ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի նախագահը չպետք է հրավիրվեր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. Կարեն Բեքարյան 09/05/2014 14:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը նախորդ երկուսից առանձնանում է Հայաստանի՝ ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությամբ: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
ՆԱՏՕ-ի նախորդ գագաթաժողովների արդյունքում ընդունված փաստաթղթերում ղարաբաղյան կարգավորման հարցում երեք սկզբունքներից կարևորվել է միայն մեկը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Ուստի՝ Հայաստանի բարձր ղեկավարությունը որոշել էր, որ ավելի արդյունավետ կարող է լինել ՀՀ նախագահի մակարդակով գտնվել տեղում և հստակ արտահայտել սեփական դիրքորոշումը, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հստակ արձանագրեց, որ հարևան երկրում կա բռնակալ նախագահ:
Քաղաքագետը նշեց, որ ինքն անձամբ եղել ու մնում է այն կարծիքին, որ Ադրբեջանի լկտի ու ցինիկ պահվածքի մեջ պատասխանատվության իրենց բաժինն ունեն ԼՂ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ելնելով աշխարհաքաղաքական պահից և, մասնավորապես, Ուկրաինայի խնդրից, աչք են փակում Ադրբեջանի հետ կապված բավականին խնդրահարույց իրավիճակի վրա:
Արդյունքում՝ դրանով թույլ են տալիս Ադրբեջանին մտածել, որ իրեն ամեն ինչ կարելի է: Դրանով է պայմանավորված Ադրբեջանի կողմից տարաբնույթ շանտաժների ու պրովոկացիաների դիմելը, ինչը սահմաններում լարվածության և «մեր երիտասարդների մահվան» հանգեցրեց:
Կարեն Բեքարյանը կարծում է, որ այս պարագայում Ադրբեջանի նախագահը չպետք է հրավիրվեր գագաթաժողովին:
Ռուսաստանը ևս՝ որպես համանախագահ երկիր, իր պատասխանատվության բաժինն ունի. Ադրբեջանին սպառազինելը ինչպես էլ մեկնաբանվի՝ «բիզնես շահ», թե՝ այլ կերպ, Ադրբեջանը դա այլ կերպ է գնահատում:
Կարեն Բեքարյանը դժգոհություն հայտնեց նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող և Հայաստան-Թուրքիա սահմանը փակած Թուրքիան փորձում է իր լոբբինգն իրականացնել հօգուտ Ադրբեջանի:
Կարեն Բեքարյանը նշեց, որ եթե ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը նախորդ երկու գագաթաժողովների նման ևս ընդունի դոգմատիկ բնույթի փաստաթուղթ, ապա Ադրբեջանի պահվածքը կդառնա ավելի կոշտ, ցինիկ ու պրովոկացիոն, այդ դեպքում կարժեզրկվեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունն ու նրա, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումն ինքնին:
Կարեն Բեքարյանը գտնում է, որ միջազգային հանրությունը հակամարտության կողմերի միջև վստահության միջոցները ամրապնդելու համար խոստումները պետք է դարձնի առարկայական: Դրանց թվում են՝ դիպուկահարներին հետ քաշելը, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը, սեփական ժողովուրդներին խաղաղության պատրաստելը:
«Կարծում եմ, որ հստակեցումենրը պիտի շարունակվեն և արդյոք նույն վստահության միջոցների մեջ չէ՞ առանց որևէ խոչընդոտի Ստեփանակերտ-Երևան ավիաչվերթի ապահովումը»,- հավելեց Կարեն Բեքարյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն