ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սիրիահայերին իրավական օգնության տրամադրումը շարունակական է լինելու». Արա Զոհրաբյան 10/10/2014 16:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սիրիայի հակամարտության արդյունքում ավելի քան 9 մլն. մարդ է տեղահանվել երկրից, որոնց թվում մեր հայրենակիցները։
Ավելի քան 16.000 հայեր պաշտպանություն են փնտրել Հայաստանում։ Ճիշտ է Հայաստանի Հանրապետության պետական մարմինները առավել լավ պայմաններ են ապահովել սիրիահայերի համար, սակայն չեն բացառվել նրանց իրավունքների խախտման դեպքերը, ինչպես պետական մարմինների, այնպես էլ՝ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում։ Մամուլում լայն արձագանքներ գտան սիրիահայերի իրավունքների խախտումների դեպքերը։
Այդ դեպքերից ելնելով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2014 թվականի փետրվարին իր միջոցներով սկսել էր «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայք-էջից:
Ծրագրով նախատեսվում էր սիրիահայերին իրավաբանական խորհրդատվությամբ ապահովել։ Ծրագրի համակարգողը ՓՊ նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանն է։
Ծրագրի շրջանակներում շուրջ 60 սիրիահայեր ապահովվել են համապատասխան բանավոր և գրավոր խորհրդատվություններով, այդ թվում՝ հայցադիմումներ են կազմվել և ներկայացվել դատարաններ։
Ծրագրի երկրորդ փուլին իր աջակցությունն է առաջարկել Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը և երկու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»։ Ձեռնարկը կազմվել է արևմտահայերենով, արևելահայերենով, անգլերեն և արաբերեն լեզուներով։ Ձեռնարկում ամփոփվել են այն հնարավոր հարցերը, որոնց կարող է առնչվել ցանկացած անձ, ով Հայաստան է ժամանել՝ ժամանակավոր կամ մշտական հիմունքներով։
Այսօր, 2014թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատը և Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկի» շնորհանդեսը:
Ելույթ ունեցան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ հայտնել է, որ սիրիահայերին իրավական օգնության տրամադրումը շարունակական է լինելու: «Գաղափարի իրագործումը կատարվել է Պալատի ռեսուրսների հաշվին, իսկ երկրորդ փուլում այս գործին միացավ ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը՝ օժանդակելով ձեռնարկի հրատարակությանը»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը:
Տեղում հնչեցին հարցեր, որոնց պատասխանեց ՓՊ նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը։
Ըստ Մեղրյանի սիրիահայերի խնդիրները առնչվել են մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգերին, քաղաքացիության ստացմանը, սոցիալական իրավունքներին և մաքսային ու հարկային օրենսդրությանը առնչվող հարցեր:
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ ցանկանում են Փաստաբանների պալատի հետ համագործակցել փախստականների իրավունքներին առնչվող հարցերով։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել