Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

ՎՊ-ն առաջարկել է կառուցված անորակ, քայքայված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն 09/26/2014   20:47  |  ԼՐԱՀՈՍ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ուղղությամբ ՎՊ կատարած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտի պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ ՎՊ երկրորդ վարչության պետ Դավիթ Չիբուխչյանը նշել է, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացրել է մի քանի ուղղություններով: Ուսումնասիրվել են 4 ծրագրեր եւ արձանագրվել են որոշակի խախտումներ:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադարձել ոլորտի առջեւ ծառացած խնդիրների կարգավորման : Նա նշել է, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31.0 մլն ԱՄՆ դոլար: Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ» ԲԸ (Ֆրանսիա) - «Բլեսկ» ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով:

Վերահսկիչ պալատի կողմից գազաֆիկացման աշխատանքներից ընտրությամբ ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել: Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները՝ Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ եւ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել: Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առաջարկել է նախկինում կառուցված անորակ, քայքայված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հաջորդը «Ներդրումներ» ծրագիրն է, որի նպատակն է խթանել գյուղական փոքր եւ միջին վերամշակող կազմակերպությունների տնտեսական ակտիվությունը` բաժնետիրական ներդրումների եւ փոխառությունների տրամադրման միջոցով: Այս բաղադրիչով աշխատանքներն իրականացվում են «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից: Ծրագրի գումարներից նախատեսվել է ընդհանուր 7,863.5 հազ. ԱՄՆ դոլար վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին նախատեսվել է նաեւ հարկային պարտավորությունների եւ տուրքերի վճարումը: Մինչեւ ստուգման պահը հիմնադրամի կողմից իրականացվել են 1.6 մլրդ դրամի ներդրումներ եւ փոխառություններ 9 կազմակերպությունում:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը եւ դրա արդյունքում հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով եւ հիմնադրամի` «Ներդրումների իրականացման եւ փոխառությունների տրամադրման ուղեցույց»-ից շեղումներով: Ընկերություններում հիմնադրամի կողմից կատարված ներդրումները կամ տրամադրած փոխառությունները հիմնականում ծախսվում են պայմանագրերով սահմանված ծախսային հոդվածների շեղումներով, այլ կերպ ասած` պայմանագրով ծախսման ուղղություններ սահմանելը հաճախ կրում է ձեւական բնույթ:

Երրորդ ծրագրի՝ «Ենթավարկեր»-ի նպատակն է ենթավարկերի տրամադրումն այն ծրագրերին, որոնք ուղղված են փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, գյուղական տարածքներում մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը: Աշխատանքներն իրականացվում են «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից` առեւտրային բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով: Տրամադրված ենթավարկերից Վերահսկիչ պալատը ստուգել է 11 ծրագիր: Նշված 11 ծրագրերից 9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր, ինչն արձանագրվել էր նաեւ նախորդ վերահսկողության արդյունքում:

«Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը» ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին ներգրավել հայկական մրգի եւ ընկուզեղենի արտադրության մեջ եւ մեծացնել նրանց ունեցվածքն ու եկամուտները:

Ըստ Վերահսկիչ պալատի դիտարկումների՝ ծրագրի օգտակարությունն ակնհայտ է, ինչի արդյունավետ իրականացման դեպքում համապատասխան եկամուտներով կապահովվեն ինչպես «Հայկական միրգ» ընկերությունը, այնպես էլ ծրագրում ընդգրկված գյուղացիական տնտեսությունները` կրճատելով աղքատության մակարդակը եւ խթանելով հայկական մրգի ու ընկուզեղենի արտահանումը:

Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին եւ այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Ծրագրի բյուջեն կազմում է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր իրականացնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզեղենի այգիների հիմնում` 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ: Սակայն Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում պարզվել է, որ բաղադրիչի իրականացման տեմպերը շատ ցածր են, պարբերաբար կրճատվում են համապատասխան տարիներին ստեղծվելիք այգիների տարածքները եւ փաստացի հիմնված այգիների տարածքը հեռու է նախատեսված ցուցանիշներից:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային: Նա ընդգծել է, որ 2014 թ-ին եւ հաջորդ տարիներին այդ ծրագրերը լինելու են Վերահսկիչ պալատի վերահսկողության դաշտում:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրի վերաբերյալ նշվել է, որ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող լոկալ ջրարբիացման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Տավուշ) անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային եւ սահմանամերձ 54 համայնքում:

Շինարարական աշխատանքների իրականացման համար 2011-2013 թվականներին ծախսվել է 1,941,590.1 հազ. դրամ: Վերահսկողությունն իրականացվել է 5 մարզի 31 համայնքում: Վերահսկված 1,148,352.5 հազ. դրամ ծավալի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15,407.3 հազ. դրամի խախտումներ, որի մեծ մասը վերահսկողության ընթացքում վերականգնվել է:

Անդրադառնալով բնապահպանական ոլորտին՝ նշվել է, որ Վերահսկիչ պալատը պարբերաբար անդրադառնում է երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող բնապահպանական խնդիրներին: Դինամիկ կերպով զարգանում է նաեւ տվյալ վերահսկողության կատարելագործմանն ուղղված միջազգային համագործակցությունը: Վերահսկողության կոնկրետ թեմաներն ընտրվելու են տվյալ ժամանակաշրջանում առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրների շրջանակներում: Հաշվետու տարում վերահսկողությունն իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Այս ոլորտներում նունյպես բացահայտվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ: 

 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]