ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը պահանջեց Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման 06/30/2014 17:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը պահանջում է 6,5 տարվա ազատազրկման դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։ Նման միջնորդությամբ դատախազը հանդես է եկել այսօր տեղի ունեցած դատական նիստում։
Ինչպես արդեն նշել ենք, որ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազի միջնորդությամբ նախ վերսկսվեց դատաքննությունը եւ հրապարակվեցին որոշ փաստաթղթեր, որից հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ։ Մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը՝ լիովին հիմնավորված համարելով Վ.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։
Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։
Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Բացի այդ, Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով՝ Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց, նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:
Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 –րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2,5 կետով:
Մեղադրող դատախազը Հենրիկ Պապիկյանը միջնորդեց Վ. Ավետիսյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Վ. Ավետիսյանի կողմից հափշտակված 2000 ԱՄՆ դոլար գումարը, որը հանդիսանում է կաշառքի առարկան, բռնագանձել հօգուտ պետության, իսկ գույքի վրա դրված կալանքը պահպանել գումարը բռնագանձելու նպատակով:
Ճառով հանդես եկավ նաև պաշտպանական կողմը. Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալին վերագրվող գործողությունները դատաքննության ընթացքում չեն հաստատվել, իսկ նախաքննության ընթացքում վկաների նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ այդպիսով կորզելով ցուցմունքներ:
«Վ. Ավետիսյանին 6, 5 տարվա ազատազրկման դատապարտելը և, հաշվի առնելով նրա ընտանիքի ծանր սոցիալական պայմանները և անչափահաս երեխաների առկայությունը, նրանից 2000 ԱՄՆ դոլար բռնագանձելն ուղղակի մեր իշխանության շնորհակալությունն է այն ամենի համար, ինչը Վ. Ավետիսյանը ժամանակին մատուցել է մեր պետությանը»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ, իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը կգտնի, որ իր պաշտպանյալը մեղավոր է, ապա նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, որը չի գերազանցի 5 տարին և համաներման ակտի կիրառմամբ նրան ազատել պատժի կրումից:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Վ. Ավետիսյանը՝ նշելով, որ նախորդ տարվանից նախաձեռնած շարժումը հենց այնպես չի սկսել, ինքը ցանկացել է պայքարել, որ Հայաստանը օրենքով երկիր դառնա, և մարդն իր աշխատավարձով և կենսաթոշակով կարողանա ապրի:
Ավետիսյանը նշեց, որ ինքը մեկ անգամ արդեն ապացուցել է իր նվիրվածությունը հայ ժողովրդին և մասնակցել է պատերազմին, և պատրաստ է «նստելու» նաեւ 10 տարի, միայն հայ ազգը փրկվի, իսկ պետությունը՝ պետություն դառնա: «Ես չեմ ուզում, որ այս նոր դավաճանները այս երկիրը հանձնեն չգիտեմ ում, ես իմ արարքներում ոչ մի հանցագործություն չեմ տեսնում, այս ամեն ինչն սարքած է, կոչ եմ անում անօրինական, բռնապետական իշխանություններից ազատվել»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել