ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցեղասպանության զոհերի սրբադասումով պիտի շարունակվի մեր Եկեղեցում դադարած սրբադասման գործընթացը. Ամենայն Հայոց Կաթողիկոս 11/11/2014 21:51 | ԼՐԱՀՈՍ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, այսօր սկսվել է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը:
Ներկաներին իրենց հայրապետական պատգամն են բերել Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անհրաժեշտ է համարել Եպիսկոպոսաց ժողովի պարբերաբար գումարում եկեղեցական անդաստանում բարեփոխումներ իրականացնելու, Եկեղեցու ընթացքը ժամանակի զարգացումներին համաքայլ պահելու, արդիական հարցադրումներին արձագանքնելու և առկա հրամայականներին ու մարտահրավերներին համապատասխան մեր Սուրբ Եկեղեցու տեսակետները նորովի բանաձևելու և ներկայացնելու համար:
Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում, նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադարձ է լինելու Ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին և ծիսական կանոնակարգին, Սուրբ Մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգին, որոնց շրջագծում դեռևս կան վճռման կարոտ մի շարք հարցեր:
«Ուրախալի է, որ օրակարգում է նաև Կոմիտաս Վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը: Արդարև, Եկեղեցին զորանում է իր սրբերով, նրանց լուսավոր կյանքի մշտավառ օրինակով և երկինց օթևաններում նրանց բարեխոսական աղոթքով: Ցեղասպանության զոհերի սրբադասումով նաև պիտի շարունակվի դարեր ի վեր մեր Եկեղեցում դադարած սրբադասման գործընթացը, իսկ Մկրտության կանոնի վավերացմամբ՝ ծիսաարարողական միօրինակությունը եկեղեցական մեր անդաստանում»,- նշել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հայ Եկեղեցին, ինչպես դարեր շարունակ, նշել է Գարեգին Երկրորդը, այսօր էլ ջանք ու նպաստ է բերում Հայրենիքի զորացման, Սփյուռքի կենսունակության, ժողովրդի խաղաղ կյանքի ու բարօր կեցության համար: «Աննվազ նախանձախնդրությամբ պիտի շարունակենք միջազգային հարթակներում անլռելի պահել մեր Սուրբ Եկեղեցու կոչը՝ հանուն Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման, Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչման, այլև՝ Սիրիայում, Իրաքում, ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման, կրոնական հալածանքների դադարեցման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության»:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր հերթին ամենից առաջ ողջունել է, որ Հայոց Եկեղեցու հայրապետական զույգ Աթոռների Եպիսկոպոսաց դասը կողք-կողքի, միասնաբար եղբայրական ջերմ սիրով փորձում են Եկեղեցու ծառայությունը դարձնել ավելի ուժեղ, ավելի կենսունակ և ազդու:
Ըստ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հիշելուց բացի աշխարհին պետք է հիշեցնել, որ տակավին իրավազրկված մի ժողովուրդ կա, և այդ ժողովուրդը պահանջատեր է այսօր, իր իրավունքներն է պահանջում: «Մենք չենք կարող լռել, երբ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, մեր ազգապատկան և եկեղեցապատկան կալվածները տակավին մնում են բռնագրավված: Մենք` որպես Եկեղեցի, և որպես ժողովուրդ, չենք կարող անտարբեր և լուռ մնալ այս կացության դիմաց. այսօր մենք պահանջատեր ենք»,- նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել