Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»
05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

Նոր ատոմակայան չի կառուցվի, բայց էլեկտրաէներգիան կթանկանա 03/25/2014   11:34  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները դարձյալ հետաձգվում են: Նման որոշման նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարության առաջիկա` մարտի 27-ի նիստի օրակարգում:
 
Հիշեցնենք՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում  չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ. սեպտեմբերը: 
 
Շահագործման այս վերջին ժամկետը, փաստորեն, 2 տարուց ավարտվում է, իսկ նոր էներգաբլոկը, որի կառուցման մասին տարիներ շարունակ միայն խոսվում է, այդպես էլ չի կառուցվում:
 
Փաստ է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսակետից Մեծամորի ատոմակայանը այլընտրանք չունի: Իշխանությունները մշտապես հայտարարել են, որ հին ատոմակայանի շահագործումը կդադարեցվի միայնայն ժամանակ, երբ կկառուցվի նորը:
 
2008թ. հոկտեմբերին՝ Ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում, Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ 
 
Հայաստանի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելը, այսինքն՝ մինչև 2016թ.։
 
Մեկ տարի առաջ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արդեն այլ ժամկետ նշեց` հայտարարելով, որ նոր էներգաբլոկը պատրաստ կլինի 2019թ: 
 
Հիմա էլ, փաստորեն, կառավարության հասատատմանը ներկայացված նախագծից պարզ է դառնում, որ նոր էներգաբլոկի կառուցման ժամկետը շատ ավելի է հետաձգվում: Նախագծում, ի դեպ, դրա մասին չի էլ հիշատակվում: Փոխարենը նշվում է միայն գործող էներգաբլոկի կյանքը երկարաձգելու անհրաժեշտության մասին, այն էլ, ըստ ամենայնի` 15տարով:
 
Ի դեպ, նշենք, որ մոտավոր հաշվարկներով՝ 1060 ՄՎտ հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի 5,2-7,2 մլրդ դոլար, իսկ գործող էներգաբլոկը շահագործումից հանելու համար կպահանջվի ևս 310 մլն դոլար:
 
ՀՀ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց այս տարիների ընթացքում նման ֆինանսական միջոցներ գտնել:  Ժամանակին հայտարարվեց, որ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում պատրաստ է ներդրում կատարել Ռուսաստանը: Բայց  «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Երևանում հայտարարեց, որ ռուսական կողմը համաձայն է միայն 50% մասնակցություն ունենալ նոր էներգաբլոկի ներդրումներում:
 
Նոր ատոմակայան «Ռոսատոմ»-ը Հայաստանում այդպես էլ չկառուցեց, բայց համաձայնել է մասնակցել գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին: Այդ նպատակով, ամենայն հավանականությամբ, մայիսին ռուսական կողմի հետ համապատասխան համաձայնագիր կստորագրվի, որի համաձայն ռուսաստանից ժամանած մասնագետները հետազոտություններ կկատարաեն ԱԷԿ-ում և դրա շահագործման ժամկետի երկարացման համար ռուսական կողմը միջոցներ կտրամադրի: Թե որքան և քանի տարվա համար առայժմ չի հստակեցվում:
 
Բայց կա հետաքրքիր այլ տեղեկատվություն: Կառավարության որոշման նախագծին կցված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նամակից պարզ է դառնում, որ այս ամենի հետևանքով, կարող է Էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը տեղի ունենալ:
 
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շահագործումից հանելու ծախսերը կազմում են 310.37 մլն ԱՄՆ դոլար: Եթե «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շահագործման ժամկետը երկարաձգվի 15 տարով, և վերը նշված միջոցները ամբողջությամբ ներգրավվեն որպես վարկային միջոցներ՝ 15 տարի մարման ժամկետով և վարկային պայմանագրի գործողության ժամկետում իրականացվեն պարտավորությունների հավասարաչափ վճարումներ, ապա գործող սակագնի հաշվարկում ներառված մյուս գործոնների հաստատուն մնալու պայմաններում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի արտադրած էլեկտրաէներգիայի միադրույք հաշվարկային սակագինը մարման ժամկետի յուրաքանչյուր տարվա համար կավելանա 6.08 դրամ/կՎտժ-ով:
 
Սակագնի նշված փոփոխությունը վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի 2.7 դրամ/կՎտժ-ով»,- գրված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ուղղված  Ռոբերտ Նազարյանի նամակում: Իսկ ՀՀ շարքային քաղաքացիներիս համար սա նշանակում է, որ  արդեն բարոյապես ու ֆիզիկապես մաշված ատոմակայանը կշարունակի մեր անվտանգությանը սպառնալ ևս 15 տարի, իսկ դրա արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա ևս 2.7 դրամով:
 
 
 
 Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]