Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան

Համաշխարհային մամուլը՝ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց Ցեղասպանությունը՝ «Ցեղասպանություն» ճանաչելու մասին. Interpress 04/13/2015   15:05  |  ԼՐԱՀՈՍ

 
Interpress.am-ը գրում է, թե ինչպես է Հայոց Ցեղասպանությունն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ Պատարագը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում Հռոմի պապը Հայոց Ցեղասպանությունը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլի էջերում:
 
The Associated Press գործակալությունը, անդրադառնալով Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկո պապի հայտարարաությանը, մեջբերում է իր խոսքը, ուր Պապն ասում է, որ չարիքի մերժումը կամ կոծկումը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի՝ առանց վիրակապելու այն, և որ իր պարտքն է հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից:
 
Աշխարհի հայությանն ուղղված իր ուղերձում, AP գործալության փոխանցմամբ, Հռոմի պապը կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին ճանաչել ճշմարտությունը և ընդդիմանալ նման հանցագործություններին «առանց տեղի տալու երկիմաստությանը կամ փոխզիջումներին»։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս պապը, ով, ըստ լրատվական գործակալության, ջերմ հարաբերություններ ունի հայկական համայնքի հետ դեռևս Արգենտինայից, Վատիկանի առաջին հոգևոր առաջնորդը չէ, ով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
 
2001 թվականին Հայոց Մեծ Եղեռնը ցեղասպանություն է ճանաչել Պողոս II պապը: Գործակալության փոխանցմամբ, Հռոմի պապի այս հայտարարությունը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընդունվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդների կողմից, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկների առաջնորդների կողմից, ովքեր ներկա էին գտնվում սբ. Պետրոս տաճարի կիրակնօրյա պատարագին: AP անդրադարձել է նաև թուրքական կողմի արձագանքին, որը խստորեն դատապարտել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը արտատպվել է The Washington Post, The New York Times, The Washington Times, TIME, The Huffington Post, Voice of America, Hamilton Spectator, RFE/RL, Daily Mail էջերում:
 
Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ Հռոմի պապի՝ Մեծ Եղռնի  որակումը ցեղասպանություն մեծ աղմուկ է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում:
 
Գործակալությունը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վատիկանում իր պատվին տրված ընթրիքի ժամանակ, ուր նախագահ Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել Ֆրանցիսկոս պապին «այս աննախադեպ պատարագի գաղափարի համար», որը խորհրդանշում է «քրիստոնյա աշխարհի համերաշխությունը» հայ ժողովրդի հետ: Գործակալությունը անդարադառնում է նաև թուրքական կողմի արձագանքին, որը դատապարտել է հայտարարությունը: Թուրքիայի արտգործնախարարությունը Վատիկանի դեսպանին հրավիրել է բացատրություններ տալու Հռոմի պապի հայտարարությունների վերաբերյալ:
 
Գործակալության փոխանցմամբ, Ֆրանցիսկոս պապը նաև նամակով կոչ է արել հասնելու թուրք-հայկական և հայ-ադրբեջանական հաշտեցմանը: Հռոմի պապը նաև ասել է, որ քրիստոնյաների դեմ ցեղասպանությունը շարունակվում է առայսօր: Գործակալությունը հիշեցնում է, որ Իսլամական պետության գրոհայինները, ովքեր Սիրիայում և Իրաքում հռչակել են խալիֆայություն, որը սահմանակից է նաև Թուրքիային, սպանում են քրիստոնյաներին, շիիաներին և բոլոր նրանց, ովքեր չեն կիսում ռադիկալ սունի իսլամիստների գաղափարները: Գրեթե նույն բովանդակությամբ նյութը տպագրել է Al Jazeera:
 
CNN տեղեկացնում է, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից: Մեջբերելով Ֆրանցիսկոս պապի խոսքերը, CNN նշում է, որ Վատիկանի առաջնորդի հայտարարությունը զայրացրել  է թուրքական կողմին:  Ըստ լրատվամիջոցի՝ Հռոմի պապը ընդգծել է անցած դարվա երեք աննախադեպ ողբերգությունները, որոնք են Հայոց Ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը:
 
Վատիկանում Թուրքիայի նախկին դեսպան Քենան Գուրսոյը, մեկնաբանելով CNN-ին այս առիթով, ասել է, որ չնայած սա առաջին դեպքն է, որ Թուրքիայի դեսպանը հետ է կանչվում Վատիկանից՝ դա չի նշանակում, որ թուրք-վատիկանական դիվանագիտական կապերը խզված են: CNN նաև տեսանյութ է պատրաստել սույն առիթով:
 
USA Today տեղեկացնում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ, Վատիկանը կիրակնօրյա պատարագի ընթացքում 11-րդ դարի հայ հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է եկեղեցու դոկտորի տիտղոս, որը մինչև այդ ստացել են միայն 35 այլ անձինք: Թերթի փոխանցմամբ իր խոսքում, Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս, Ֆրանցիսկոս պապը ասել է, որ չկա հայ ընտանիք, որին անդրադարձած չլինի Մեծ Եղեռնը կամ Մեծ չարիքը: Նա նաև նշել է, որ անցած դարի երեք ոճրագործություններից առաջինը բաժին է հասել հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և օրտոդոքս սիրիացիներին, ասորիներին, խալդերին և հույներին: Հռոմի պապն, իր խոսքում, հիշատակել է նաև Հոլոքոստն ու ստալինիզմը, ինչպես նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Բուրունդի և Բոսնիայի մասսայական բնաջնջումները:
 
Fox News-ը իր անդրադարձում ընդգծել է, որ կիրակնօրյա պատարագի ընթացքում հնչել է հայկական ավանդական երաժշտություն, իսկ պատարագին մասնակից երեխաների հագին եղել է հայկական տարազ: Fox News-ի հաղորդմամբ, Հռոմի պապի հայտարարությունը տարբեր արձագանքներ է ստացել Ստամբուլի փողոցներում, ըստ որի՝ մի հատվածը աջակցել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, մյուսը՝ քննադատել այն:
 
Sky News-ի հաղորդմամբ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունը, չնայած նրան, որ բազմաթիվ պատմաբաններ 1915-1917 թթ. իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն: Լրատվամիջոցը մեջբերում է թուրք պաշտոնյայի խոսքը Reuters գործակալությանը, ըստ որի՝ Անկարան հիասթափված է Հռոմի պապի հայտարարությամբ, որը, ըստ թուրք պաշտոնյայի,  ստեղծել է «վստահության խնդիր»:  Sky News-ը հաղորդում է, որ Անկարան բացատրություններ է պահանջել այստեղի Վատիկանի ներկայացուցիչ Անտոնիո արքեպիսկոպոս Լուչիբելլոյից Պապի «ցեղասպանություն» որակման կապակցությամբ:
 
Los Angeles Times-ը հաղորդում է, որ չնայած Ֆրանցիսկոս պապը առաջինը չէ, որ Վատիկանի անունից ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, իր կիրակնօրյա հայտարարությունը առանձնահատուկ է, քանի որ արվել է ցեղասպանության տարելիցի նախօրեին և Հայաստանի նախագահի ու հայ հոգևոր առաջնորդների ներկայությամբ: Թերթը նշում է, որ Թուրքիան դատապարտել է հայտարարությունը՝ ի պատասխան հետ կանչելով իր դեսպանին Վատիկանից և բացատրություններ պահանջելով Անկարայում Վատիկանի ներկայացուցչից:
 
Թերթի վկայությամբ Թուրքիայի ցեղասպանության նկատմամբ մերժողական դիրքորոշումը հակասում է այդ շրջանի պատմաբանների մեծ մասի մոտեցմանը, ովքեր 1915 թվականի տեղի ունեցած ջարդերը որակում են ցեղասպանություն: LATimes-ը մեջբերում է նաև Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը, որի ընթացքում, ըստ թերթի, 13 անգամ հնչել է «ցեղասպանություն» բառը:
 
Wall Street Journal-ը, խոսելեվ Վատիկանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, ընդգծում է, որ վերջին շրջանում թուրքական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը և շարունակաբար մեղադրում է հայկական Սփյուռքին և արևմտյան առաջնորդներին ցեղասպանության մեղադրանքի համար: Թերթը նշում է, որ տարելիցի մոտեցման հետ թեժանում է աշխարհաքաղաքական պայքարը այս հարցի շուրջ Վաշինգտոնում՝ հիշեցնելով, որ 2008 թվականին նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն մինչև վերջերս հետ է կանգնել իր խոստումից:
 
Bloomberg-ը հաղորդում է, որ Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր խոսքում պատարագի ժամանակ հիշատակել է նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Բուրունդի և Բոսնիայի մասսայական բնաջնջումները և նորից կոչ արել անտարբեր չմնալ քրիստոնյա և այլ փոքրամասնությունների նկատմամբ ընթացող բռնությունների:
 
Հայոց Ցեղասպանությանն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը լայնորեն անդրադարձել է նաև եվրոպական մամուլը:
 
BBC-ին նշում է, որ Վատիկանի հայտարարությունը զայրացրել է թուրքական կողմին և այն կանդրադառնա նաև հայ-թուրքական հարաբերություններին:
 
BBC հաղորդմամբ Պապը, ով անցած տարի այցելել էր Թուրքիա, հրաշալի գիտակցում էր, որ ցեղասպանություն բառի օգտագործումը կզայրացնի թուրքական կողմին, սակայն իր ազդեցիկ ուղերձը, ուր նշվում է, որ «թաքցնել կամ հերքել չարիքը համարժեք է վերքը առանց վիրակապի արնահոսության թողնելուն» տարածվել է նաև այլ, ավելի նոր շրջանի մասսայական ոճրագործությունների: BBC-ի կարծիքով, այս որոշումը լիովին համապատասխանում է Ֆրանցիսկոս պապի բարոյականության արգումենտների մասին բաց քննարկման փիլիսոփայությանը:
 
The Guardian անդրադառնում է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված պատարագին և դրա ընթացքում Պապի արած հայտարարությանը՝ մեջբերելով հայագետ պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանից Թեո վան Լինտի և Հայոց պատմության ու մշակույթի հարցերով հետազոտող գիտնական Իգոր Դորֆման-Լազարևի խոսքերն այս կապակցությամբ:
 
Ըստ վան Լինտի՝ շատ կարևոր է այն փաստը, որ Վատիկանի առաջնորդը մեծ տեղ է տվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, և դա ևս վկայում է, որ նա ընդունում է Հայոց Ցեղասպանությունը:
 
Իր հերթին  Դորֆմանն-Լազարևը նկատել է, որ այս արարողությունը ցույց է տալիս ծայրամասային շրջանների քրիստոնյա խմբերին կաթոլիկ եկեղեցու ուշադրության կենտրոնում պահելու Հռոմի պապի ջանքերը, և որ սա առաջին անգամն է, որ Հայաստանը դառնում է կաթոլիկ կյանքի և քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոն: Գիտնականի կարծիքով, սակայն, այս ճանաչումը դժվար թե փոխի հայ-թուրքական հարաբերությունները:
 
Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Independent-ը, կարծիք է հայտնում, որ Հռոմի պապի հայտարարությունը հնչել այն բանից հետո, երբ թուրքական մամուլը հաղորդել է, որ Թուրքիան բեմի ետևում մեծ ջանքեր է գործադրում ՝ փորձելով հետ պահել հոգևոր առաջնորդին այդ քայլից: Թերթը տեղեկացնում է նաև, որ որոշ աղբյուրների համաձայն, թուրքական կողմը նաև փորձեր է արել կանխելու Հայոց Մեծ Եղեռնի առիթով սւորբ պատարագը Վատիկանում:
 
Euronews-ի մեջբերում է Հռոմի պապի հայտարարությունը, ըստ որի՝ նա ասել է. «Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է երեք մասսայական և աննախադեպ ողբերգություններ։ Առաջինը դրանցից լայնորեն ճանաչված է որպես XX դարի առաջին ցեղասպանություն պատահել է Հայ ժողովրդի հետ»:  Euronews-ը հիշեցնում է, որ ավելի քան 20 երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, որը ճանաչվել է նաև Եվրոպարլամենտի և այլ միջազգային կառույցների կողմից: Հրապարակումը ուղեկցվում է նաև տեսանյութով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի կիրակնորյա պատարագից:
 
Գերմանական Deutsche Welle ընդգծում է, որ Հռոմի պապի հայտարարությունը երախտագիտությամբ է ընդունվել հայկական կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հայ հոգևոր առաջնորդները շնորհակալություն են հայտնել Ֆրանցիսկոս պապին իր՝ ցեղասպանությունը դատապարտող հայտարարության համար: Թուրքիան իր հերթին, ինչպես գրում է DW, դատապարտել է Վատիկանի մոտեցումը:
 
Թերթը ընդգծում է, որ չնայած հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը չուներ բացեիբաց կրոնական բնույթ՝ Ֆրանցիսկոս պապը զուգահեռներ է անցկացրել հայ նահատակների և վերջին շրջանի քրիստոնյա փախստականների միջև, ովքեր փախել են իսլամական պետության հետապնդումներից: Գերմանական մեկ այլ պարբերական՝ Spiegel Online, ևս անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին այս առիթով:
 
Հայոց Ցեղասպանությանն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած սուրբ պատարագին և Մեծ Եղեռնի որակմանը որպես ցեղասպանություն անդրադարձել է նաև ֆրանսիական առաջատար մամուլը՝ հենվելով Agency France Press (AFP) գործակալության տրամադրած տեղեկատվության վրա: Խնդրին անդրադարձած լրատվամիջոցներից են Le Figaro, Libération, France 24 և այլ պարբերականներ.
 
Պապի կողմից տրված որակման մասին գրել է նաև իսրայելական մամուլը: The Jerusalem Post և Haaretz անդրադարձել են Հայոց Ցեղասպանությանը և Վատիկանի կիրակնօրյա սուրբ պատարագին՝ հենվելով Reuters գործակալության տրամադրած նյութի վրա: JP նաև տեսանյութ է տեղադրել սուրբ պատարագի ընթացքի մասին:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:35 13/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՖրանցիսկոս Պապը գործածել է «ցեղասպանություն» բառը. CNN
12:14 13/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքական ԶԼՄ-ներ. Անկարայում «ցեղասպանության» երկրաշարժ է
19:26 11/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը կժամանի Հայաստան
13:47 11/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը՝ ապրիլի 23-ին և 24-ին միջոցառումների մասին
13:30 11/04/2015  |  ԼՐԱՀՈՍՈւղերձ՝ «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» միջազգային գիտաժողովի մասնակիցներին
22:04 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայի Թրգու Մուրեշ և Կլուժ-Նապոկա քաղաքներում
16:43 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍԵրիտասարդական խորհրդարանի նիստում ընդունվել է ուղերձ
15:30 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՆիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ
15:05 10/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
14:36 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՀռոմի պապ. Հայ ժողովրդի տառապանքն, ինչ-որ առումով, Հիսուսի տանջանքների շարունակությունն էր. PanARMENIAN

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]