Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2024   13:32 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 06/17/2024   13:27 Վայոց ձորի մարզում Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է. 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/17/2024   13:19 ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 06/17/2024   13:09 Վրաստանում մեկ օրում 4 երկրաշարժ է տեղի ունեցել 06/17/2024   13:06 ԵՄ մեղր եւ մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը 06/17/2024   13:00 Իսրայելը Բելառուսին նոտա է հղել՝ հրեաների մասին Լուկաշենկոյի խոսքերի պատճառով 06/17/2024   12:47 Թուրքիայում հազարավոր մարդիկ վիրավորվել են Բայրամին կենդանիների զոհաբերության ժամանակ 06/17/2024   12:40 Մեր պարտքն առաջին հերթին իրենց է՝ հայրենիքը վերադարձնելու․ Բագրատ Սրբազանը հարգանքի տուրք մատուցեց Իգոր Մուրադյանի հիշատակին 06/17/2024   12:20 Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց 06/17/2024   12:14 Մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկ անձնագիր չունի, հաշվարկված չէ դրանց կրողունակությունը. Արեյանը՝ Ավինյանին 06/17/2024   12:10 Բագրատ Սրբազանն այցելում է Եռաբլուր. ուղիղ 06/17/2024   11:55 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը 06/17/2024   11:46 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվեցին 06/17/2024   11:36 Քաղաքը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. Տիգրան Ավինյան 06/17/2024   11:25 ՔԿ-ն պաշտոնապես հայտնել է Գերասիմ Վարդանյանի եւ եւս մեկ անձի կալանավորման մասին 06/17/2024   11:19 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը․ հայտարարություն 06/17/2024   11:16 Բաղրամյան պողոտայում բախումների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է 06/17/2024   11:10 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի վնասի չափը. Ավինյան 06/17/2024   11:04 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 06/17/2024   11:02 Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը 06/17/2024   10:55 Վահան Քերոբյանը պապիկ է դարձել ու գրառում կատարել իր տնային կալանքի մասին 06/17/2024   10:49 «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը 06/17/2024   10:45 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել 06/17/2024   10:40 Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ. Անի Սամսոնյանը դուրս եկավ ԼՀԿ-ից 06/17/2024   10:31 Մեր բոլոր գերիների, ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն անձամբ Փաշինյանն է. Աբրահամյան 06/17/2024   10:27 Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է. Հովհաննիսյան 06/17/2024   10:21 Պատահար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ 06/17/2024   10:17 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/16/2024   20:56 Բերետավորները ծեծում ու նվաստացնում են հավաքի մասնակիցներին. Թաթոյանը փաստեր է ներկայացրել (տեսանյութ) 06/16/2024   20:52 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ ․ կան տուժածներ 06/16/2024   20:43 Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը. Սրբազան 06/16/2024   20:32 Հայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերում 06/16/2024   20:15 Ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը կալանավորվեց մեկ ամսով 06/16/2024   20:05 Դանակը ոսկորին մի հասցրեք. բժիշկը զգուշացնում է (տեսանյութ) 06/16/2024   20:03 Մտահոգված ենք ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից․ Լեմկինի ինստիտուտ 06/16/2024   19:59 ՔԿ արձագանքը՝ «GG» ընկերության տարածած հայտարարությանը 06/16/2024   19:45 Մեր սիրած ղեկավարն ես». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 06/16/2024   18:55 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 06/16/2024   18:51 Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 06/16/2024   18:45 «Ջիջի» ընկերության դեմ հարուցվել է անհիմն և անօրինական քրեական վարույթ.հայտարարություն 06/16/2024   18:17 Արամ Հովսեփյանի, Վահիկ Ավագյանի ու Պերճ Խաչատրյանի նկատմամբ վարույթ իրականացնողը որոշել էր կալանավորման միջնորդություններ ներկայացնել դատարան 06/16/2024   18:05 Արցախցի Երվանդ Աղբալյանը կալանավորվեց 06/16/2024   18:01 Էս դրախտա է՚ ախր. Փաշինյանը՝ Շիկահողում 06/16/2024   17:14 Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ 06/16/2024   17:04 11 երկիր, այդ թվում ՝ ՀՀ-ն, չեն ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը 06/16/2024   17:00 Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 06/16/2024   16:46 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
06/16/2024   11:31 Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում 06/16/2024   18:05 Արցախցի Երվանդ Աղբալյանը կալանավորվեց 06/15/2024   16:19 Ավելի եք տենչալու արյուն, բայց դուք դրա հաճույքը չեք ստանալու. Սրբազանի կոչը (տեսանյութ) 06/16/2024   20:05 Դանակը ոսկորին մի հասցրեք. բժիշկը զգուշացնում է (տեսանյութ) 06/16/2024   13:13 Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/15/2024   17:55 Հետհաշվարկի գործընթացն սկսված է 06/15/2024   20:00 Ի զարմանս աշխարհի՝ ցեղասպանվել ենք ուզում. կյանքն ուրիշ բան է, թղթով պայմանավորվել չի, կարո՞ղ եք գայլի հետ պայմանագիր կնքել, որ ինքը միս չուտի. Մեսրոբյան (տեսանյութ) 06/16/2024   12:14 Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 06/15/2024   13:58 Ե՞ս եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) 06/16/2024   15:46 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) 06/15/2024   16:48 Քաղաքական հետապնդման է ենթարկվում բլոկադայի ժամանակ Արցախ բալոններով գազ հասցնող ընկերությունը 06/15/2024   19:00 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/15/2024   17:04 Թուրքիան կլքի ՆԱՏՕ-ի «խորտակվող նավը» և կմիանա ԲՐԻԿՍ-ին․ ԱՄՆ ԶՈւ նախկին հետախույզ 06/16/2024   14:15 Բաղրամյանում բախումների գործով ձերբակալված Էդգար Յուխանաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 06/15/2024   13:54 Մայրաքաղաքում և որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև․ առաջիկա 5 ճրվա եղանակի կանխատեսում 06/15/2024   20:44 Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը 06/15/2024   21:22 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 06/16/2024   18:55 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանում և Թուրքիայում չեն դադարում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը 09/16/2014   12:22  |  ԼՐԱՀՈՍ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներն ունեն ընդհանուր շատ արժեքներ և նպատակներ՝ խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատում Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատում: Խաղաղության և բարեկեցության համար առաջնային կարևորություն ունի այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը:

Այս մասին Երևանում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի բացման խոսքում, ասել է ՀՀ Ազգային  ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը շարունակում է կենսական կարևորություն ունենալ Հայաստանի համար:

«Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի բազմակի խախտման դեպքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով եղան մարդկային կորուստներ, վկայում են, որ դրանք կարող են իրական սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտելի են նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի հարաճուն չափն ու իշխանությունների կողմից հնչող Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ռազմատենչ հայտարարությունները:

Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները կառուցողական ոգով շարունակելու համար: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը»,- մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը:

Է.Շարմազանովը, կարևորելով փոխգործակցության ամրապնդումը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը, ըստ նրա, այսօր հանդիսանում է Սևծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկը, ընդգծել է, որ այս ձևաչափով հանդիպումներն ու քննարկումներն անդամ երկրների խորհրդարանականներին հնարավորություն են ընձեռում առավել կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված միասնական որոշումների ընդունման շուրջ:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական արդյունավետ համագործակցության համար գոյություն ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է խրախուսել ներդրումները տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Ըստ նրա՝ կարևոր դեր կարող են ունենալ նաև մշակութային, կրթական, գիտական ծրագրերը, զբոսաշրջության զարգացումը:

«Նման շփումները նպաստում են  միմյանց ավելի լավ ծանոթանալու և մեր երկրների միջև երկխոսության հաստատմանը: Սա նաև կարևոր նախապայման է ակտիվ գործարար կապերի հաստատման համար: Ձեր օրենսդրական գործունեությամբ մենք կարող ենք բարենպաստ իրավապայմանագրային դաշտ ստեղծել՝ նշված խնդիրները կյանքի կոչելու համար»,-նշել է նա:

Է.Շարմազանովը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի հետագա զարգացմամբ՝ անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերություններին:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցությունը պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ կայուն ու բարեկեցիկ տարածաշրջանի կայացմանը:

«Կարևոր է, որ կազմակերպությունն արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:

1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, Օսմանյան պառլամենտի պատգամավորների և հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:

Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների»,- հայտարարել է Է.Շարմազանովը:

Նա հավելել է, որ Հայաստանն առաջնայնություն է տալիս նաև տարածաշրջանում մշակութային արժեքների պահպանմանը, հատկապես այն մշակութային արժեքների, որոնք իրապես համաշխարհային նշանակություն ունեն: Ըստ նրա՝ մշակութային բազմազանությունը և հուշարձանների պահպանումը և պաշտպանությունը հատկապես կարևոր են այն ժողովուրդների համար, որոնց պատմամշակութային հուշարձանները գտնվում են նաև իրենց այսօրվա պետական սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում և, հատկապես, մեր տարածաշրջանում:

«Ողբերգական է, որ Ադրբեջանում և Թուրքիայում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները` չնայած Հայաստանից և միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին:

Ադրբեջանում տարիներ շարունակ հայկական հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է նաև նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով:

Միջազգային հանրությունը պարտավոր է խստիվ դատապարտել նման բարբարոսական քայլերը: Դրանք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաև՝ համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացմանը:

Չնայած որ այս կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը տնտեսական համագործակցությունն է, ես համոզված եմ, որ այդ համագործակցության ճանապարհով հնարավոր է ստեղծել նաև առավել նպաստավոր պայմաններ տարածաշրջանում առկա քաղաքական  և այլ խնդիրներ լուծելու համար»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահ Է.Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ երևանյան նիստում ընդունված որոշումներն իրենց դրական նպաստը կբերեն՝ տարածաշրջանում ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Լուսանկարը՝ Pan ARMENIAN Photo-ի


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]