ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հին Էրիվանի» սնանկության գործով հարցերը վերացական էին ու կրկնվող 10/11/2014 11:23 | Քրեական խրոնիկոն
«Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սնանկության գործով նիստը տեղի ունեցավ ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո և ավարտվեց աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ:
«Հին Էրիվան» ընկերության ներկայացուցիչներ Դ.Դանիելյանին ու Ն.Հակոբյանին ուղղված դատարանի հարցին՝ «ավարտե՞լ եք հարցեր տալ «Յունիբանկին», վերջինիս ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը տեղից պատասխանեց՝ «Բանկը չի ավարտել»:
Եվ «հարցաքննությունը» տևեց երկուսուկես ժամ: Հարցերի ճնշող մեծամասնությանը Դ.Դանիելյանը չէր պատասխանում, քանի որ, ըստ «Հին Էրիվանի» ներկայացուցչի, դրանք որևէ առնչություն չունեն ներկա դատավարության հետ: Շատ էին նաև կրկնվող, անգամ՝ բազմիցս կրկնվող հարցերը:
Մասնավորապես, «մերժված» հարցերի շարքում էր «Յունիբանկի» ներկայացուցչի հարցն այն մասին, թե ինչու «Հին Էրիվանը» չի բողոքարկել ընկերության սնանկության որոշումը Վերաքննիչ դատարան:
«Յունիբանկին» հետաքրքրում էր նաև, թե ինչու ընկերությունը չի բողոքարկել ավելի քան 1մլն դրամի տույժի որոշումը: Այս հարցին ևս հետևեց Դ.Դանիելյանի պատասխանը. «Դա ի՞նչ առնչություն ունի մեր դատավարության հետ: Չեմ պատրաստվում պատասխանել»:
Հարցեր հնչեցին, որոնք վերաբերվում էին «Յունիբանկի» և «Հին Էրիվանի» «հակամարտությունից» երկու տարի առաջ տեղի ունեցած ինչ-ինչ իրադարձություններին: Դրանց դեմ ընկերության ներկայացուցիչն առարկեց, իսկ նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանն էլ կոչ արեց չչարաշահել դատարանի համբերությունը և կոնկրետացնել հարցերը: Դատարանն իր հերթին «հանեց» մի շարք վերացական հարցեր:
Հնչեցին նաև կրկնվող հարցեր՝ անմիջականորեն կապված բուն բանկի գործունեության հետ. Դ.Դանիելյանը նորից ու նորից հիշեցնում էր. «Մեր առարկություններում մենք արդեն պատասխանել ենք այդ հարցերին, և եթե դուք չեք հասկացել, մեր խնդիրը չէ»:
Հայկ Հարությունյանի հարցին, թե ինչու «Հին Էրիվանը» չի փորձել վճարել գոնե ինչ-որ գումարներ, ընկերության ներկայացուցիչը նկատեց. «Ի՞նչ վճարումների մասին կարող է խոսք լինել՝ բանկի կողմից տույժերի ենթարկվելու, բանկի կողմից առանց նախազգուշացման ընկերության հաշիվներից հսկայական գումարներ հանելու մասին լուրերը ստանալուց հետո»:
Տույժերի հաշվարկման վերաբերյալ ընկերության ներկայացուցիչը նորից դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք անբացատրելի, անհասկանալի ծագում ունեցող թվերի, հսկայական տոկոսների վրա, որոնց ընկերության ներկայացուցիչն անձամբ մեծ կասկածանքով է վերաբերվում:
«Յունիբանկի» ներկայացուցիչն անցում կատարեց նաև մամուլին, մասնավորապես՝ Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցին ու հայտարարություններին, որոնք շրջանառվել են մամուլում, սակայն նախագահող դատավորը հիշեցրեց, որ Դավիթ Դանիելյանը «Հին Էրիվանի» ներկայացուցիչն է և որ Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցի թեման սնանկության վերաբերյալ այս դատավարությանն ամենից քիչն է առնչվում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել