ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անչափահասը դատապարտվեց ազատազրկման. պաշտպանական կողմը վստահ է, որ նա կարող էր ուղղվել և առանց ազատազրկվելու 10/23/2014 16:05 | Քրեական խրոնիկոն
Դեռ 17 տարին չբոլորած անչափահաս տղան այսօր դատապարտվեց երեք տարվա ազատազրկման:
Արագացված դատաքննության կարգով քննված գործի դատավճռով նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ ծակված-կտրված թափանցող վերքի ձևով հորեղբոր որդու առողջությանը ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառելու համար: «Ծնողի հսկողությանը հանձնելը» խափանման միջոցը կմնա ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ մեղադրանքի՝ նա 21.05.2014-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր ազգականի հետ և իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակի հետին մակերեսին:
Անչափահասի պաշտպան, փաստաբան Հայկ Հակոբյանն ի պատասխան ազատազրկման տեսքով պատիժ նշանակելու՝ մեղադրողի միջնորդության՝ պաշտպանական ճառում միջնորդել էր անչափահասին նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել:
Իսկ եթե դատարանը դատավճիռ կայացնելիս գա եզրակացության, որ անչափահասը կարող է ուղղվել առանց քրեական պատժի միջոցներ կիրառելու, պաշտպանը խնդրել է անչափահասին ազատել պատժից և նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կամ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված ավելի մեղմ պատիժ:
Պաշտպանը խնդրել էր դատարանին հաշվի առնել, որ տուժողն ու ամբաստանյալը հաշտվել են, հաշվի առնել տուժողի ու նրա հոր, վերջինս գործով վկա է, հակաօրինական ու հակաբարոյական գործողությունները, ինչպես նաև այն, որ ամբաստանյալն ընդունել է մեղադրանքն ու միջնորդել գործը քննել արագացված դատաքննության կարգով:
Ըստ պաշտպանի՝ թեև մեղադրողն անդրադարձել է պատիժը մեղմացնող հանգամանքներին, սակայն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 70-րդ հոդվածների պահանջները՝ Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը և Պատիժը պայմանականորեն չկիրառելը:
«Վստահեցնում եմ, որ անչափահասի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու»,- նշել էր պաշտպանը:
Հայկ Հակոբյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ դատարան:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել