Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ

Սերժ Սարգսյան. Զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի 02/12/2015   21:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
ՀՀԿ խորհրդի նիստում


Բարև ձեզ:

Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաև խորհրդի անդամների կարծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելույթ չեն ունենալու:

Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, և մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերվել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար և քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ:

Ժամանակի ընթացքում, սակայն, մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ կապված չէ, որ իմաստ ունի: Մենք հասկացանք, որ քաղաքական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ միանգամից աղճատվում և խեղկատա¬կության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտվում է տարրական տրամաբանության և իրականության զգացողության բացակայության գործելաոճը:

Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին: Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում:

Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր:

Լավ, բա մինչև ե՞րբ պետք է շարունակենք այսպես: Պարզ է չէ՞, որ այս ամենը հասկանում են բոլորը, պարզ է չէ՞, որ այս ամենը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել քննության առնել հնչեցված մտքերը, որոնք գիտակցված չեն արտասանվում: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ահա թե ինչու չհնչեցին և չեն հնչում դիտարկումներ ելույթի վերաբերյալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձևավորել:


Հարգելի՛ գործընկերներ,

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն:

Անշուշտ, շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Բայց մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանդրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու և դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ:

Սահմանադրական բարեփոխումները մարդկանց և քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են: Նոր Սահմանադրությունը կոչված պիտի լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու և բալանսավորելու՝ հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, ավելացնելու կայացվող որոշումների վրա հասարակության ազդեցության հնարավորությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը և այլն: Սահմանադրական բարեփոխումներն ի վերջո կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը և, դրանով պայմանավորված, նրանց պատասխանատվության սահմանները:

Կարևորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն:


Եթե իշխանության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը և կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ և ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ:

Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են: Դրանք են, որ ի տարբերություն ներկա իրականության, պետք է ամրագրեն երկրում իշխանության անցնցում փոփոխության իրավական նախադրյալները: Դրանք են, որ կարող են հնարավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթացներին: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ: Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել:

Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից:


Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են:


Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմու-թյունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:


Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:


Հարգելի ներկանե՛ր, բոլորդ իմ հավատարիմ թիմակիցներն եք: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:

Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:

Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:

1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:

2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:

4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:


Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:
Այսքանը:

 


Հարակից հրապարակումներ`

14:43 12/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ում ԲՀԿ-ի նկատմամբ նոր դիրքորոշում է «եփվում». Արմեն Աշոտյան
09:01 12/02/2015  |  ՄամուլԻնչպե՞ս կպատասխանի ԲՀԿ-ն. «168 ժամ»
08:50 27/01/2015  |  ՄամուլՆոր կոնֆլիկտ՝ ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում. «Իրատես de facto»
20:15 10/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին
20:28 28/11/2014  |  ԼՐԱՀՈՍԳեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ
19:29 03/11/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար
20:11 28/10/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
20:03 17/10/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը
20:13 16/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են պետական բուհերին մտահոգող խնդիրները
22:14 13/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]