ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ-ում էլեկտրաէներգիայի նոր սակագինը կսուբսիդավորվի 10/14/2014 18:34 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքների նախագծերի փաթեթին՝ այն սահմանված կարգով ԱԺ ներկայացնելու համար:
Մասնավորապես՝ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով և նույն փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ավելի հստակեցնել պետական ծառայությունների տիպերի հիմքով տրվող աշխատավարձերի դասակարգումը՝ առանց փոփոխելու հաստատված դրույքաչափերը: Վարչապետ Ա. Հարությունյանը, անդրադառնալով ներկա քաղաքականությանն ու որոշված դրույքաչափերին, ընդգծել է, որ աշխատավարձերի և թոշակների առումով ԼՂՀ-ն պետք է ՀՀ-ում գործող նույն քաղաքականությունը վարի:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով ««Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, դրա ընդունումը պայմանավորել է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության բարձրացմամբ: Փոփոխություններով առաջարկվում էր, մասնավորապես, արգելել կուսակցությունների գույքի նվիրատվությունը: Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հազարապատիկը:
Գործադիրը հավանություն է տվել նաև ««ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը: Ինչպես նշել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարտունու շրջանի Ճարտար և Ղուզե Ճարտար համայնքների միավորմամբ: Արդյունքում կարիք կա Ճարտար համայնքում փաստացի ձևավորված նոր բնակավայրին իրավական կարգավիճակ, իսկ միավորված համայնքին՝ քաղաքի կարգավիճակ տրամադրելու:
Արտադրական ենթակառուցվածքների նախարարության առաջարկով՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընթացիկ տարվա փետրվարի 11-ի ընդունած «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» N 57 որոշման մեջ: Ներկայացնելով փոփոխության անհրաժեշտությունը՝ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այն պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 10-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի նոր սակագներով: Որոշմամբ ավելացվել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի որոշ մասի սուբսիդավորման չափը 3.55 դրամով՝ այն հասցնելով համապատասխանաբար ցերեկային սակագների համար 16.85 դրամի, իսկ գիշերային սակագների համար՝ 11.85 դրամի: Որոշման ընդունմամբ բնակչության կողմից ցերեկային և գիշերային ժամերին սպառվող էլեկտրաէներգիայի համար գործելու է 25 դրամ սակագինը:
Կառավարությունը քննության է առել կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված 2011թ. հունիսի 21-ի N 410 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Ընդունված որոշման արդյունքում այսուհետ բացի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական և բարձրագույն կրթության հաստատություններից, ԿԳ նախարարության կողմից կրթական գործունեության համար լիցեզիաներ կտրամադրվեն նաև բժշկական հաստատություններին: ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա ուսումնական հաստատություններում սովորողների թվին՝ նշելով, որ նոր ուսումնական տարվա տվյալներով Արցախի դպրոցականների թիվը 21,745 է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 332-ով:
Գործադրի 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 556 որոշման մեջ կատարված փոփոխություններով կարգավորվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ԼՂՀ քաղաքացիներին ցուցաբերվող անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման մեխանիզմները: Որոշման գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Գործադրի ղեկավարի հարցին ի պատասխան՝ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը հավելել է, որ նշյալ արտոնություններից օգտվող սոցիալական խմբերի ցանկը փոփոխության չի ենթարկվում որոշման ընդունմամբ:
Կառավարությունն ընդունել է ««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր սահմանելու և կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի խոսքով՝ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման գործընթացով պայմանավորված՝ որոշումով նախատեսվում են զբաղվածության պետական կարգավորման, պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման նոր մոտեցումներ: Կառավարության ղեկավարի հարցմանն ի պատասխան՝ Ս. Ավանեսյանը զեկուցել է հոկտեմբերի 19-ին նախատեսված աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ընթացքի մասին: Վարչապետը հորդորել է նրան մեծ ուշադրություն դարձնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև կայուն կապ ստեղծելու վրա՝ օգտագործելով նաև առցանց հարթակները: Ա. Հարությունյանը կարևորել է աշխատանքի շուկայի թափանցիկության ու ճկունության խթանումը՝ դաշտում մրցակցություն ստեղծելու տեսանկյունից:
Ընդունելով կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 11 և «Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները հաշվարկելու մասին» որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերը՝ գործադիրը սահմանել է զինվորական ծառայության մեկ տարվա ստաժի արժեքը 1300 դրամ: Հաստատվել են նաև այլ տիպի զինվորական կենսաթոշակների չափերը: Երկրորդ նախագծի ընդունմամբ սահմանվել է նախկինում նշանակված զինվորական կենսաթոշակները վերահաշվարկելու համար հիմք ընդունվող զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը:
Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացրած նախագծով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ կառավարության 2010թ. հունվարի 26-ի N 32 որոշման մեջ: Ըստ նրա՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանումների, քանակի և երկարությունների փոփոխության հետ կապված անվանացանկերի ճշգրտմամբ: Որոշմամբ հստակեցվում է ԼՂՀ տարածքում նշյալ անվանացանկն՝ ըստ ճշտված անվանումների և երկարության չափերի, քանակների, որը հնարավորություն կտա ճիշտ կազմակերպել և ծրագրավորել ճանապարհների շահագործման, պահպանման, սպասարկման գործընթացը: Որոշմամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվել են երեք խմբի՝ միջպետական, պետական և տեղական նշանակության :
Նիստի ավարտին Տող գյուղում կայանալիք գինու փառատոնի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այն կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը 12-ին, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը