Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա

Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ 04/03/2015   20:13  |  Քրեական խրոնիկոն

Վերաքննիչ դատարանը բավարարել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով՝ դատախազի կողմից բերված քաղհայցի վերաբերյալ բողոքը, ըստ որի ամբաստանյալ Վ.Խաչիկյանից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի 29.000.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանի, ամբաստանյալ Վիգեն Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանի, ամբաստանյալ Սամվել Էլբակյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի, ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի, ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, գործով կողմ չհանդիսացող Լ.Ասատրյանի ներկայացուցիչ Ժորա Վարոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են:

Մեղադրող Կարեն Հովհաննիսյանի և ամբաստանյալ Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի:

Ամբաստանյալներ Վազգեն Խաչիկյանի, Արթուր Սուքիասյանի, Աշոտ Աբրահամյանի Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գևորգյանի, Վահագն Խաչատրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 08-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:  Իսկ ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի,  Արմեն Խաչատրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի,  Սարգիս Սարգսյանի, Սամվել Էլբակյանի, Համլետ Մարտիրոսյանի Հրանուշ Դանիելյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է և փոփոխվել:

Վերաքննիչ դատարանը վերաորակել է ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանի և Արմեն Խաչատրյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելը) մեղսագրված արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, նշանակված պատիժը թողնվել է  անփոփոխ:

Ամբաստանյալներ Սարգիս Սարգսյանի, Սամվել Էլբակյանի, Համլետ Մարտիրոսյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելը,  առաջին ատյանի դատարանի կողմից մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում, նրանց նկատմամբ նշանակված պատիժը պետք է  կիրառվի՝ վերացվել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մեղսագրված արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նշանակված պատիժը թողնվել է  անփոփոխ:

Ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` 4,5 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագրավման դատապարտելու մասով առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը թողնվել է  կրելու` վերացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի մասը:   

Քաղաքացիական պատասխանողներ` Վազգեն Խաչիկյանից, Աշոտ Աբրահամյանից, Վահագն Խաչատրյանից, Հովհաննես Գրիգորյանից և Վիգեն Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 39.542.218 ՀՀ դրամի փոխարեն  համապարտությամբ կբռնագանձվի 97.620.886  ՀՀ դրամ գումար,

Վազգեն Խաչիկյանից, Աշոտ Աբրահամյանից, Վահագն Խաչատրյանից, Հովհաննես Գրիգորյանից, Վիգեն Գևորգյանից, ինչպես նաև Արթուր Սուքիասյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 85.767.431 ՀՀ դրամի փոխարեն  համապարտությամբ կբռնագանձվի 27.532.736  ՀՀ դրամ գումար` այդ մասով բավարարվել է   պաշտպան Վաղինակ Աթոյանի վերաքննիչ բողոքը:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի մնացած մասերը թողնվել են նույնը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը միջնորդում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով  Արթուր Սուքիասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի առաջին և 2-րդ կետերով և դատապարտվել  պայմանական ազատազրկման  4 տարի 6 ամիս ժամկետով` մեկ տարվա փորձաշրջանով՝ առանց գույքի բռնագրավման: Պաշտպանը միջնորդում էր նաև քաղաքացիական հայցի մասով, պետությանը պատճառված վնասը ամբաստանյալներից համապարտ պատասխանատվության կիրառմամբ բռնագանձելու պահանջը վերացնել և այն իրականացնել յուրաքանչյուր ամբաստանյալի կողմից յուրացված գործով հաստատված բաժնեմասերի չափով` կոնկրետ Արթուր Սուքիասյանի մասով 44.091.831ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով, որը կազմում է 4.469.183 ՀՀ դրամ: Համապարտությաան միջոցներ կիրառել որպես պետությանը պատճառված վնասի հատուցում ամբաստանյալ Արթուր Սուքիասյանի կողմից իր բաժնեմասից ավել վճարված 12.689.900 ՀՀ դրամ գումարը հետ վերադարձնելու ուղղությամբ: Սույն դատավճռով Արթուր Սուքիասյանից և մյուսներից 85.767.431ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին որոշման մեջ գումարի չափը փոփոխել և այն համապատասխանեցնել խմբի կողմից յուրացված գումարի և դրա սահմաններում ամբաստանյալների` այդ թվում իր պաշտպանյալի կողմից կատարված վճարումների հաշվառմամբ ստացված գումարի չափին:

Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդում էր բեկանել  և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալը մեղավոր էր ճանաչվել  ՀՀ քրեական  օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել  ազատազրկման  5 տարի 6 ամիս ժամկետով`  261.115.652 ՀՀ դրամի չափը չգերազանցող անձնական գույքի բռնագրավմամբ ՝  Աշոտ Աբրահամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով: Պաշտպանը միջնորդում էր ամբաստանյալի  նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի  64-րդ հոդվածը՝  օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը և նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ, ապա նաև Աշոտ  Աբրահամյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ  հոդվածի 2-րդ մասի պահանջները /պատժից ազատելը ծանր հիվանդության պատճառով/`  նրան ազատելով պատժի կրումից:

Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միջնորդում էր  բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով  Վազգեն  Խաչիկյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 178-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և դատապարտվել  ազատազրկման  12 տարի ժամկետով`  290.115.652 ՀՀ դրամի չափը չգերազանցող  անձնական գույքի բռնագրավմամբ, և արդարացնել վերջինիս: Միաժամանակ պաշտպանը մեղադրանքը հաստատված համարելու պարագայում միջնորդում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժով` կիրառելով մեղմացուցիչ հանգամանքները, իսկ ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վազգեն Խաչիկյանին արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով:

Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Հովհաննես  Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել  ազատազրկման  5 տարի 6 ամիս ժամկետով`  261.115.652 ՀՀ դրամի չափը չգերազանցող անձնական գույքի բռնագրավմամբ,  և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Այդ  խնդրանքը մերժելու դեպքում պաշտպանը միջնորդում է  դատավճիռը նշանակված պատժաչափի մասով փոփոխել և կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ  հոդվածը՝   նրան ազատել պատժի կրումից:

 

 


Հարակից հրապարակումներ`

14:09 08/12/2014  |  Քրեական խրոնիկոնՀրապարակվեց Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը
12:58 08/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման
15:40 04/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը՝ առաջիկայում
19:16 27/11/2014  |  Քրեական խրոնիկոնԽաչիկյանն է ներքաշել անօրինական գործողությունների մեջ.ամբաստանյալ Սամվել Էլբակյանի պաշտպան
18:45 27/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎազգեն Խաչիկյանի կարծիքով՝ դատախազը պետք է հրաժարվի մեղադրանքից
15:15 27/11/2014  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանի գործով պաշտպանական ճառերը շարունակվում են
14:56 20/11/2014  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալներից մեկի հոր մահվան պատճառով
21:43 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնԽաչիկյանի գործով պաշտպանը պահանջում է կայացնել արդարացման դատավճիռ
14:00 23/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԽաչիկյանի գործով պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալներին՝ հռչակելով նրանց անմեղությունը
15:52 02/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը միջնորդեց Վազգեն Խաչիկյանին դատապարտել 13 տարվա ազատազրկման

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]