ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիում կատարված սպանության գործով ավարտվել է իրավաբանությունը և սկսվել է «քաղաքական որոշման արդյունքում իրավական սպեկուլյացիայի» փուլը 01/14/2015 15:55 | ԼՐԱՀՈՍ
Հայ ընտանիքի 6 անդամների՝ Գյումրիում կատարված սպանության գործով ավարտվել է իրավաբանությունը և սկսվել է «քաղաքական որոշման արդյունքում իրավական սպեկուլյացիայի» փուլը:
Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը` նշելով, որ դրա մեկնարկը տրվել է ՀՀ Գլխավոր դատախազությունը` երեկ տարածված հաղորդագրությամբ։
Փաստաբանի համոզմամբ՝ գործի քննությունը պետք է իրականացվեր Հայաստանում, քանի որ այս հարցը կարգավորվում է ՀՀ և ՌԴ միջև 1995 և 1997 թվականների կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունները ենթակա են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների քննությանը՝ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նույն փաստաթուղթը հստակ սահմանում է նաև այն դեպքերը, երբ գործի քննությունը պետք է կատարվի Ռուսաստանի կողմից: Նորայր Նորիկյանի խոսքով՝ դրանք այն դեպքերն են, երբ հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տարածքում, կատարվել է զինվորական հանցագործություն և հանցագործը ձերբակալվել է ռազմաբազայի տարածքում:
Մինչդեռ, տվյալ դեպքում, ըստ փաստաբանի, «հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում և նա չի կատարել զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն, այլ մտել է խաղաղ տուն, ընտանիքին գնդակահարել և դուրս եկել: Ոչ մի ՌԴ Սահմանադրություն գոյություն չունի, ոչ մի 61-րդ հոդվածի հղում տալու խնդիր չկա: Ցանկացած անձ, ով խախտել է տվյալ երկրի պետական սահմանը, պետք է հանձնվի այդ պետության իրավապահ մարմիններին, իսկ ՀՀ իրավասու մարմինները պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ է այդ տղան տարվել ռազմաբազա»:
«Բոլորս հասկանում ենք, որ այս հանցագործությունն սկսվել, շարունակվել և, ցավոք սրտի, ավարտվել է ՀՀ տարածքում։ Հարց. Ի՞նչ կապ ունի և ի՞նչ իրավազորություն ունի անկախ և ինքնիշխան ՀՀ տարածքում ՌԴ սահամանադրությունը և նրա 61-րդ հոդվածը։ Հարց. Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված շրջում ՀՀ տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում և «որոնում» հանցագործությունը կատարող անձին։ Հարց. Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերումից հետո տեղափոխվել ռուսական ռազմաբազա։ Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սահմանապահ զորքերն իրավունք ունեն հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց, իրավասու մարմինների քննությանը ենթակա անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված տեղերում, անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են տարվել Ազգային անվտանգության և Ներքին գործերի մարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ