ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը շարունակելու է մարզերում կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը. փոխվարչապետն այցելեց Լեռնապարի եւ Նիգավանի դպրոցներ 09/01/2014 16:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի Լեռնապար եւ Նիգավան համայնքներ: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ համայնքների դպրոցներում, այնուհետեւ հանդիպեց բնակիչների հետ:
Լեռնապար համայնքում նոր ուսումնական տարին աշակերտները դիմավորում են նորակառույց դպրոցում, իսկ Նիգավանի դպրոցը դռները բացում է վերանորոգումից հետո: Փոխվարչապետը նախ ներկա գտնվեց Լեռնապարի դպրոցի բացման արարողությանը, Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց մանկավարժներին ու դպրոցի սաներին՝ վստահություն հայտնելով, որ նոր պայմանները կնպաստեն ուսումնական գործընթացի արդյունավետության եւ աշակերտների առաջադիմության բարձրացմանը:
«Մարզերում դպրոցների շենքային պայմանների բերելավման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք շարունակելու ենք կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը եւ կարեւորում ենք, որ մարզերի դպրոցներում նույնպես աշակերտների համար լավագույն պայմաններ ստեղծվեն»,-նշեց փոխվարչապետը: Ըստ նրա՝ վերջին տարիներին իրականացվող մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերի հիմնական բաղադրիչը դպրոցաշինությունն է, եւ ծրագրերով նախատեսված միջոցների մեծ մասն ուղղվում է համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը:
Լեռնապարի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար: Փխվարչապետը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Նիգավան համայնքում փոխվարչապետը ներկա գտնվեց վերանորոգված նախակրթարանի բացմանը:
Նախակրթարանի եւ դպրոցի շենքերի վերանորոգումն իրականացվել է պետական եւ «Փրկեք երեխաներ» բարեգործական կազմակերպության միջոցներով: Մարզերի առաջնահերթ խնդիրների հրատապ ծրագրերով շուրջ 42 մլն դրամ է հատկացվել դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով, իսկ «Փրկեք երեխաներ» կազմակերպությունը նախակրթարանի, մարզադահլիճի վերանորոգման, սանհանգույցների կառուցման համար 43 մլն դրամ է հատկացրել:
Ա. Գեւորգյանը դպրոցում շրջայցից հետո հանդիպեց մանկավարժական կոլեկտիվի հետ: Քննարկվեցին դասարանների կոմպլեկտավորման, ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաեւ մանկավարժների սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր:
Փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները: Երկու համայնքներում էլ խնդիրները նմանատիպ էին. բարձրացվեցին մայրուղուց համայնքներ տանող ճանապարհի բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, հողօգտագործման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ բոլոր այդ խնդիրները կքննարկվեն համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:
Նիգավանում բնակիչները նաեւ բարձրացրեցին համայնքի վարչական տարածքում գտնվող Ապարանի աղբավայրի տեղափոխման հարցը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց Քաղաքաշինության նախարարության եւ Ապարանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել