ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ երևանցի 2796 ընտանիք որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ 09/30/2014 12:17 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունների շրջանակում սոցիալական ծրագրի վերաբերյալ:
«Երեւան՝ իմ տուն» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշանավորվում է նաեւ սոցիալական բաղադրիչով։
Երեւանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ երեւանցի 2796 ընտանիք, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երեւանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ, միկրոալիքային վառարաններ, պլանշետներ, լուսանկարչական ապարատներ, արդուկներ, թեյնիկներ։
Ծրագրում ընդգրկված են սոցիալական եւ հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, թիկունքի վետերաններ, Արցախյան եւ Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հաշմանդամություն ունեցող անձ ներառող ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա խնամող ընտանիքներ, Ցեղասպանությունը վերապրածներ, ինչպես նաեւ անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներ։
Ծրագրում ներառված սոցիալական խմբերի սակավ ապահովված ընտանիքներն ընդգրկվել են ըստ անապահովության գնահատման համակարգում հաշվառման բալերի։ Մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ՝ վարչական շրջանների սոցիալական ապահովության բաժինների, տարածքային սոցծառայությունների աշխատակիցները, այցելելով հաշվառված ընտանիքներ, գնահատել են տվյալ ընտանիքի կարիքը, որպեսզի անակնկալ նվերը նաեւ սպասված ու պիտանի լինի տվյալ ընտանիքին:
Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բարձված ու «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձեւավորմամբ մեքենաները քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների հետ միասին շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ:
Ի դեպ, ծրագրում ընդգրկված են եւ տարեցների օրվա՝ հոկտեմբերի 1-ի կապակցությամբ արդեն ավանդույթ դարձած նվերներից բացի նվերներ կստանան նաեւ 100-ից բարձր տարիք ունեցող երեւանաբնակ 22 քաղաքացիներ: Նվերները քաղաքացիներին են բաժանվելու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել