ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Ավագյան. Փորձել ենք «Բազեն» ավելի հետաքրքիր դարձնել՝ բավականին մեծ թվով նորամուծություններ անելով հավաքում 08/18/2014 20:00 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից, հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով բազեականներին, ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշեց, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և ազգային զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների ստեղծարար ուժի վրա։
Հայաստանի երիտասարադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդ զինվորներին, ովքեր այս օրերին պահում են մեր երկրի սահմանները։ Կարեն Ավագյանը նկատեց, որ «Բազե» հավաքն իր 12-ամյա պատմությամբ ապացուցել է կարևորությունը երիտասարդության համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, խորհրդանշում է միասնություն, համախմբում, պայքար։ «Մենք փորձել ենք «Բազեն» ավելի հետաքրքիր դարձնել՝ բավականին մեծ թվով նորամուծություններ անելով հավաքում։ Պայքարն այս ընթացքում թեժացել է։ Ավելի դժվարացել է հաղթանակը, քանի որ մասնակիցների շրջանում աստիճանաբար մեծանում է մրցունակ երիտասարդների թիվը»,- նշեց Կարեն Ավագյանը։
Խոսելով հավաքի հասցեին հնչող քննադատությունների մասին՝ հիմնադրամի համակարգողը նկատեց, որ քննադատությունն իրականում օգնում է, որպեսզի ավելի լավը դարձնեն հավաքը. «Շատ դեպքերում եղել են տեղին քննադատություններ, որոնց շնորհիվ բացթողումներն ու եղած խնդիրները շտկվել են։ Եղել են նաև ինքնանպատակ քննադատություններ, անգամ դրանք օգնել են, որ մեր հավաքը կայանա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վատ է զգում, որ մեզ մոտ գործը շատ լավ է ստացվում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ «Բազեն» կայացած ծրագիր է, ինչի ապացույցն է այն, որ հավաքը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, երիտասարդները միշտ սպասում են այս հավաքին, ու մեծ պայքար է ընթանում մասնակցության համար։
Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսությանը, կրթական խնդիրներին և այլն։
Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն