ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողն ու ոստիկան ամբաստանյալը որևէ սեռական կապ չեն ունեցել. տուժողն ամուսնացած ու շատ բարոյական կին է. վկա 07/03/2014 21:30 | Քրեական խրոնիկոն
Ավազակային հարձակման, անչափահաս աղջկան ու նրա մորը առևանգելու, ապա վերջինիս բռնաբարելու մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով այսօր հրապարակվեցին դատարան չներկայացած վկա Գևորգ Չթեյանի նախաքննական ցուցմունքները: Այս վկան է ամբաստանյալին ներգրավել տուժողի առանձնատան ներքին հարդարման աշխատանքները կատարելու համար:
Վկան հայտնել է, որ Վարագյանը որևէ անձնական կապ չի ունեցել տուժողի հետ, տուժողը ամուսնացած, շատ բարոյական կին է, ուստի բացառել է որևէ մեկի հետ սեռական կապ ունենալու հնարավորությունը: «Տուժողը նույնիսկ առիթ չի տվել նման բան մտածելու»,- նշել է վկան: Նա հերքել է Վարագյանի պնդումներն առ այն, որ տուժողը ամբաստանյալին պարտք է մնացել 250 հազար դրամ` շինանյութի և 150 հազար դրամ՝ աշխատանքի համար. Էդգարը ստում է, գումարն ամբողջությամբ տուժողը տվել է իրեն, ինքն էլ՝ Էդգարին:
Վկան հայտնել է, որ Էդգարից վատ բան չի տեսել, բացի նրանից, որ աշխատանքի մի քանի օր չէր ներկայացել, հետո իմացել էին, որ ամուսնանալու նպատակով աղջիկ էր փախցրել, սակայն չէր ամուսնացել:
Ամբաստանյալի պաշտպան Արայիկ Ալվանդյանը հայտարարեց, որ այս ցուցմունքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ բավականին հարցեր կան, որոնք կարող են ճշտվել առերես հարցաքննության ընթացքում, ուստի անհրաժեշտ է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն վկային դատարանում հարցաքննելու համար:
Պաշտպանական կողմը նաև կասկածի տակ դրեց գործի քննությամբ ձեռք բերված ապացույցները. ըստ կողմի, մասնավորապես, գործում չկա որևէ ապացույց առ այն, որ Էդգարը մետաղյա ձող է բերել տուժողի պատուհանի ապակին կոտրելու համար: Մեղադրող Գևորգ Գևորգյանը հակառակ կարծիքին էր՝ «դա հիմնավորված է գործի մյուս ապացույցներով»: Պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց նաև մի շարք առարկաների ճանաչման ներկայացնելու 4 արձանագրությունները՝ դատավարական գործողությանը մասնակցել են միևնույն ընթերակաները: Դատարանը որևէ առերևույթ խախտում չարձանագրեց՝ հաշվի առնելով, որ բոլոր 4 գործողությունները կատարվել են նույն օրը: Ըստ պաշտպան Ալվանդյանի, իր պաշտպանյալի հեռախոսի մեջ հայտնաբերված մերկ կանանց լուսանկարները չեն կարող որպես ապացույց գնահատվել, քանի էր «դա իր անձնական կյանքն է»:
Այսօր ավարտվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը, իսկ հաջորդ դատական նիստում դատարանում կհարցաքննվի մի լրացուցիչ կին-վկա, ում հարցաքննությունը, ըստ պաշտպանական կողմի, կարող է հիմնավորել ամբաստանյալի այլուրեքությունը: Հաջորդ դատական նիստին նախատեսվում է նաև, որ ցուցմունքներ կտա ամբաստանյալը:
Այսօրվա դատական նիստում տուժողն անակնկալ պահվածք դրսևորեց՝ առանց դատարանից թույլտվություն հարցնելու, հեռախոսը վերցրեց ու խրոխտ քայլքով հեռացավ դատարանի դահլիճից: Դատարանը հարկադրված էր ընդմիջել դատական նիստը, ապա ի վերջո դատական նիստերի դահլիճ վերադարձած տուժողին հայտնեց, որ նման պահվածքի կրկնվելու դեպքում նրա նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի: Դատարանն ընդգծեց, որ դա ոչ միայն դատավարական կարգի, այլև տարրական էթիկայի խախտում է: Ամբաստանյալն իր հերթին «թև առնելով» տեղի ունեցածից՝ վիրավորական բառեր հնչեցրեց տուժողի հասցեին և արժանացավ դատարանի նախազգուշացմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
- 05/08/2024 17:39 Հրդեհ ավտոմեքենայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն