ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հադրութի զարգացման ծրագրում կարևոր տեղ կունենա բազմաբնակարանային նոր շենքերի կառուցումը 03/07/2014 12:54 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մարտի 6-ին այցելել է Հադրութի շրջան՝ Հադրութ քաղաքի, Առաքել և Արևշատ գյուղերի համայնքապետերի՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և համայնքների բնակչության հետ հանդիպելու նպատակով:
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հադրութ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է համայնքում կատարված աշխատանքներին, հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին: Ընթացիկ աշխատանքներից նա կարևորել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, որը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքի զարգացման ծրագրում իր կարևոր տեղը կունենա բազմաբնակարանային նոր շենքերի կառուցումը: Ի պատասխան բնակիչների կողմից բարձրացված խնդրի՝ վարչապետը խոստացել է աջակցել համայնքի սանմաքրման աշխատանքների համար տրակտորի և ջրցան մեքենայի ձեռքբերման հարցում:
Ա. Հարությունյանը կոչ է արել ավելի նախաձեռնող լինել համայնքի տնտեսական առկա ներուժը օգտագործելու գործում, որի առանցքային ճյուղերից են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով քաղաքապետին փոխանցել է օրեր առաջ Հադրութի և Ֆրանսիայի Վիեն քաղաքի միջև կնքված բարեկամության հռչակագրի մի օրինակը:
Առաքել և սահմանամերձ Արևշատ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետն ընդգծել է դրանց ռազմավարական նշանակությունը՝ որպես ծայր հարավի բնակավայրեր: Այդ տեսանկյունից Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ նրանք իշխանությունների հատուկ ուշադրության ներքո են: Կատարված աշխատանքներից կառավարության ղեկավարը կարևորել է երկու գյուղերի նոր դպրոցների կառուցումը և աջակցության այլևայլ ծրագրերի իրագործումը:
Անդրադառնալով համայնքների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Հարությունյանը խորհուրդ է տվել զբաղվել նաև անասնակերերի մշակմամբ, որպեսզի հնարավոր լինի զարկ տալ անասնաբուծությունը: Գործադիրի ղեկավարը կոչ է արել բնակիչներին միասնական ու ինքնակազմակերպվող լինել համայնքային խնդիրների լուծման ճանապարհին՝ այդ թվում և բնակարանային պայմանների բարելավման գործում, որի կապակցությամբ կառավարությունը պատրաստ է աջակցել անհրաժեշտ ծավալի շինանյութով:
Հանդիպումների վերջում վարչապետը պատասխանել է բնակիչների հարցերին՝ տալով համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել