է և բոլորին հայտնի է, որ կառավարությունը նաեւ մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ` այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռեւս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին: Մեր նպատակը մեկն է, մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար: Եվ նորից վերադառնամ ու ասեմ, որ և՛ կուսակցության իմ գործընկերների շրջանում, և՛ պետական ապարատում մշտապես այն գիծն եմ տանում, որ անկախ նրանից, թե ինչ ձև է կրում այդ քննադատությունը (մեկ-մեկ որոշ գործիչներ չափն անցնում են, կոռեկտության սահմաններն անցնում են, բայց կարևորն այստեղ դա չպետք է լինի), կարևորը պետք է լինի այն` գտե՞լ ենք մենք արդյոք օգտակար մի բան այդ ասածի մեջ, որ կյանքի կոչելով` կբարելավենք մեր իրավիճակը:

Երկրորդ խնդիրը, իհարկե, սահմանադրական բարեփոխումներն են, իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ` մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է` որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրներն էական չեն, և ես կարծում եմ` պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն իրենց ժամանակին կհնչեն:

 


Հարակից հրապարակումներ`

09:16 05/11/2014  |  ՄամուլԵռյակի՝ հոկտեմբերի 24-ի երթի ժամանակ ազատամարտիկ է կալանավորվել. «Ժամանակ»
20:16 03/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյանը և Դեյվիդ Լիդինգթոնը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը
09:23 01/11/2014  |  ՄամուլԵռյակի հաջորդ հանրահավաքի օրը պարզ կլինի առաջիկա շաբաթ. «Ժողովուրդ»
09:37 30/10/2014  |  ՄամուլԵռյակը՝ հնգյակ. «168 ժամ»
10:10 28/10/2014  |  ՄամուլՈ՛չ հանրահավաքի օրն է հայտնի, ո՛չ էլ՝ համատեղ նիստի. «168 ԺԱՄ»
21:53 24/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգանում են
15:07 24/10/2014  |  ԼՐԱՀՈՍՎահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության
14:32 24/10/2014  |  ԼՐԱՀՈՍՄհեր Շահգելդյանը՝ հանրահավաքի ընթացքի մասին. «Կապրենք՝ կտեսնենք»
12:48 24/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱրամ Մանուկյան. Իշխանափոխության պատվերն ավելի ուժեղ է, քան մենք պատկերացնում էինք
12:21 24/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրմեն Ռուստամյանը` հանրահավաքի մասին. Կարևոր է, որ հիասթափություն չլինի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]