ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«էտ երբվանի՞ց են մարմնավաճառները կաշկանդվում, փողոցում կանգնում են՝ չեն ամաչում, դատարանում ամաչու՞մ են». թրաֆիքինգի գործով դատաքննություն 05/04/2015 19:47 | Քրեական խրոնիկոն
Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի գործով նախորդ նիստին պաշտպանական կողմը դատարանին ինքնաբացարկ է հայտնել, իսկ այսօր փոշմանեց ու ետ վերցրեց՝ խնդրելով դատարանին շարունակել գործի քննությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, այսօր գործով տուժող Ելենա Նիկողոսյանի և նրա վկա՝ մոր ցուցմունքներն անցան դռնփակ, քանի որ չէր բացառվում, որ հրապարակվեր տուժողի սեռական կյանքին վերաբերող մանրամասնություններ:
Դատարանի այս որոշմանը դեմ արտահայտվեց ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, հայտարարելով, որ «էտ երբվանի՞ց են մարմնավաճառները կաշկանդվում, փողոցում կանգնում են՝ չեն ամաչում, դատարանում ամաչու՞մ են»:
Նշենք, որ նախորդ դատական նիստում տուժողը ցուցմունք էր տվել, սակայն պաշտպանական կողմն այսօր կրկին ցանկացավ հարցեր ուղղել նրան: Այնուամենայնիվ տուժողի ցուցմունքն անցավ դռնփակ, ինչպես որ նրա վկա՝ մոր ցուցմունքը:
Ամբաստանյալի պաշտպան Հրանտ Գևորգյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարանին խնդրելով մեղադրական եզրակացությունը հետ ուղարկել՝ խմբագրման և վերափոխման համար:
Պաշտպանը միջնորդությունը փորձեց հիմնավորել նրանով, որ իր պաշտպանյալի քրոջ` Բավական Խաչատրյանի, գործի շրջանակներում, ով արդեն դատապարտված է, տուժողներից մեկի մասով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից, սակայն իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրել, այն դեպքում, որ, ըստ մեղադրանքի, քույրերը հանցագործությունը կատարել են նույն խմբի կազմում:
Դատարանը միջնորդությունը մերժեց՝ ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ, հավելելով, որ ներկա փուլում գործը՝ մեղադրական եզրակացությամբ, մեղադրողին վերադարձնելու ինստիտուտ քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում:
Նշենք նաև, որ այսօրվա նիստին չէր ներկայացել ամբաստանյալը: Դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ նախորդ նիստի ժամանակ տուժող՝ Ելենա Նիկողոսյանի հարցաքննության ընթացքում, որը եղել է դռնփակ, ամբաստանյալի նկատմամբ սանկցիա է կիրառվել և նա 2 ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, ինչպես նաև Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, միավորվելով վերջինիս և Հայաստանում բնակվող իր ավագ քրոջ՝ Բավական Խաչատրյանի, հետ, անդամագրվել է մարդկանց շահագործման նպատակով ստեղծված կազմակերպված խմբին, որի ղեկավարն է Նելլի Ներսիսյանը:
Նրանք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Ըստ այդմ՝ Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողություններ:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ և 34-132-րդ հոդվածների 3 մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը և դրա փորձը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել