ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ տաքսիստն արաբ ուղեւորից պահանջել է 2 հազար դրամ, ինչը վիճաբանության պատճառ է դարձել 10/15/2014 20:29 | Քրեական խրոնիկոն
Տաքսու հայ վարորդի կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող իսրայելցի արաբ Ֆադիի գործով այսօր ցուցմունք տվեց նրա եղբայրը:
Վկան հայտնեց, որ դեպքի օրը իրենք ընկերներով, 3 տարբեր տաքսիներով, 8 հոգով գնացել են Սայաթ -Նովա փողոցի վրա գտնվող ժամանցի ակումբ՝ լավ ժամանակ անցկացնելու:
Վկան հայտնեց, որ մինչ ակումբ գնալը՝ ինքը և եղբայրը տանը գարեջուր են խմել, ակումբում ևս գարեջուր են օգտագործել 1-ական շիշ, որից հետո, երբ ակումբից դուրս են եկել, եղբայրը իր հետ վերցրել է ևս 1 շիշ գարեջուր, սակայն, վկայի խոսքերով՝ «իրենք այնքան չէին խմել, որ հարբածություն լիներ»:
Ակումբի մոտ առաջինը հասել է վկան՝ իր ընկերների հետ, ապա մոտեցել է եղբայրը՝ մեկ ուրիշ տաքսիով, ու այդ ժամանակ եղբայրը տեղեկացել է, որ տաքսու վարորդին նա վճարել է 1000 ՀՀ դրամ, մինչդեռ տաքսիստը պահանջել է 2000 դրամ։ Վիճաբանությունից խուսափելու համար վկան եղբորը խորհուրդ է տվել ևս 1000 դրամ վճարել: Այդ ընթացքում տաքսու վարորդի և եղբոր միջև ծագած վիճաբանության ժամանակ կոտրվել է տաքսի ավտոմեքենայի աջակողմյան հայելին:
Պատճառված վնասի համար տուժողը 10 000 ՀՀ դրամ է պահանջել։ Վկայի ներկայացրածի համաձայն՝ եղբայրը ընկերներից մեկից վերցրել է այդ գումարը, վճարել տուժողին, միմյանց ձեռք են սեղմել ու բաժանվել:
Տղաները ակումբում մնացել են մեկուկես ժամ, այդ ընթացքում ակումբի տնօրենը մոտեցել է իրենց ու ասել, որ տաքսու վարորդը և մի քանի այլ անձինք նրանց սպասում են դրսում:
Ըստ վկայի, իրենք վախեցել են և ակումբի տիրոջը խնդրել, որ ոստիկանություն կանչի, սակայն նա պատասխանել է, որ այդ պարագայում բոլորը խնդիրների առաջ կկանգնեն:
Համոզվելով, որ տաքսու վարորդը և իր ընկերները հեռացել են ակումբի մոտից՝ տղաները հերթով դուրս են եկել այնտեղից: Ըստ վկայի, ինքը ակումբից դուրս գալով նկատել է, որ եղբայրը ձեռքերը գլխի մեջ առաջ ընկած է գետնին, բարձր ձայնով բղավում է, իսկ կողքին ոչ ոք չկա:
Վկայի խոսքով եղբայրը գլխացավից է այդպես բղավել:
Դատարանի կողմից հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից պարզ դարձավ, որ ամբաստանյալը գանգատվել է աջ աչքի, ձախ նստատեղի և ազդրի ցավերից, իսկ գլխի ցավերից չի գանգատվել:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով, մեղադրողի միջնորդությամբ, հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:
Ըստ նախաքննական ցուցմունքի՝ ամբաստանյալը 10 000 դրամ է վճարել տուժողին և ոչ թե՝ 11 000, իսկ երբ վկան դուրս է եկել ակումբից տեսել է եղբորը ծեծված՝ 2 հոգի հարվածում էին նրան, իսկ ևս 3-ը՝ նայում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, իսրայելցի արաբ, Հայաստանում կրթություն ստացող Ֆադի Հասկին մեղադրվում է 2014թ. փետրվարի 22-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցի 33 հասցեի մոտակայքում տաքսու վարորդ Արմեն Հովհաննիսյանի հետ վիճաբանելու և դիտավորությամբ ձեռքին եղած ապակյա կոտրած շշով վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին հարվածելու և նրա առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 12:36 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
- 05/01/2024 11:07 Ալավերդիում ավտոմեքենա է այրվել
- 05/01/2024 10:28 Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել