Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/04/2024   10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները 05/04/2024   10:37 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Դատավորը, բնականաբար, կաշկանդված է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ. փաստաբան 02/03/2015   18:43  |  Քրեական խրոնիկոն

 
Ոստիկանների կողմից մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ գործով այսօր սկսվեց երկրորդ դատաքննությունը:   
 
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
 
«Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք»:
 
Ամբաստանյալներ Վաղինակ Վարդանյանը, Էդուարդ Զաքարյանն ու  Գևորգ Գևորգյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում, որ իրենք կաշառք չեն շորթել ու նախնական համաձայնություն իրենց միջև չի եղել ու չէր կարող լինել: Մասնավորապես, Վաղինակ Վարդանյանն, ըստ մեղադրական եզրակացության, նախնական համաձայնության գալու ժամին և դրանից հետո Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում մասնակցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ խորհրդակցությանը: 
 
Ոստիկանների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ շորթմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը, առաջին ատյանի դատարանի առաջին դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել էին և գործն ուղարկվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
 
Վճռաբեկ դատարանն այս որոշումն ընդունել է՝ մասնակիորեն բավարարելով մեղադրող Արթուր Երիցյանի բողոքը. մեղադրողը խնդրում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` Էդ. Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով դատապարտելու համար, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու համար։
 
Ամբաստանյալներ Էդ. Զաքարյանին, Գ.Գևորգյանին և Վ.Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, առաջին ատյանի դատարանը, սակայն, դատավճռում գտել էր, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ գործով տուժող Դավիթ Եդիգարյանի նախաձեռնած խոսակցության ընթացքում ամբաստանյալ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը նրա հետ սակարկել է թմրանյութ օգտագործելու համար հնարավոր պատասխանատվությունից նրան զերծ պահելու համար անհրաժեշտ կաշառքի գումարի չափը` նշելով, որ, որպես կանոն, նման հարցը կարգավորվում է 5.000 ԱՄՆ դոլար կաշառքով, սակայն տվյալ դեպքում, հաշվի առնելով ընդհանուր ծանոթի` Գևորգ Մարտիրոսյանի առկայությունը՝ կարող է լուծվել 2-3.000 ԱՄՆ դոլարով։
 
Նույն զրույցի ընթացքում տուժող Դ.Եդիգարյանը գումարի առավելագույն չափի հետ չի համաձայնել, առաջարկել է ոչ ավել, քան 2.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով նման գումարի բացակայությունը։ Դրանից հետո գործով տուժող Դ.Եդիգարյանին ազատ արձակելու, պատասխանատվությունից զերծ պահելու նույն նպատակով ամբաստանյալ Էդ.Զաքարյանը 3.000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ է ներկայացրել նրա խնդրով հետաքրքրվող անձի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դ.Եդիգարյանին, ինչպես նաև՝ վերջինիս քրոջ նշանած, գործով վկա Խաչատուր Մանուկյանին։
 
Վերջինս պարտավորվել է 1-2 ժամվա ընթացքում հայթայթել այդ գումարը, սակայն մինչ հաջորդ օրն ընկած ժամանակահատվածում նրան և Դ.Եդիգարյանին հաջողվել է հավաքել միայն 400.000 ՀՀ դրամ գումար, ինչի մասին տեղեկացած ամբաստանյալ Էդ.Զաքարյանը, նախապես իրազեկելով օպերլիազոր Գ.Գևորգյանին և բաժանմունքի պետ Վ.Վարդանյանին, համաձայնել է որպես կաշառք ընդունել նաև այդ գումարը։
 
Դատարանի համոզմամբ՝ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չեն արտացոլվել, դրանց մասին փաստական տվյալների հիշատակումը կնպաստեր, ըստ առաջին ատյանի դատարանի, ամբաստանյալներին մեղսագրված արարքի ճիշտ որակմանը:
 
Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մասով ամբաստանյալներ Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Վաղինակ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, վերջիններս քրեական պատասխանատվության ենթակա են՝ նախնական համաձայնության գալով, շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու համար:
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կաշառքի չափի վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը փաստական տվյալները պատշաճ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք և այդ պայմաններում հաստատված են համարել Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի կողմից խոշոր չափերով` 2.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ներկայացրած պահանջը:   
 
Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառքի վերաբերյալ ամբաստանյալների ներկայացրած պահանջն իրական չի եղել, հիմնավորված չեն։ Կաշառքի պահանջը, ըստ Վճռաբեկ դատարանի, եղել է իրական, մասնավորապես՝ արտահայտվել է այնպիսի եղանակով, որ տուժողի մոտ կասկած չի առաջացել, որ պաշտոնատար անձն իր կամ այլ անձի օգտին կարող է համապատասխան գործողությունը (անգործությունը) կատարել միայն ներկայացված պահանջն ի կատար ածելու դեպքում, ներկայացված պահանջը մի քանի անգամ վերահաստատվել է, ինչը վկայում է դրա նպատակաուղղվածության և ինտենսիվության մասին։
 
Հետևաբար, ամբաստանյալներ Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով վերաորակելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները։
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալ Վաղինակ Վարդանյանի պաշտպան Կարեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, ուստի ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Պաշտպանը պարզաբանեց, որ պաշտպանական կողմը ևս երկու վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն դատաքննությամբ թույլ տրված էական խախտումներին վերաբերող այդ բողոքները «միակողմանի մոտեցման արդյունքում» վերադարձվել էին և Վճռաբեկ դատարանի կողմից քննվել էր միայն մեղադրող Արթուր Երիցյանի բողոքը, ինչը վկայում է մրցակցության բացակայության մասին: 
 
Կարեն Հակոբյանը նշեց, որ արդարադատության, օբյեկտիվության որևէ ակնկալիք չունի նաև գործով երկրորդ դատաքննությունից, որովհետև դատավորը, բնականաբար, կաշկանդված է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ:
 
«Ես նույնիսկ չեմ կարող ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունում կլինի մի դատավոր, ով կհամարձակվի կայացնել Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը հակասող դատական ակտ»,- ասաց պաշտպանը:   
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]