ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչիկյանն է ներքաշել անօրինական գործողությունների մեջ.ամբաստանյալ Սամվել Էլբակյանի պաշտպան 11/27/2014 19:16 | Քրեական խրոնիկոն
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով այսօր պաշտպանական ճառերով հանդես եկած փաստաբանները հիմնականում միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, և 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Մասնավորապես, ամբաստանյալ Արթուր Սուքիասյանի պաշտպան Վաղինակ Աթոյանը նշեց, թե իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ինչը պետք է որպես մեղմացնող հանգամանք դիտել: Ըստ պաշտպանի, կոնկրետ տրվել է հանձնարարություն, ինչն էլ իր պաշտպանյալը կատարել է՝ պնդելով, որ գումար հափշտակելու նախնական պայմանավորվածություն չի եղել:
Սարգիս Սարգսյանի պաշտպան Արշակ Թովմասյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալը մեղավոր է ճանաչել իրեն մասնակի, իսկ նախաքննության ընթացքում 3 մլն դրամ է վերականգնել: Պաշտպանի խոսքով, Խաչիկյանն իր պաշտպանյալին կանչել է և ասել, որ Վերահսկիչ պալատի ստուգումների համար 25-30 մլն դրամ է անհրաժեշտ: Փաստաբանի դիտարկմամբ՝ իր պաշտպանյալը կազմակերպված խմբի անդամ չէր կարող լինել և խմբի անդամի կարգավիճակում է հայտնվել, քանի որ աշխատակից է համարվել:
Ամբաստանյալ Սամվել Էլբակյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի խոսքով էլ, ակնհայտորեն բացակայում են հանցագործության հատկանիշները, Խաչիկյանն իր պաշտպանյալին ներքաշել է անօրինական գործողությունների մեջ: Ըստ պաշտպանի՝ Էլբակյանը գումարներ չի ստացել և ոչ մեկին գումար չի տվել:
Ամբաստանյալ, արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ չնայած իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն վերականգնել է 8 մլն ՀՀ դրամ գումար: Երվանդ Վարոսյանը միջնորդեց մեղմ պատիժ սահմանել և նշանակել փորձաշրջան:
Վիգեն Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը էլ միջնորդեց նրան արդարացնել՝ ապացույցների անբավարարության հիմքով, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել և պատիժը պայմանականորեն չկիրառել: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի խնամքին է անչափահաս երեխան և առողջական խնդիրներ ունեցող կինը, ով ստացիոնար բուժման կարիք ունի:
Վիգեն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանը ևս միացավ իր կոլեգաներին և նշեց, որ չկա կազմակերպված խումբ:
Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ ասաց, որ դատարանը պետք է գործը սկսեր քննել սկզբից և ոչ թե ընդհատված մասից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ