ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Պետրոսյան. «Վթարի պահին ես հեռախոսով չեմ խոսել» 06/20/2014 20:29 | Քրեական խրոնիկոն
Վարդան Պետրոսյանի գործով դատական այսօրվա նիստում հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ արձանագրությունը վկայում է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վթարին նախորդող պահին կատարել է հետընթաց` դեպի Եղվարդ, իսկ քննչական փորձարարությամբ հիմնավորվում է, որ ավտոմեքենայի փոխանցման տուփը դրված է եղել հետընթաց ռեժիմի վրա: «Ընդունվել է Արթուր Հակոբյանի կողմից, որ իր ավտոմեքենան կամ շարժվել է հետընթաց դեպի Եղվարդ, կամ ուզել է շարժվել դեպի Եղվարդ»,- ասաց պաշտպանը:
Նրա այս հայտարարությանն արձագանքելով` մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ պաշտպանի այդ ենթադրությունը հիմնված է այն բանի վրա, որ «վթարի պահին վառված են եղել Նիվայի և’ հետընթացի և’ կանգառի լույսերը»: «Դա նորություն չէ, որ մեքենան գտնվել է հետընթաց դիրքում, և դա արձանագրվել է փորձագիտական կազմակերպության կողմից»,- ասաց դատախազը: Այս դիտարկմանն էլ Նիկոլայ Բաղդասարյանը տվեց հետևյալ պարզաբանումը. «Նիվա մեքենան հետընթաց կատարելիս, վարորդը ոտքը դրել է արգելակի վրա, արդեն ինքը արգելակում էր, երբ որ Վարդան Պետրոսյանը հետևից եկել հարվածել է: Դրա համար հարվածի պահին, շատ ճիշտ արձանագրվել է փորձագետի կողմից, վառվել են և’ արգելակման և’ հետընթացի լույսերը»: Պաշտպանական կողմի վարկածով, «Նիվայի» վարորդն անցել է դեպի Աշտարակ թեքվող ճանապարհը, կանգնել, հետընթաց կատարել, որպեսզի կարողանա ճանապարհը շարունակել դեպի Աշտարակ, և հենց այդ պահին էլ, ըստ պաշտպանի, ճանապարհի բանուկ հատվածում տեղի է ունեցել վթարը:
Դատարանում այսօր հրապարակվեցին նաև վթարի օրը Վարդան Պետրոսյանի հեռախոսային զանգերի վերծանումները: Դրանց համաձայն, Վարդան Պետրոսյանը վթարին նախորդող ժամանակահատվածում 3 հեռախոսազանգ է ստացել, որոնցից առաջինը` 20:18-ին, խոսակցությունը տևել է 25 վայրկյան, երկրորդը` 22:09-ին, և, ըստ փաստաթղթի տևել 00 վայրկյան, երրորդ զանգը ստացվել է 22:10-ին և տևել 40 վայրկյան: Նիկոլայ Բղդասարյանը խոսքով, դա նշանակում է, որ Վարդան Պետրոսյանի հեռախոսը 2 անգամ անջատվել է, քանի որ տվյալ տարածքում կապը լավը չէ, իսկ տուժող կողմը պնդում է, որ վթարը տեղի է ունեցել հենց հեռախոսով խոսելու պահին:
Ի դեպ, հիշեցնենք, ըստ քրեական գործի նյութերի, վթարը տեղի է ունեցել «2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում»:
Փաստաբանների հայտարարություններից հետո այս հարցի վերաբերյալ իր խոսքն ասաց նաև Վարդան Պետրոսյանը. «Ես հեռախոսային խոսակցություն ունեցել եմ Օնիկի Հակոբյանի հետ, շատ կարճ, որովհետև ասել եմ, կհասնեմ քաղաք, կխոսենք, այդտեղ անջատվել է հեռախոսը, հեռախոսային խոսակցությունը եղել է մոտավորապես 5-6 կմ վթարի վայրից հեռու: Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն