ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորին հալածել են` ստացած սննդամթերքը մենակ ուտելու համար 09/08/2014 13:49 | Քրեական խրոնիկոն
Մարտական հենակետի գետնատնակի դիմաց զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով դատապարտվել է երկու ժամկետային զինծառայող:
Մասնավորապես` զինվորի մահվան գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Միսակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ Արտաշես Խաչատրյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 365-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է քրեական պատասխանատվություն` ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ 365-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար:
Ըստ մեղադրանքի` Արթուր Միսակյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերին պարբերաբար հալածել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սահակյանին, այն է` իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար սեռական բնույթի հայհոյանք է տվել, այնուհետև բջջային հեռախոսի մարտկոցը չտալու համար մեկ անգամ բռունցքով հարվածել վերջինիս կրծքավանդակին:
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը` 2012 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, մարտական հենակետի ավագի օգնական, կրտսեր սերժանտ Արտաշես Խաչատրյանի հետ միասին իրենց գերակայությունը հաստատելու նպատակով Սարգիս Սահակյանին դարձյալ քննադատելով հալածել է. նրան տվել համապատասխան որակումներ, որոնք զինվորական շրջապատում ընդունվում են որպես «սրբապիղծ» անձնավորություն:
Դրա հետևանքով էլ Սարգիս Սահակյանը, 2012 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի դիմաց իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի միջոցով կրակոց արձակելով, կատարել է ինքնասպանություն, այսինքն՝ Արթուր Միսակյանն իր արարքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
Արտաշես Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետում` որպես հենակետի ավագի օգնական, նախ՝ 2012 թվականի նոյեմբերի 2-ին նույն հենակետի դիտորդ, շարքային Սամվել Մովսիսյանի հետ, այնուհետև՝ նոյեմբերի 4-ին` ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, շարքային Գառնիկ Գրիգորյանի հետ առանց համապատասխան թույլտվության թողել է հենակետը, գնացել մարտական դիրք, որը վնաս է պատճառել, այն է` ստեղծել է հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու անհնարինության սպառնալիք:
Նա նաև մեղադրվում է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում:
Ամբաստանյալը, 2012 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, մարտական հենակետի դիտորդ, կրտսեր սերժանտ Արթուր Միսակյանի հետ միասին նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սահակյանի կողմից իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար քննադատելով և գերակայություն հաստատելու նպատակով հայհոյելով, հալածել ու ծաղրուծանակի է ենթարկել նրան` նրան որակումներ տվել, ինչը զինվորական շրջապատում ընդունվում է որպես «սրբապիղծ» անձնավորություն:
Դդրա հետևանքով էլ Սարգիս Սահակյանը, 2012 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի դիմաց իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի միջոցով կրակոց արձակելով, կատարել է ինքնասպանություն, այսինքն՝ Արտաշես Խաչատրյանն իր արարքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված որոշման կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գառնիկ Գրիգորյանի և Սամվել Մովսիսյանի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության անգործությունը, մեղադրվող Գոռ Մարգարյանի նկատմամբ որոշում է կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Վերջինս, ըստ մեղադրանքի, հանդիսանալով N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ և ընդգրկված լինելով մարտական հերթապահության մարտական հենակետում՝ որպես հենակետի ավագ, չի կանխել Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի անօրինական գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն