ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենին կարտահանձնեն Հայաստանին. «Ժողովուրդ» 11/12/2014 09:46 | Մամուլ
«ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրենի՝ հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյի կողմից ֆինանսական չարաշահումներ թույլ տալու գործը նոր փուլ է թևակոխում: Այսպիսի մեկնաբանություն է արել «Ժողովուրդ»-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բելառուսի Հանրապետությունում կալանավորված Վ.Սաչկովը, ով «ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենն է, կարտահանձնվի Հայաստանին:
Թերթը գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի իրավապահները Վ.Սաչկովին ՀՀ իրավապահներին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերն ուղարկել են Բելառուս, որին այդ երկրի իրավապահները դրական պատասխան են տվել:
Ըստ թերթի՝ հայ իրավապահների խումբ կմեկնի Բելառուս՝ Սաչկովին Հայաստան բերելու համար:
Հայաստանում Սաչկովի պաշտպանությունն իրականացնում է Հայկ Շահումյանը, ով հաստատել է Սաչկովին Հայաստանին արտահանձնելու՝ լրատվամիջոցի տեղեկությունը:
Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ «ԱրմենՏել»-ում չարաշահումների մասին հանրությանը հայտնի դարձավ այս տարվա հունիսին:
Պարզվեց, որ քրեական գործը, որի շրջանակներում Իգոր Կլիմկոն մեղադրվում է 10-15 միլիարդ դրամ յուրացնելու մեջ, դեռևս այս տարվա փետրվարին հարուցվել է ԱԱԾ-ում:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ չարաշահումը բացահայտվել է «ԱրմենՏել»-ի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պատախինի նշանակվելուց հետո: Ըստ այդմ, ղեկավարումն ստանձնելուց և ընկերության ֆինանսական փաստաթղթերին ծանոթանալուց հետո նոր տնօրենը հայտնաբերել է, որ 2009-2012թթ արտերկրից կատարված հեռախոսազանգերի դիմաց փոխանցված գումարների մի զգալի մասը բացակայում է: Դրանից հետո Անդրեյ Պատախինը դիմել է իրավապահներին:
Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում «ԱրմենՏել»-ից հափշտակվել է մոտ 500մլն դոլար: Ընկերությունն այս գործով ճանաչվել է տուժող:
Իգոր Կլիմկոյի նկատմամբ հայտարարված հետախուզումը մինչ օրս արդյունք չի տվել:Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի անվտանգության պետը՝ Աշոտ Պողոսյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 12.11.2014թ. համարում:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:01 ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
- 05/15/2024 07:56 Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը