Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Առանց անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման՝ ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ. Էդվարդ Նալբանդյան 04/23/2015   16:23  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումում զեկույցների բազմազանությունը, խորությունը և պարունակող ուղերձները փարատում են ամենափոքր կասկածն անգամ, որ միջազգային հանրության պայքարն ընդդեմ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների չունի այլընտրանք: Այս մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող ֆորումում իր եզրափակիչ խոսքում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 
 
Նախարարը նշեց, որ վերջին հարյուր տարիների ընթացքում մարդկության կրած սարսափելի ցնցումները, միջազգային քաղաքականության մեջ գրանցված դարակազմիկ տեղաշարժերը, համաշխարհային քաղաքական գործընթացներում մարդու իրավունքների նորովի ընկալումները վերահաստատում են, որ ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի:
 
«Այդ է պատճառը, ինչպես նշեց Նախագահ Սերժ Սարգսյանը   բացման իր կարևոր ուղերձում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումների հետ միասին, մենք առանցքային տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերում մեր ներգրավվածությանը: Այդ է պատճառը, որ կարևորագույն ուղերձներից մեկը, որը ցանկանում ենք հղել ամբողջ աշխարհին, ցեղասպանությունների կանխարգելման հրամայականն է՝ որպես քաղաքակիրթ աշխարհին, ներկա և ապագա սերունդներին միավորող վեհ նպատակի, որը չի կարելի ստորադասել որևիցե քաղաքական շահի, որին չի կարելի երկրորդական նշանակություն տալ` անկախ տվյալ պահի քաղաքական օրակարգից»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նախարարն ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ելույթում բարձր գնահատելով կանխարգելման ուղղությամբ Հայաստանի` միջազգային հարթակում իրականցվող ջանքերը, կոչ արեց շարունակել դրանք:
 
«Ընդունված ճշմարտություն է, որ եթե մենք չենք ցանկանում թույլ տալ ցեղասպանությունների կրկնությունը, ապա պարտավոր ենք վեր հանել այն նախապայմանները, որոնք հանգեցրել են անցյալի ցեղասպանությունների իրականացմանը: Եվ ֆորումի մասնակիցներից շատերը մանրամասն անդրադարձ կատարեցին մարդկության դեմ այս սարսափելի ոճրագործությունը սնուցող պատճառներին»,- ասաց Է.Նալբանդյանը: ԱԳ նախարարը փաստեց, որ 1915թ. Հայոց ցեղասպանությանը հետևած միջազգային արձագանքը նպաստեց իրավական և հասարակական շրջանակներում ամենահանցավոր հանցագործության, «կամ Ուիլյամ Շաբասի դիպուկ բնութագրմամբ՝  մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործության` ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը»: Այս առումով ուշագրավ էր, ըստ ՀՀ ԱԳ նախարարի,  Դանիել Ֆեյերշտեյնի բացահայտումը, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադրման նպատակների հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության փաստը:
 
Է.Նալբանդյանը հիշատակեց մի շարք պատմական փաստեր: Այսպես,  1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվածը բնորոշել են  որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն»,  1919թ. Օսմանյան դատարանը իր դատավճռով երիտթուրք ղեկավարների նկատմամբ սահմանել է  անհատական պատասխանատվություն հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման համար, 1929թ. Ուինսթոն Չերչիլը հայերի կոտորածը բնութագրել է  որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու այդ տարածքները քրիստոնյա ռասայից»: Ինչպես ներկա  ֆորումի մասնակից Դոննա Լի Ֆրիզը բավական հանգամանալից  ներկայացրեց, հետագայում Ռաֆայել Լեմկինը՝  հղում կատարելով հայերի դեմ տեղի ունեցածին, առաջ  է քաշել  «գենոցիդ» եզրույթը:
 
ՀՀ արտգործնախարարն արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, ընդ որում, այդ արձագանքը նույն հնչեղությունն ուներ ինչպես եվրոպական պետություններում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, այնպես էլ արաբական աշխարհում: Բազմաթիվ մտավորականներ, պետական, հասարակական, քաղաքական և կրոնական գործիչներ բարձրաձայնեցին հայերի դեմ իրականացվածի անթույլատրելիության մասին` կոչ անելով մեծ պետություններին պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և պայմաններ ստեղծել այդ արհավիրքի հետևանքների վերացման համար, որոնց իրավական առանձնահատկություններին անդրադարձան Հենրի Թիերոն և Պատրիկ Դամբըրին: Նման արձագանքը վկայությունն էր այն բանի, որ հայերի դեմ տեղի ունեցածը ընկալվեց որպես ոչ թե սոսկ մի ժողովրդի ցավ, այլ մարդկության դեմ իրականացված ոճիր: Ինչպես իրավացիորեն նշեց Յաիր Աուրոնը` Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայ-թուրքական` այլ ողջ մարդկության խնդիրն է:
 
Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ կանխարգելել 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը հետևած մյուս ցեղասպանությունները: «Պատճառը, և գլխավոր դասը, որը մենք պետք է քաղենք թերևս այն է, որ միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող ջանքերում անհրաժեշտ վճռականություն, հետևողականություն և միասնականություն չդրսևորեց՝ չկատարվեցին համապատասխան քաղաքական և իրավական եզրահանգումներ»,- ասաց Է.Նալբանդյանը:
Նախարարի գնահատմամբ, միջազգային հանրության միասնական ջանքերի համատեքստում մեծ կարևորություն է ներկայացնում մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունված ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը համահեղինակել են  71 երկրներ: Այն ամրագրում է ցեղասպանությունների կանխարգելման համար առաջնային կարևորություն ունեցող քայլերը, որոնք նաև արտացոլված էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման նախորդ բանաձևերում:
 
Է.Նալբանդյանը գտնում է, որ ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում: Այս մասին ֆորումում, ըստ նախարարի,   տպավորիչ ելույթով հանդես եկավ Երուսաղեմի Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Պրոֆեսոր Իսրայել Չարնին: «Վերջին տասնամյակի ընթացքում թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, թե՛ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի կատարելագործման ուղղությամբ: Պետք է երաշխավորել, որ այս առաջընթացը շարունակություն ունենա: Միաժամանակ, այն պետք է զուգորդվի զսպման հստակ մեխանիզմների հաստատմամբ: Ցավոք սրտի, այսօր Մերձավոր Արևելքում ծայրահեղական ուժերի կողմից իրականացվող վայրագությունները՝ անցյալի սարսափները հիշեցնող` քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները և հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթական արժեքների նկատմամբ վանդալիզմը վկայում են, որ հատկապես այս վերջին ուղղությամբ միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝  շնորհակալություն հայտնելով  պրոֆեսոր Ֆրանկ Չոկին այս հարցերին առավել մանրամասն անդրադարձ կատարելու համար:
 
Ցեղասպանության կանխարգելման հաջորդ կարևորագույն ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումն է, նաև հանդուրժողականության արմատավորումը, ինչպես հասարակությունների ներսում այնպես, էլ տարբեր ժողովուրդների միջև հարաբերություններում: Ժողովրդավարության ամրապնդումը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը այն ամուր հենասյուներն են, որոնք կառուցելով և ամրապնդելով՝  կարելի է արմատախիլ անել անգամ ամենածայրահեղ խմբերի և գաղափարախոսությունների ավերիչ մտադրությունները: Ցեղասպան միջավայրի ի հայտ գալը բացառելու համար անհրաժեշտ է նաև հետևողականություն այլատյացության, խտրականության, թշնամանքի սերմանման դեմ պայքարում, «քանզի ցեղասպանություն չարիքի սաղմը սնուցվում է հենց այս խիստ բացասական երևույթներից»:
 
Ցեղասպանությունների կանխարգելման կարևոր ուղղություններից է հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը` կրթական ծրագրերի և հիշատակման միջոցով: «Հիշատակումը կարևորություն ունի նաև ցեղասպանության հետևանքների վերացման հարցում, ինչի մասին բավական հետաքրքիր զեկույցով հանդես եկավ թուրք մտավորական Չենգիզ Ակթարը:
 
Ցեղասպանության հետևանքնրի վերացման հոգեբանական բարդությունների մասին բացառիկ զեկույցի համար առանձնահատուկ երախտագիտության է արժանի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն: Ես հիշում եմ՝ ինչպես մեկ տարի առաջ Ժնևում նա ոչ պակաս հուզիչ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը»,- ասաց Է.Նալբանդյանը:
 
Ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մասին խոսելիս, ըստ նախարարի,  պետք է հստակ գիտակցել, որ առանց անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ: «Այս առումով կարելի է վստահությամբ ասել, որ այսօր մարդկության առջև ծառացած մարտահրավերներից մեկը նաև ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումն է, որի մասին հանգամանալից ներկայացրեց Մայքլ Բոլանդերը:
 
Այս խիստ դատապարտելի երևույթի դեմ պայքարը նույնքան կարևոր է, որքան ցեղասպան միջավայրի ստեղծման, կամ հենց բուն զանգվածային սպանդի իրականացման կանխարգելման ջանքերը, ինչին անդրադարձավ Դոնալդ Բլոքսամը»,- ասաց նախարարը՝   ևս մեկ անգամ վերհիշելով  ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արտասանած իմաստուն խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:
 
Դատապարտելի են նաև, ըստ Է.Նալբանդյանի,  խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ցեղասպանության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտման քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: «Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը: Ինչպես իրավացիորեն նշեց Ռոջեր Սմիթը, ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը»:
 
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է:  «Ժխտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում, այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում։ Յաիր Աուրոնը այս թեմայի շուրջ արժեքավոր դիտարկումներ կատարեց: Ուշագրավ է մասնավորապես, որ երեկ իր ելույթում, Ռագիփ Զարակոլուն Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը համեմատեց յենիչերիների քայլերգի հետ` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»:
 
Է.Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ  Ֆորումի աշխատանքների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարևոր համալրում կհանդիսանան ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համընդհանուր ջանքերում: Նախարարը հատուկ շնորհակալություն  հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Ֆորումի աշխատանքներին իրենց արժեքավոր մասնակցությունը բերած բոլոր հոգևորականների ներդրման համար:  Նա երախտագիտության խոսքեր  հղեց նաև  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և աշխարհի տարբեր անկյուններից Երևանում  հավաքված խորհրդարանականներին` Ֆորումին իրենց կարևոր նպաստը բերելու համար:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարը երախտագիտությամբ հիշատակեց նաև  վերջին միայն մեկ ամսում ընդունված կարևորագույն փաստաթղթերը՝  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, Եվրախորհրդարանի բանաձևը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը և իհարկե Հռոմի պապի հայտարարությունը։
 
«Այս կարևոր քայլերը վստահություն են ներշնչում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունն առավել միասնական դիրքորոշում կձևավորի և ի վերջո կկարողանա զարգացնել ցեղասպանությունների կանխարգելման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը և ժխտողականության բացառումը համաշխարհային քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից են: Արդեն իսկ կարելի է ասել, որ Երևանյան գլոբալ ֆորումի աշխատանքների ընթացքում թարմ գաղափարներ և կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք ամփոփված են Գլոբալ Ֆորումի հռչակագրի նախագծում: Վստահ եմ, որ այն որպես ուղեցույց կընդունվի՝ ի շահ մեր առջև ծառացած հիրավի գլոբալ առաքելության ի կատար ածման, հանուն ցեղասպանության հանցագործության կանխարգելման միասնական վճռականության»,- ասաց նախարարը:
 
Նախարարը  շնորհակալություն հայտնեց ֆորումի բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ երախտիքի խոսքերի են արժանի, նրա գնահատմամբ,  այս երկու օրերի ընթացքում, բոլոր երեք նիստերի նախագահողներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ֆրանկ Չոկը, Պատրիկ Դևեջյանը, Նիկոլայ Ռիժկովը և  Բարոնուհի Քոկսը, ելույթով հանդես եկած մասնակիցները, խորհրդարանականները, հոգևոր առաջնորդները, քաղաքագետները, փորձագետները: 
 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

14:22 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԵվրոպացի խորհրդարանականները խոստանում են պայքարել՝ հանուն Ցեղասպանության ճանաչման
13:54 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԲունդեսթագի նոր բանաձևը իրականում հետքայլ է․ Գերմանիայի Բոխումի համալսարանի ցեղասպանագետ (Տեսանյութ) 1In.am
13:51 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍ Սիրիան եղել և շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին. Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահին
13:42 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին
13:38 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է ընդդիմադիր կեցվածք դրսևորել պետական ժխտողականության դեմ. Արտակ Զաքարյան
13:26 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Մոտ 1.5 մլն. հայերի կոտորեց Երիտթուրքերի կառավարությունը, և դա ցեղասպանություն էր». Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլեր
13:05 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների խորհրդարանների կողմից. Հունաստանի խորհրդարանի նախագահ
12:45 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍՏատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը, որին հետո այլևս երբեք չի տեսել. Շվեդիայի խորհրդարանի հայազգի փոխխոսնակ
12:37 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԻոաննիս Ամանատիդիս. «Թուրքիան չունի բավարար ինքնագիտակցություն, որ խոնարհությամբ ներողություն խնդրի»
11:34 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ Սարգսյանը պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]