ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Սահակաշվիլուն կանչում է հարցաքննության 03/22/2014 14:47 | Միջազգային լրահոս
Վրաստանի գլխավոր դատախազությունը 2005թ.-ին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան և մի շարք այլ գործերով հարցաքննության է կանչում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Այս մասին, «Новости-Грузия»-ի փոխանցմամբ, հայտարարվել է մարտի 22-ի արտակարգ ճեպազրույցում:
«Մի շարք գործերով քննությունը գտնվում է ավարտական փուլում, և դատախազությունը կանգնած է այդ գործերով որպես վկա Միխայիլ Սահակաշվիլուն հարցաքննելու անհրաժեշտության առջև»,-հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:
Սահակաշվիլին, ով լքել է Վրաստանը նորընտիր նախագահի նախորդ տարվա նոյեմբերին կայացած երդմնակալությունից անմիջապես հետո, պետք է հարցաքննության ներկայանա մարտի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 13-ին:
Դատախազությունը նշում է, որ նախկին նախագահին հարցեր ունի ընդհանուր առմամբ 10 գործերով: Մասնավորապես, դատախազությունը մտադիր է Սահակաշվիլուն հարցեր տալ 2006թ.-ին Վրաստանի միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով դատապարտված անձանց ներման մասին և 2009թ.-ին Մուխրովանիում Վրաստանի Զինված ուժերի գումարտակի խռովությունը կանխելու նպատակով հատուկ գործողության անցկացման գործով:
Նախկին նախագահն առայժմ չի մեկնաբանել իրեն հարցաքննության կանչելու փաստը և իր հետագա ծրագրերը:
Վարչապետ Զուրաբ Ժվանիան, ով «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն էր, Արևելյան Վրաստանի Քվեմո Քարտլի շրջանի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ մահացած հայտնաբերվել էր 2005թ.-ի փետրվարի 3-ին Թբիլիսիում գտնվող մի բնակարանում: Այն ժամանակ հայտարարվել էր, թե Ժվանիայի և Յուսուպովի ողբերգական մահվան պատճառ է հանդիսացել դժբախտ պատահարը՝ թունավորումը գազի արտահոսքից: 2012թ.-ին «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց հետո սկսվեց Ժվանիայի մահվան հանգամանքների կրկնակի քննությունը;
Ժվանիայի գործով նախօրեին հարցաքննվել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին: Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Թեմուր Դոլիձեն լրագրողներին հայտնել է, որ քննիչների հարցերը պայմանավորված են Մերաբիշվիլու շտապողականությամբ, ով հայտարարել էր գազի արտահոսքի հետևանքով Ժվանիայի մահվան մասին՝ չսպասելով անգամ փորձաքննություն սկսելուն, որն էլ ի վերջո հաստատեց այդ վարկածը:
Այս շաբաթվա ընթացքում Ժվանիայի և Յուսուպովի մահվան հանգամանքների կրկնակի ուսումնասիրության գործով Վրաստանի Գլխանոր դատախազությունն երկու մարդու է ձերբակալել: Վարչապետ Զուրաբ Ժվանիայի պահակախմբի հերթափոխի պետ Միխայիլ Ձաձամիայի նկատմամբ գործ է հարուցված՝ ծառայողական անփութության հոդվածով: Նա մեղադրվում է պահպանության կանոնակարգը խախտելու մեջ: Ձերբակալված է նաև Դատական փորձաքննության ազգային բյուրոյի Դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Լևան Չաչուան, ով իրականացրել է Զուրաբ Ժվանիայի դիակի փորձաքննությունը:
Նախորդ տարվա դեկտեմբերից նախնական կալանքի տակ է գտնվում Զուրաբ Ժվանիայի պահպանության նախկին պետ Կոբա Խարշիլաձեն: Նա ձերբակալվել էր նախկին աշխատանքի հետ կապված այլ գործով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն