Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   10:44 Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը 05/01/2024   10:30 Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել. Ծնողները պնդում են՝ գործը ծածկադմփոց է արվում 05/01/2024   10:28 Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   10:20 24 ժամ ջուր չի լինի Դավթաշենի և Կոտայքի մի շարք հասցեներում 05/01/2024   10:16 Մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է կամ դրա ոչ պատշաճ որակը. վարչապետ 05/01/2024   08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ» 05/01/2024   08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ» 05/01/2024   07:51 Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» 05/01/2024   07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» 05/01/2024   07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» 05/01/2024   07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» 04/30/2024   23:59 Զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան վրա․ Գալստյան 04/30/2024   23:41 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/30/2024   23:34 Լևոն Քոչարյանի օգնականը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին․ Դատական դեպարտամենտ 04/30/2024   23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը 04/30/2024   23:14 Ռուբինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը 04/30/2024   22:59 Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրը կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   22:22 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը»․ թյուրքագետ 04/30/2024   22:13 Ոսկեպարը կստանա միջանցքի կարգավիճակ. Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը «փրկիչ» է փնտրում Արևմուտքում․ Սուրենյանց (Տեսանյութ) 04/30/2024   22:09 Իշխանամերձ լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող․ Գործն ուսումնասիրվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում 04/30/2024   21:57 Մարդիկ հուսահատ են, օրական 30 տոննա կարտոֆիլ են թափում, բայց այդ հարցը ո՞նց բարձրացնենք, եթե Տավուշի գյուղերն են հանձնում. Հակոբ Ավետյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   21:45 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   21:28 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 04/30/2024   21:17 Իշխանամերձ լրատվականի լրագրողի հաղորդումն արդեն ՔԿ-ում է, իսկ նրա կողմից Սրբազանին զրպարտելու դեպքով՝ երկրորդ օրն է՝ ուսումնասիրում են 04/30/2024   21:08 Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին, այդ թվում կանանց 04/30/2024   20:55 Ոստիկանները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին 04/30/2024   20:51 Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» 04/30/2024   20:41 Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am 04/30/2024   20:36 Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը 04/30/2024   20:14 Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդը 04/30/2024   19:59 Թրամփը տուգանվել է պոռնոաստղին վճարելու գործով մեկնաբանությունների համար 04/30/2024   19:55 Իրավապահ մարմինները երկակի ստանդարտ են կիրառում. ՀԺՄ 04/30/2024   19:50 Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ 04/30/2024   19:48 Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը 04/30/2024   19:45 Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս․ Միրզոյան 04/30/2024   19:41 Երևանը դեռ չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ 04/30/2024   19:34 Գլխավոր քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի ձախողումները Ուկրաինային աջակցելու հարցում 04/30/2024   19:28 Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա․ Միրզոյան 04/30/2024   19:25 Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է. միացել է Տավուշի շարժմանը 04/30/2024   19:15 Թուրք պաշտոնյա․ Թուրքիան հետևելու է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին 04/30/2024   18:43 Արցախը մեր Հայաստանի դարպասն էր, բացեցինք թշնամու առաջ, հիմա էլ անդունդի եզրին կանգնած ենք․ պատերազմում նահատակված բժշկի մայր 04/30/2024   18:39 Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր 04/30/2024   18:37 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը 04/30/2024   18:17 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

Պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը. Փաստաբան 06/24/2014   21:59  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառով:

Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Լյուքս Ստեփանյանի մահն արդարացիորեն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը, նրանք դիմել են ծայրահեղ միջոցի՝ փորձելով իրենց որդու դին բերել Երևան՝ Պաշտպանության նախարարության շենքի մոտ:   Ձեւավորված աննախադեպ իրավիճակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ներկայիս Գլխավոր դատախազ, այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդառաջ են գնացել Լյուքս Ստեփանյանի հարազատներին:

Փաստաբանի ներկայացմամբ` զինվորի հարազատները ՀՀ պաշտպանության նախարարից պահանջել են  հասարակության ինչպես նաև լրատվության ներկայացուցիչների ներկայությամբ հաստատել, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորությամբ է կրակել Լյուքս Ստեփանյանի վրա: Պաշտպանը նաև համոզմունք հայտնեց, որ գուցեև իրադրությունն է բերել այդ դրվագին, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի և գուցեև դրանով է պայմանավորված, որ  դեպքից ընդամենը երեք օր անց ՊՆ Սեյրան Օհանյանը ասաց,  «այո՛, միտումնավոր է կրակել՝ ըստ տեղեկությունների»:

Այսինքն՝ դեպքից երեք օր անց արդեն ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր կերպով է կրակել»,- ասաց պաշտպանը և հավելեց նաև որ վերը նշվածի վերաբերյալ համապատասխան տեսանյութերն առկա են համացանցում:

Պաշտպանի խոսքով, գուցե  այս տրամաբանությամբ համարեին, որ դա իրադրությունից դրդված քայլ է, որևէ կերպ անդրադարձ չկատարեին՝ հասկանալով, որ, ի վերջո, փորձ է արվել հանդարտեցնել կամ համոզել, որ այդպիսի ծայրահեղ քայլի չդիմեն: «Բայց, ինչպես պարզվեց, հետագա ամբողջ նախաքննությունը միտված է եղել միայն մի նպատակի. Պաշտպանության նախարարի ենթակայության ներքո գտնվող ՀՀ ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումներն ամեն ինչ արել են, որ իրենց ամենաբարձր ղեկավարի խոսքն իրականություն դարձնեն: Այսինքն՝ այնպես չլինի, որ հարգելի նախարարը այնպիսի խոսք է ասել, որն իրականությանը չի համապատասխանում: Հենց այդ նպատակով էլ նրան համապատասխան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 112-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասաց պաշտպանը:

Ըստ պաշտպանի՝ Պաշտպանության նախարարի հայտարարությունը կանխորոշել է քրեական գործի ընթացքը:

«Եթե դատախազությունն իրոք այս գործով անկողմնակալ էր, իրոք կաշկանդված չէր ոչ Պաշտպանության նախարարի հայտարարությամբ, ոչ սույն քրեական գործի հասարակական հնչեղությամբ, ոչ էլ տուժող կողմի ծայրահեղ ագրեսիվ վարքագծով, և եթե դատախազության միակ նպատակը հենց օբյեկտիվ իրականությունը բացահայտելն էր և արդարադատության իրականացմանը օժանդակելը, ապա ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց այս պահին, երբ դատաքննությունն ավարտվել է և պաշտպանական ճառից հետո արդեն դատարանը պետք է դատավճիռ կայացնի, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը միանշանակ հիմնավորվել է, այն հաստատվել է ձեռք բերված անհերքելի ապացույցներով և որ այդ գործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ», - հայտարարեց փաստաբանը:

Նշենք, որ պաշտպանն այս խոսքերը մեջբերեց «Արմնյուզ» հեռուտաընեկության եթերում Գևորգ Կոստանյանի հայտարարությունից, որտեղ հարց է հնչում «Դուք գո՞հ եք Լյուքս Ստեփանյանի նախաքննությունից» հարցին Գ. Կոստանյանը պատասխանում է  «Այո, ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցները, մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ սույն գործով դատավճիռ դեռ չի եղել եւ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:

Վերլուծելով քննությամբ ձեռք բերված ապացույցները` փաստաբանները դատարանին խնդրեցին վերավորակել իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը. Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրեսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերավորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (զենքի կանոնների խախտումը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մահ):

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ եթե դատարանը այնուամենայնիվ հաստատված կհամարի մեղադրանքի կողմից Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները, ապա նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն) կամ վատագույն դեպքում վերավորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես հասարակ սպանություն, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ մեկ ուրիշի ծանր վնաս պատճառելը):

Պաշտպանը նշեց, որ գործի բոլոր ապացույցների համակցությամբ հաստատված է, ինչը հաստատեցին նաև վկաները. առաջին վնասվածքը ստացել է Հրաչյա Սարգսյանը, գնդակը դիպել է պատին և միայն հետո հետացատկով Լյուքս Ստեփանյանի ետևի կողմից հարվածել:

«Մեկ կրակոցը այն էլ այս պայմաններում որևէ դեպքում չի կարող վկայել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության մասին, եթե անգամ համարենք, որ զենքի կանոնների խախտում չէ, այլ դիտավորյալ կրակոցի մասին է խոսքը և Դավիթ խաչատրյանը ուզում էր Լյուքս Ստեփանյանին վնասել, սակայն ուրիշի է դիպել գնդակը», - նշեց փաստաբանը:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանն էլ նշեց, որ իրենց պաշտպանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ մեղմացնող հանգամանքներ են՝ մշտական բնակության վայր ունենալը, կատարածի համար իրեն մեղավոր ճանաչելը, զղջալը, իր, ցուցմունքով գործի բացահայտմանը օգնելը, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, ֆիզիկապես վատառողջ լինելը, նախաքննության և դատաքննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը:

Ամբաստանյալի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանն էլ մանեկենների միջոցով դատարանին ներկայացրեց իրենց դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողներ՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերի վերաբերյալ: Նշենք նաև, որ  տուժողի իրավահաջորդ ճանաչված Լյուքս Ստեփանյանի մայրը չցանկացավ ներկա գտնվել դատական նիստի այդ հատվածին և դուրս եկավ դատական նիստերի դահլիճից:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը պաշտպանական ճառով հանդես չեկավ. նա դատարանին տեղեկացրեց, որ իրեն վատ է զգում և մի քանի օր ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին:

 


Հարակից հրապարակումներ`

17:19 30/05/2014  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը չի կայացել
08:56 27/05/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դ.Խաչատրյանի վիճակը վատ է
09:35 17/05/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի գործով իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան. «Որպես մարդ և որպես փաստաբան, հնարավոր է՝ Դավիթ Խաչատրյանին հասկանում եմ»
12:17 15/05/2014  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող-ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը հրաժարվում է քանդել բերանի կարերը
10:22 15/05/2014  |  ՄամուլԵրեմ Սարգսյան. Տուժող կողմին խոստացել են, որ Դավիթի նկատմամբ պատիժը շատ ծանր է լինելու
10:12 14/05/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը
00:10 09/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱմբաստանյալը հայտարարել է հացադուլ` պնդելով, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանելու մտադրություն չի ունեցել
10:25 25/04/2014  |  ՄամուլԼյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի վիճակը վատացել է
20:21 27/02/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտել է Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբաններին վիրավորելու վարքագիծը
11:53 27/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏուժողի իրավահաջորդը դատավորի հորաքրոջ որդին է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]