Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Անդրիաս Ղուկասյանը հաղթել է Ֆինանսների նախարարությանը 12/09/2014   11:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Վարչական դատարանը բավարարել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ֆինանսների նախարարության: Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 28.10.2013 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը։

ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։

«Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահը 23.09.2013 թվականին արձակել է  հանձնարարագիր «Ռադիո հայ» ՍՊԸ-ում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում  արտադրանքի արտադրության,  օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում՝ միջին) չափագրման նպատակով ուսումնասիրություն կատարելու մասին։

Ըստ Հայցվորի, հանձնարարագրի ուսումնասիրությունից  հետևում է, որ այդ վարչական ակտը կայացնելիս ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահը ղեկավարվել է   «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի յոթերորդ, ութերորդ պարբերություններով և Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածում սահմանված կարգի 3-րդ կետով։

Հայցվորը նշել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի 23.09.2013 թվականի  հանձնարարագիրը ներկայացվել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրենին 2013 թվականի հոկտեմբերի 8-ին։

Հանձնարարագրում նշված չեն եղել չափագրման հիմքերը, նպատակը, սակայն նշված է եղել օրենքով չնախատեսված ուսումնասիրության ժամանակաշրջանը, որի սկիզբն էր 01.01.2009 թվականը և վերջն էր ուսումնասիրության ավարտը։  «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրենը, ղեկավարվելով Օրենքի 9-րդ հոդվածի ա) ենթակետի պահանջներով, արգելել է չափագրումների իրականացումը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

2013 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանը կայացրել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը։

Հայցվորը պահանջել է ամբողջությամբ վերացնել հիշյալ անհիմն   որոշումը, քանի որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի հանձնարարագրում բացակայում են չափագրման հիմքերը և նպատակը։  Այսինքն՝ հանձնարարագիրն ընդունվել է Օրենքի 4-րդ հավելվածում սահմանված կարգի 3-րդ կետի պահանջների խախտմամբ։

Հայցվորը նշել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի հանձնարարագրում սահմանված է ուսումնասիրությունների ժամանակաշրջան, որի սկիզբն է 01.01.2009 թվականը, իսկ վերջը՝ ուսումնասիրության ավարտը, այսինքն՝   ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահն իրականացրել է գործողություն, որի համար չի ունեցել Օրենքի 4-րդ հավելվածում սահմանված լիազորություն։

Պատասխանողը Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ ներկայացված հայցն անհիմն է, այն ենթակա է մերժման:  

Տվյալ դեպքում, ըստ պատասխանողի,  ընկերության տնօրենի կողմից չի կատարվել պաշտոնատար անձանց օրինական պահանջները, չի տրամադրվել ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, որի արդյունքում փաստացի ստուգում չի իրականացվել։ Վարչական մարմինը, օբյեկտիվ և բազմակողմանի քննելով ներկայացված նյութերը, Հայցվորի վերաբերյալ սկսել է վարչական վարույթ և կայացրել վիճարկվող որոշումը։

Վարչական դատարանի գնահատմամբ,  պատասխանողը, տնտեuավարող uուբյեկտի մոտ ուսումնասիրություն իրականացնելը չթույլատրելու համար կայացնելով վիճարկվող որոշումը, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821-րդ հոդվածը՝ ուսումնասիրություն իրականացնելուն խոչընդոտելը նույնացնելով ստուգում իրականացնելուն խոչընդոտելուն ուղղված գործողությունների հետ։

Ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու ընթացակարգի կանոնակարգումը, այդ թվում՝  «ստուգում» և «ուսումնասիրություն» հասկացությունների սահմանումն ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում։

Վերլուծելով  «ուսումնասիրություն» հասկացության բնույթի և դրա իրականացման կանոնակարգումը՝ կարելի է հանգել հետևության, որ այն ստուգման ընթացակարգից էապես տարբերվող վարչարարություն է։
Դատարանի գնահատմամբ՝  հիշյալ երկու հասկացությունների միջև եղած  տարբերություններով էլ պայմանավորված՝ օրենսդրի կողմից տարբերակված մոտեցում է սահմանվել վարչարարության ընթացքում վարչական մարմնի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար։

Այսպես, ստուգումների ընթացքին խոչընդոտելն օրենսդրի կողմից  որակվել է որպես վարչական իրավախախտում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821-րդ հոդվածով նախատեսելով վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով տույժի տեսքով։

Չափագրման աշխատանքներին խոչընդոտելու համար օրենսդրի կողմից Կարգի 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսվել է պայման՝ չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից արձանագրության կազմում, որը հիմք է տնտեuավարող uուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ oրենքով uահմանված պատաuխանատվության կիրառման։ Նշված պատասխանատվության կիրառման կարգը, այդուհանդերձ, ամրագրված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, և առավել ևս տվյալ օրենսգրքի 1821-րդ հոդվածով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. անվավեր է առ ոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով։

Վերոշարադրյալ վերլուծությամբ պայմանավորված՝ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 28.10.2013 թվականի  որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821-րդ հոդվածի սխալ մեկնաբանմամբ, ուստի այն ենթակա է անվավեր ճանաչման, իսկ հայցը՝ բավարարման։



 


Հարակից հրապարակումներ`

18:38 01/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Իսրայելը կակտիվացնեն կապերը մաքսային ոլորտում
17:08 28/11/2014  |  ԼՐԱՀՈՍՄեր նպատակն է նախևառաջ ձևավորել աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրություն. Վախթանգ Միրումյան
18:12 28/10/2014  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային փորձագետները գնահատում են Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները
11:23 25/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները միավորելու նախագիծ կառավարությունում չկա
09:10 22/10/2014  |  ՄամուլՖիննախն ու էկոնոմիկայի նախարարությունը կմիանա՞ն. «Հայկական Ժամանակ»
18:05 14/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները. մեկնարկել է «Կոլումբոս» ծրագրի երրորդ փուլը
17:07 09/10/2014  |  ԼՐԱՀՈՍ Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին
17:03 25/09/2014  |  ԼՐԱՀՈՍ Ֆիննախի քննիչները կվարձատրվեն Քննչական կոմիտեի աշխատակիցներին հավասար
17:52 22/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը
12:29 15/08/2014  |  ԼՐԱՀՈՍ«Կրպակ»-ն ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]