ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիպրոսի Հանրապետության պատվիրակության այցը Ազգային ժողով 11/19/2014 16:34 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը միջպետական փոխհարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման գրավականն են:
Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում՝ նշելով, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու հարցում:
Անդրադառնալով տարբեր միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը՝ ՀՀ ԱԺ նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Եվրախորհրդարանում ներկայացված կիպրոսցի պատգամավորների դիրքորոշումների, մասնավորապես տիկին Էլենի Թեոխարուսի հայանպաստ գործունեության համար:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում՝ կարեւորելով այդ խնդիրների լուծումը բացառա պես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի կործանմանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ կարգավորման գործընթացի ձախողմանն ուղղված Ադրբեջանի փորձերը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության Բացարձակ տնտեսական գոտում ծավալված գործունեությունը՝ գնահատելով դա որպես միջազգային իրավունքի նորմերի նենգ ոտնահարում:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում անցկացվելիք միջոցառումների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա Յանակիս Օմիրուին եւ Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:
ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ Կիպրոսի հայ համայնքի մասին՝ բարձր գնահատելով կիպրոսցիների ջերմ վերաբերմունքը Մեծ եղեռնից մազապուրծ հայերի եւ նրանց սերունդների նկատմամբ:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու երկրների դարավոր բարեկամությանը եւ աստիճանաբար սերտացող հարաբերություններին: Յանակիս Օմիրուն ներկայացրել է Կիպրոսում տիրող իրավիճակը՝ որակելով Թուրքիայի ներխուժումը Բացարձակ տնտեսական գոտի՝ որպես
միջազգային իրավունքի կանոնների խախտում: Ըստ պարոն Օմիրուի՝ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը ողջ տարածաշրջանում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Յանակիս Օմիրուն նշել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանին եւ հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է, որ պատրաստակամ է մշտապես աջակցելու Հայաստանին ԵՄ հետ համագործակցության սերտացման գործում:
Հանդիպման ավարտին Յանակիս Օմիրուն գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել