ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան ճանաչում էր ամբաստանյալներից շատերին, իսկ նրանցից մեկն իր որդին է 10/13/2014 16:20 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում վկա Արմեն Մանուկյանը հայտնեց, որ ռուսաց Նիկոլայ ցարի դիմերեսով ոսկե մետաղադրամն ու կոնյակն իր կինը նվիրել է Միսակ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նա հերքեց, որ նվերը «մաղարիչ» էր՝ աշխատանքի ընդունվելու դիմաց: «Կինս Մոսկվայի իրավաբանականն է ավարտել, ընդունում են՝ որպես արխիվապահ, ինքն էլ մաղարի՞չ է անում»:
Նախաքննության ցուցմունքում, սակայն, վկան հայտնել էր, որ մետաղադրամն ու կոնյակն իր կինն աշխատանքի ընդունվելու համար է տվել:
Ի դեպ, նրա հարցաքննության ժամանակ պարզվեց, որ ներկա է եղել իր կնոջ հարցաքննության մի մասին: Պարզվեց նաև, որ Արմեն Մանուկյանի հարցաքննությանն իր հերթին ներկա է անմիջականորեն այդ դրվագով վկա Աշոտ Գասպարյանը:
Դատարանի դահլիճից հեռացած, ապա նորից հրավիրված Աշոտ Գասպարյանը հայտնեց, որ ինքը նորմալ, ընկերական հարաբերություններ ունի Միսակ Մարտիրոյանի հետ, ճանաչում է գործով այլ ամբաստանյալների ևս, իսկ գործով ամբաստանյալ, Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանն իր որդին է:
Դատարանը վկային նախազգուշացրեց, որ որդու գործոնը հաշվի առնելով՝ կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, սակայն վկան ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց: Նա նշեց, որ խնդրել է Միսակ Մարտիրոսյանին աշխատանքի ընդունել վերոհիշյալ վկա Արմեն Մանուկյանի կնոջը, խնդրանքը բավարարվել է:
Այն հարցին, թե աշխատանքի ընդունելու դիմաց որևէ ակնարկ եղե՞լ է, վկան պատասխանեց. «Մեծ բան չէ, ավարտած աղջիկ է, ընդունվել է՝ որպես արխիվապահ, մեր ընկերության մեջ ի՞նչ ակնարկ պետք է աներ՝ մի շիշ կոնյա՞կ ուղարկիր»:
Այսօր հարցաքննված մյուս երկու վկաներն առնչվում էին բուն դատական կարգադրիչների գործին, մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանցի մեղադրանքին:
Կիմ Տերտերյանը հիշյալ ստորաբաժանումում աշխատանքի է ընդունվել ու մեկ-մեկուկես տարի մնացել է ձևակերպված՝ որպես կարգադրիչ, սակայն աշխատանքի չի գնացել:
Մյուս վկան՝ Ալբերտ Այնաջյանը, ևս 9 ամսից 1 տարի ձևակերպված է եղել՝ որպես դատական կարգադրիչ: Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ իրեն զանգահարել է մի մարդ, ներկայացել որպես Բագրատ Արիկյանց, տվել իրեն բանկային քարտ, ասել, որ մի քանի օր գնա աշխատանքի, որպեսզի գոնե դեմքով ճանաչեն, դրանից հասկացել է, որ «իրենց աշխատողն է»: Մինչդեռ դատարանում վկան դժվարացավ հիշել, թե ով է իրեն բանկային քարտը տվել:
Այսօրվա նիստին ներկայացել էր անջատված մասով մեղադրյալ, Կոտայքի մարզի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Հայկ Մարգարյանը:
Նա հրաժարվեց ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց, ինչպես նաև՝ իր իսկ նախաքննական ցուցմունքներից: Դրանցում նա հայտնել էր, որ իր ստորաբաժանումում գրանցված, սակայն փաստացի չաշխատող անձինք են եղել, իրեն ասվել է. «Ղեկավարությունը տեղյակ է, նրանք գտնվում են այլ ստորաբաժանումներում, գործուղման մեջ»:
Այս փուլում իր պաշտպան Արմեն Ֆերոյանի ծառայություններից հրաժարվելու մասին հայտարարեց ամբաստանյալ Անգին Ղուկասյանը՝ նշելով, որ հարցաքննվող վկաները չեն առնչվում իր հետ:
Միսակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ 5 վկաներ ուղղակիորեն առնչվում են իր հետ, իսկ դատարանն էլ զգուշացրեց, որ հակասությունների առկայության դեպքում պաշտպանի առկայությունն անհրաժեշտ է. տվյալ դեպքում հակասություններ կան ամբաստանյալներ Անգին Ղուկասյանի ու Միսակ Մարտիրոսյանի շահերի միջև:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն