ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նուբարաշենի սպանության հեղինակները դեռ չե՞ն սպառել իրենց ասելիքը 03/31/2015 19:07 | Քրեական խրոնիկոն
Այսօր գիշերը հրազենային վնասվածքներ ստացած Վարդան Կարապետյանի կյանքը փրկել են հարևանները: Նրանցից մեկը պատմում է, որ գիշերն իրենց տանը հեռուստացույց նայելիս, բղավոց է լսել: Իսկ երբ ձայնի վրա դուրս է վազել տնից, տեսել է իրենց հարևան Վարդան Կարապետյանին` մեջքով գետնին պառկած: Տղամարդու խոսքով, Վարդանն իրեն հայտնել է, որ ոչ մեկին չի տեսել, քանի որ կրակողը «գլխարկով է եղել»:
Հասկանալով, որ Վարդանի վիճակը ծայրահեղ է, առանց ժամանակ կորցնելու հարևանն իր ընտանիքի անդամների օգնությամբ նրան տեղափոխել է իր ավտոմեքենան, ու ինքն էլ հիվանդանոց տարել:
Ի դեպ, նրա խոսքով, իրենք նույնպես փողոցում այդ ընթացքում որևէ մեկին չեն նկատել:
Հիշեցնենք՝ անցած գիշեր, 01:30-ի սահմաններում, Երևանի Պոպովի փողոցում անհայտ անձը կրակել էր 36-ամյա Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Սպանությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ Վարդան Կարապետյանը վերջերս Նուբարաշենում սպանված քրեական աշխարհում «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանի ընկերն է: Թե որքանով այս սպանության փորձը կապ ունի Լյովիկի սպանության եւ հանցավոր աշխարհում դրան հաջորդած ու նախորդած այլ իրադարձությունների հետ, թերևս, կպարզի հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Իսկ մինչ այդ, որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց քրեական այս պատմության շարունակությունը անսպասելի չէր: Նուբարաշենում տեղի ունեցած փոխհրաձգությունից և Լյովիկի ու նրա 2 մտերիմների սպանությունից հետո այս պատմության շարունակությունը ենթադրվում էր: Բայց, խոստովանենք, սպասվում էր ճիշտ հակառակը: Հաշվի առնելով այն, որ քրեական աշխարհում ընդունված չէ ներել նման սպանություններն, և այն, որ դրանք որպես կանոն փոխհատուցվում են համարժեք ձևով, արդեն շուրջ 1 ամիս Հայաստանում սպասում են ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Պզոյի ժամանմանը: Բանն այն է, որ Երրորդմասցի Լյովիկը Պզոյի հորեղբոր որդին էր: Ուստի և ենթադրվում էր, թե վերջինը չի կարող անպատասխան թողնել եղբոր սպանությունը, գալու է, որ վրեժ լուծի նրան սպանողներից:
Բայց կատարվեց հակառակը: Փաստորեն, գնդակը դեռ նրանց հակառակորդների խաղադաշտում է: Անցած գիշեր կատարված հերթական սպանության փորձը վկայում է, որ երկու խմբավորումների միջև հաշիվները երկու կողմերում էլ դեռ փակված չեն: Իսկ սա էլ իր հերթին տեղիք է տալիս մտածելու, որ նրանց հարաբերությունները շատ ավելի խճճված են, քան կարելի է պատկերացնել: Ու վերջին խոսքը, կլինի դա ԱՄՆ-ից ժամանող Պզոյի, թե հայաստանյան քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցչի կողմից, ոչ միայն դեռ ասված չէ, այլև դեռ այնքան էլ շուտ չի ասվելու:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը