Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:29 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» Ցուցահանդես ԵԽԽՎ-ում 04/23/2015   10:39  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ապրիլի 22-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախասրահում տեղի ունեցավ «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որում 
ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին: 
   
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերը, նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիյե Ռեյնոլդսը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների  ղեկավարներ` Ռ.Ռուքեն /Ֆրանսիա/, Մ. Նիկոլետտին /Իտալիա/, Ռ. Վոլտերը /Բրիտանիա/, Մ. Մաթեու Պին /Անդորրա/, ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարներ, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ` Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սերբիայից, Նորվեգիայից և այլն, ԵԽ ԽՎ աշխատակազմի , քարտուղարության, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանի, Ստրասբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչներ: 
    
Ցուցահանդեսի ներկաներին բացման խոսքով ողջունեցին ԵԽ Խ Վ նախագահ Անն Բրասերը և ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որից հետո մասնակիցներն ուշադրությամբ դիտեցին ցուցահանդեսի նյութերը, որոնք տրամադրվել էին Ցեղասպանության թանգարանի կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ պատվիրակության և ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ: 

Ցուցահանդեսում  հարյուր տարվա հեռավորությունից ևս մեկ անգամ հնչեցվեց և ներկայացվեց դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը, որն ինչքան էլ ոմանք ձգտում են բնութագրել այլ բառերով` չօգտագործելով ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ , բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ և այլն ունեն քաջություն, ինչպես ասում են, իրերն իրենց անունով անվանելու: Դա է արված նաև ԵԽ ԽՎ շուրջ 190 անդամների կողմից ստորագրված հայտարարության մեջ, որի տեքստը մեր պատվիրակությունն այսօր արդեն պաշտոնապես հանձնեց ԵԽ ԽՎ գրասենյակ, և կանոնակարգի պահանջներին համաձայն մշակվելուց հետո` այն կտեղադրվի ԵԽ ԽՎ կայքում:
 
Ցուցահանդեսի բացման իր ելույթում ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր այն գործընկերներին, ու պետություններին, ովքեր Հայաստանի կողքին են և իրենց ներկայությամբ հաստատում են, որ ոչ միայն ջատագովն են ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլև այդ սկզբունքների ու նպատակների իրականացման: 
 
Հերմինե Նաղդալյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև`
 
«Հարգարժան տիկին նախագահ, 
  մեծարգո Վեհաժողովի անդամներ, 
 
Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել տիկին Բրասերին, Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը և բոլոր նրանց , ովքեր աջակցել են նման ցուցահանդեսի կազմակերպմանը:
Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ԵԽԽՎ կամարների տակ, բացելու ,,Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում,, ցուցահանդեսը, բայց ես ուզում եմ հավատալ ու հավատացնել, որ անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին պատմող այս լուսանկարները սովորական ու հերթական ցուցադրություն չեն դառնալու: Այս լուսանկարներն իրականում ունեն ողբերգական ու պայթուցիկ պատմություն, նրանք 100 տարվա հեռավորությունից ներկայացնում են իմ ժողովրդի ողբերգության պատմությունը՝ երբեմն բացահայտ, երբեմն՝ ենթատեքստով, ողբերգություն, որ առայսօր աշխարհը բաժանում է երկու մասի:
 
Մենք երախտապարտ ենք այն միջազգային կազմակերպություններին ու այն երկրներին, որոնց խորհրդարանները  1894-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերն ու բռնագաղթը համարձակություն են ունեցել անվանել իրենց իսկական անունով՝ գենոցիդ, և դատապարտել ու դատապարտում են ոչ միայն անցյալ դարում կատարված ցեղասպանությունը, այլև մեր դարում՝ ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, որի հիմքում նույն ցեղասպանությունն է: Մարդու իրավունքները գերագույն արժեք հռչակած  մեր ասսամբլեայի անդամներս՝  իրավունք չունենք անտեսել մարդկանց հանրության՝ ազգի ու ժողովրդի բնական իրավունքը՝ կյանքի իրավունքը, որի բռնի խախտումն է ցեղասպանությունը՝ ֆիզիկական ոչնչացումից բացի  նաև հայրենազրկումը, ունեզրկումը և ինքնության դեմ ոտնձգությունը: 
 
Ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կողքին, որովհետև ձեր ներկայությունը հաստատում է, որ դուք ոչ միայն ջատագովն եք ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլև այդ սկզբունքների ու նպատակների իրականացման: Դուք ոչ միայն խոսքով, դուք գործով եք պաշտպանում ձեր տեսակետները: Հարկավ, ես չեմ կարծում, որ 100-ամյա պատմություն ունեցող այս լուսանկարները հեղափոխական ազդեցություն են ունենալու, փոխելու են աշխարհընկալումն ու պատկերացումները նրանց, ովքեր պատմությանը վերաբերում են իբրև իրենց օրընթաց շահերի ու նպատակների հիմնավորման ու հաստատման գործիքի, ովքեր շահարկում ու փոփոխում են պատմությունը՝ հարմարեցնելով իրենց խնդիրներին: Բայց ես հավատում եմ, որ աչքեր ունեցողները և տեսնել ցանկացողները այս լուսանկարներում  կտեսնեն իրական պատմությունը և կհասկանան նաև այն, ինչ չկա այս լուսանկարներում: 
 
Մենք շնորհակալ ենք բոլոր այն պետություններին, որ մեր ողբերգության ամենադաժան օրերին մարդասիրական հիմնադրամների, անհատ բարերարների ու պետական պաշտոնյաների մակարդակով մահից, սովից ու թրքացումից փրկել են հայ որբերին՝ հայրենիք դառնալով նրանց համար: Մենք շնորհակալ ենք սակավաթիվ, բայց պատմության էջերում իրենց անունները թողած ու չթողած թուրքերին ու քրդերին, որ վտանգելով իրենց կյանքը՝ հակառակ են գնացել իշխանության և կառավարության հրահանգներին ու փրկել են հայերին՝ օգնության ձեռք մեկնելով նրանց:
 
Ցեղասպանության պատմությունը դաժան տարեգրություն է, որի էջերը կարդալու ուժ ու քաղաքական կամք պիտի ունենանք բոլորս: Երբ ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, գրում և հրատարակում է «1915.Հայոց ցեղասպանություն» անունով գիրք, հույսեր է ներշնչում, որ այս ցուցահանդեսը նաև Թուրքիայում կարող է կայանալ, ու դա արդեն քայլ է դեպի սեփական պատմության իմացություն, որը նախևառաջ պետք է Թուրքիայի քաղաքացիներին: 
 
Մի քանի օր առաջ Հռոմի Պապը խոսեց հայակական ջարդերի մասին` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն: Սա կարևոր ազդանշան էր:  
 
Մեր Վեհաժողովի ավելի քան 190 անդամներ նույնպես ոգեկոչեցին ցեղասպանությունը` միանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի գրավոր հայտարարությանը: Մենք երախտապարտ ենք: 
  
Այս ամենը ցույց է տալիս, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, մենք հիշելու ենք և պահանջելու:
 
Մարդկության դեմ կատարված ոճրագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ»:
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

08:28 23/04/2015  |  ՄամուլԱյսօր նախատեսված է «100 ղողանջ» արարողությունը. «Հայկական ժամանակ»
20:15 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Մանուկյան. Մեր պահանջի իրավական ձևակերպման տեսանկյունից հույժ կարևոր է հենվել ոչ միայն 1915 թվականի պատմական փաստերի վրա
19:31 22/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգև» խորագրով միջեկեղեցական նիստի հայտարարությունը
18:15 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց Ցեղասպանությունը փաստ է». Ռագըպ Զարակոլու
17:43 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
17:34 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Երբ մենք ժխտում ենք Հայոց Ցեղասպանությունը, մենք ուրանում ենք մեր զոհերի հիշատակը». Հրեա պատմաբան
17:20 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Մենք ցավի քույրեր ենք». Ռուանդայի ցեղասպանության վերապրող
17:05 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍԳալու է ցեղասպանական գործողությունների հետևանքով կրած վնասների հատուցման ժամանակը. Հենրի Թերիոն
16:55 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի 9 %-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և դա 7մլն մարդ է. Չենգիզ Աքթար
16:38 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Թուրքիան պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում». Պատրիկ Դամբերի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]