Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2024   15:33 Երիտասարդներին մեկտեղելը նշանակում է մեկտեղել դեպի հաղթանակ գնալու կամքը. «Հայաստան – Արցախ» երիտասարդական միությունն այլեւս փաստ է (տեսանյութ) 06/17/2024   15:29 Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշեն գյուղը դատարկելու վերաբերյալ լուրերը 06/17/2024   15:27 Մոսկվայում ավելի քան 120 մարդ սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց 06/17/2024   15:09 Թող իրա երեխեքը հանուն ոչնչի գնային, ինքն էլ մեր պես հպարտ ման գար...իրանք մարդ չեն. զոհվածի մայր 06/17/2024   15:07 Չեխիայի զորավարժարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ 06/17/2024   14:56 Հնդկաստանում գնացքներ են բախվել. առնվազն 15 զոհ կա 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/17/2024   14:37 Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը 06/17/2024   14:37 Արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն.Նարիշկինի արձագանքը 06/17/2024   14:35 Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը 06/17/2024   14:28 Արգիշտի Քյարամյանը և իր կառույցը մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեության․ Բագրատ Սրբազան 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/17/2024   13:57 Փաշինյանը Շուռնուխում բանալիներ է հանձնել այն բնակիչներին, որոնց տները Փաշինյանի կառավարության որոշմամբ 2020 թվականին հանձնվել են Ադրբեջանին (տեսանյութ) 06/17/2024   13:54 Մենք իրավունք չունեն «Եռաբլուրը» գերեզմանատան վերածելու, սա ուխտատեղի է․ Բագրատ Սրբազան 06/17/2024   13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/17/2024   13:32 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 06/17/2024   13:27 Վայոց ձորի մարզում Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է. 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/17/2024   13:19 ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 06/17/2024   13:09 Վրաստանում մեկ օրում 4 երկրաշարժ է տեղի ունեցել 06/17/2024   13:06 ԵՄ մեղր եւ մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը 06/17/2024   13:00 Իսրայելը Բելառուսին նոտա է հղել՝ հրեաների մասին Լուկաշենկոյի խոսքերի պատճառով 06/17/2024   12:47 Թուրքիայում հազարավոր մարդիկ վիրավորվել են Բայրամին կենդանիների զոհաբերության ժամանակ 06/17/2024   12:40 Մեր պարտքն առաջին հերթին իրենց է՝ հայրենիքը վերադարձնելու․ Բագրատ Սրբազանը հարգանքի տուրք մատուցեց Իգոր Մուրադյանի հիշատակին 06/17/2024   12:20 Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց 06/17/2024   12:14 Մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկ անձնագիր չունի, հաշվարկված չէ դրանց կրողունակությունը. Արեյանը՝ Ավինյանին 06/17/2024   12:10 Բագրատ Սրբազանն այցելում է Եռաբլուր. ուղիղ 06/17/2024   11:55 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը 06/17/2024   11:46 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվեցին 06/17/2024   11:36 Քաղաքը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. Տիգրան Ավինյան 06/17/2024   11:25 ՔԿ-ն պաշտոնապես հայտնել է Գերասիմ Վարդանյանի եւ եւս մեկ անձի կալանավորման մասին 06/17/2024   11:19 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը․ հայտարարություն 06/17/2024   11:16 Բաղրամյան պողոտայում բախումների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է 06/17/2024   11:10 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի վնասի չափը. Ավինյան 06/17/2024   11:04 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 06/17/2024   11:02 Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը 06/17/2024   10:55 Վահան Քերոբյանը պապիկ է դարձել ու գրառում կատարել իր տնային կալանքի մասին 06/17/2024   10:49 «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը 06/17/2024   10:45 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել 06/17/2024   10:40 Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ. Անի Սամսոնյանը դուրս եկավ ԼՀԿ-ից 06/17/2024   10:31 Մեր բոլոր գերիների, ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն անձամբ Փաշինյանն է. Աբրահամյան 06/17/2024   10:27 Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է. Հովհաննիսյան 06/17/2024   10:21 Պատահար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ 06/17/2024   10:17 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/16/2024   20:56 Բերետավորները ծեծում ու նվաստացնում են հավաքի մասնակիցներին. Թաթոյանը փաստեր է ներկայացրել (տեսանյութ) 06/16/2024   20:52 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ ․ կան տուժածներ 06/16/2024   20:43 Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը. Սրբազան
06/16/2024   11:31 Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում 06/16/2024   18:05 Արցախցի Երվանդ Աղբալյանը կալանավորվեց 06/15/2024   16:19 Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու. Սրբազանի կոչը (տեսանյութ) 06/16/2024   20:05 Դանակը ոսկորին մի հասցրեք. բժիշկը զգուշացնում է (տեսանյութ) 06/16/2024   13:13 Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/15/2024   17:55 Հետհաշվարկի գործընթացն սկսված է 06/15/2024   20:00 Ի զարմանս աշխարհի՝ ցեղասպանվել ենք ուզում. կյանքն ուրիշ բան է, թղթով պայմանավորվել չի, կարո՞ղ եք գայլի հետ պայմանագիր կնքել, որ ինքը միս չուտի. Մեսրոբյան (տեսանյութ) 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/16/2024   12:14 Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 06/16/2024   15:46 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) 06/15/2024   16:48 Քաղաքական հետապնդման է ենթարկվում բլոկադայի ժամանակ Արցախ բալոններով գազ հասցնող ընկերությունը 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/15/2024   19:00 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» 06/15/2024   17:04 Թուրքիան կլքի ՆԱՏՕ-ի «խորտակվող նավը» և կմիանա ԲՐԻԿՍ-ին․ ԱՄՆ ԶՈւ նախկին հետախույզ 06/16/2024   14:15 Բաղրամյանում բախումների գործով ձերբակալված Էդգար Յուխանաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 06/16/2024   18:55 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 06/15/2024   20:44 Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/15/2024   21:22 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները

Բանդայի գործով բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան. կքննարկվի ՄԻԵԴ դիմելու հարցը 05/12/2015   14:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է բանդայի գործով պաշտպանական կողմի բողոքները և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի  դատավճիռը:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանն իր պաշտպանյալը չէր ներկայացվել դատարան. նա ունեցել է արյան ճնշման հետ կապված առողջական խնդիրներ, այդ պատճառով շտապօգնություն է հրավիրվել:  
 
 Դատարան չէր ներկայացվել նաև ամբաստանյալ Սամվել Դավթյանը, ով, որպես բողոքի նշան, հրաժարվել էր գնալ Վերաքննիչ դատարան:  
 
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 26.12.2014թ. դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: «Ծայրահեղ դեպքում նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության»,- նշվում էր վերաքննիչ բողոքում:
 
Արտուշ Հակոբյանը, ով, ըստ մեղադրանքի, այժմ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ ստեղծել ու ղեկավարել է բանդան, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակի) արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով (զինված խումբ՝ բանդա ստեղծելը, ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը), 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակությունը), 35-175-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության նախապատրաստությունը), 183-րդ  հոդվածի  3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մեքենային ապօրինի տիրանալը՝ առանց հափշտակության նպատակի) մեղավոր ճանաչվել ու դատապարտվել   15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել,  քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:  
 
Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նույնպես միջնորդում էր  ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, որով  նրա պաշտպանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ  հոդվածի 1-ին մասով, 175-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ  հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ  հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով և  դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել,  քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Պաշտպանը միջնորդում էր  կայացնել գործն ըստ էության լուծող` արդարացման վերաբերյալ դատական ակտ:
 
Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդում էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալ Սամվել Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը և հռչակել ամբաստանյալի անմեղությունը:
 
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես միջնորդում էր  բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալ Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ  հոդվածի 1-ին մասով և 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Մերժելու դեպքում նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, և սահմանել մեղմ պատիժ»:
 
Ըստ գործի նյութերի՝ բանդան 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակումներ է կատարել Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա, հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին: Բացի այդ, տեղի է ունեցել 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի և Սամվել Դավթյանի պաշտպաններ Ստեփան Ոսկանյանը և Կարեն Հակոբյանը հայտնեցին, որ անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան:  
 
Կարեն Հակոբյանը նշեց, որ ինչպես դատական ակտը, այնպես էլ Վերաքննիչ դատարանում դատաքննությունն անցել է օրենքի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, արդար դատաքննության ամենաակնհայտ խախտումը, ըստ պաշտպանի, 11.05.2015 թ. դատաքննության հապճեպ ավարտելն էր և դատարանի դահլիճից արագ հեռանալը՝ նույնիսկ չհարցնելով, թե կողմերը լրացուցիչ միջնորդություններ ունե՞ն՝ դատաքննության խախտումները վերացնելու կամ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, թե՝ ոչ:
 
«Դա օրենքի պահանջն է, և, բնականաբար, օբյեկտիվ, անկողմնակալ դատարանը պետք է այդ հարցերը պարզեր և նոր հեռանար խորհրդակցական սենյակ»,- ասաց Կ.Հակոբյանը՝ հավելելով, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ուներ մի շարք միջնորդություններ, դրանք ներկայացնելուց հետո պաշտպանական կողմը մտադիր էր դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ միջնորդությունների մերժման ընթացքում դատարանի թույլ տված խախտումների հետ կապված: «Սակայն այդ փուլին չհասանք, որովհետև դատարանն ինքնիրեն որոշեց, որ դատաքննությունն արդեն պետք է ավարտել ու արագ հեռացավ»: 
 
Կարեն Հակոբյանը նշեց, որ վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո կքննարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու հարցը, որովհետև վերոհիշյալ խախտումների ֆոնին առկա են բոլոր հիմքերը Եվրոդատարան դիմելու ու «մեր դատական համակարգի խախտումները ներկայացնող դատական ակտ ստանալու համար»:
 
«Արդյո՞ք բոլոր ամբաստանյալները մտադրություն ունեն դիմել ՄԻԵԴ» հարցին ի  պատասխան Կարեն Հակոբյանը նշեց, որ այդ հարցը պաշտպաններից յուրաքանչյուրը կորոշի իր վստահորդի հետ, սակայն որքանով իրեն է հայտնի, բոլորն էլ ունեն նման տրամադրվածություն:
 
 

Հարակից հրապարակումներ`

15:28 14/02/2015  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով պաշտպանական կողմն միջնորդում է արդարացնել
09:29 07/02/2015  |  Մամուլ«Բանդայի գործով» վերաքննիչ բողոք է ներկայացվել. «Առավոտ»
14:51 26/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Բանդայի գործով» ամբաստանյալները դատապարտվեցին երկարատև ազատազրկման. դատավճիռը կբողքարկվի
13:50 26/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» ամբաստանյալներից երեքը դատապարտվեցին 15-ական, իսկ մեկը՝ 11 տարվա ազատազրկման
17:41 24/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» դատավճիռը՝ դեկտեմբերի 26-ին
17:36 17/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Բանդայի գործով» տիպական մեղադրանքը հաստատող ապացույցները ձեռք են բերվել խոշտանգումների ու կեղծիքի ճանապարհով. Կարեն Հակոբյան
17:38 03/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» մեղադրողն ընդհանուր առմամբ պնդեց մեղադրանքը
14:37 19/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» մեղադրական ճառը չհրապարակվեց
18:19 12/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» դատաքննությունն ավարտվեց
18:07 29/10/2014  |  Քրեական խրոնիկոն«Ո՛չ ոստիկան են, ո՛չ սովետական միլիցիոներ... հետաքննող մարմնի վերաբերյալ որակում է տալիս բանդայի գործով գլխավոր ամբաստանյալը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]