Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Խորհրդակցություն` Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում. ներկայացվեցին 2013թ. աշխատանքները եւ 2014 թ. ծրագրերը 01/14/2014   20:11  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2013թ. կատարված աշխատանքները եւ 2014 թ. ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ ՀՀ միգրացիայի պետական կարգա­վոր­ման քաղաքա­կա­նության հայե­ցա­կարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրով 2013թ. ընթացքում նախատեսված բոլոր 43 գործողություններն իրականացվել են: 
 
Նշվեց, որ 2013թ. ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով Ծառայություն է դիմել 320 օտարերկրացի, որոնցից 290-ը` Սիրիայից ժամանած: Փախստական է ճանաչվել և ապաստան է ստացել 236-ը: Կացարանով ապահովվել է 136-ը: Բացի այդ, ծառայության խնդրանքով առանձին անհատներ հոգացել են 37 սիրիահայերի կացարանով ապահովվածության հարցը:
 
Միաժամանակ շարունակվել են ապաստանի տրամադրման համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
 
Ըստ Գ. Եգանյանի` փախստականների հիմնահարցերից իր կարեւորությամբ առանձնանում է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց բնակարանային խնդրի լուծման հարցը: 
 
2013թ-ին ուսումնասիրվել են բնակարանի կարիք ունեցող ընտանիքների` դեռեւս 2004թ-ին կազմված ցուցակները, եւ ըստ այդ արդյունքների` ներկայումս բնակարանային ապահովության խնդիր ունի 924 ընտանիք, որոնցից 670 –ը` Երեւանում, 254-ը` մարզերում: 
 
Միաժամանակ` նշված խնդրի լուծման ուղղությամբ որոշ քայլեր իրականացվել են: Հանրակացարանային սենյակների վերաբերյալ հատկացվել են ուղեգրեր 20 փախստական ընտանիքի: Երեւան քաղաքի Մանանդյան 41 հասցեում բնակվող թվով 20 փախստական ընտանիքի նվիրաբերվել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
 
«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինության ենթակա հանրակացարաններում թվով 64 ընտանիք սեփականաշնորհել է իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդիրներ կան Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/2 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող հանրակացարանային շենքում բնակավող ընտանիքների տեղափոխման հետ կապված: Քաղաքաշինության նախարարության հաշվարկներով` նոր շենքի կառուցման համար կպահանջվի 685 մլն դրամ, իսկ շուկայից բնակարանների գնման համար` 852 մլն դրամ: 
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս հարցի հետ կապված առաջարկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն կառավարություն: 2013թ. ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 104 փախստական, ներկայումս քաղաքացիություն ստացած անձանց ընդհանուր թիվը 83700 է: Տարբեր հիմքերով (ծնվել են բռնագաղթվելուց հետո, ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու եւ այլն) դադարեցվել է 9 փախստականի կարգավիճակ: Կարգավիճակը դադարեցված գործերի ընդհանուր թիվը 152 է: 
 
Շարունակվել են միգրացիոն հարցերով միջպետական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը: Եվրամիության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» ծրագրի շրջանակում 2013թ. մեկնարկել է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը, որն իրականացվում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) և 8 ԵՄ երկրների հետ: Ծրագրի բյուջեն կազմում է 3 մլն եվրո, իրականացման ժամկետը` 3 տարի: 
 
Եվրամիության հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի բոլոր 3 բաղադրիչներով իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` վերլուծվել է միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եւ ներկայացվել են առաջարկություններ այն ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: 
 
Մի շարք աշխատանքներ են իրականացվել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հետընդուն­ման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրից բխող գործողությունների ծրագրի արդյունավետ կատարման նպատակով: Մուտքի երկրների հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում Շվեդիայի, Նորվեգիայի եւ Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմիններից 2013թ-ի ընթացքում ստացվել եւ համապատասխան կարգով ընթացք է տրվել 65 անձանց մասին 39 ռեադմիսիոն հայցի: 
 
Անդրադառնալով 2014թ. անելիքիներին` Գ. Եգանյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է գործարկել նոր էլեկտրոնային համակարգ, ինչն արտերկրում գտնվող եւ Հայաստան վերադառնալ  ցանկացող հայրենակիցներին հնարավորություն կտա իրենց հուզող հարցերով անմիջականորեն դիմել համապատասխան պետական մարմիններին: Կմշակվի «Փախստակնների ապաստանի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որը կհամապատասխանի միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջներին:
 
2014թ-ին նախատեսվող աշխատանքների մյուս խումբը վերաբերում է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի ինտեգրացիոն գործընթացների շրջանակում միգրացիոն ըթացակարգերի մշակմանը: 
 
Ըստ Գ. Եգանյանի` ՄՄ անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար որոշ ընթացակարգեր դյուրացված են. մասնավորապես ՄՄ անդամ երկրներում նրանք կարող են աշխատանքի ընդունվել` առանց դրա համար հատուկ թույլտվության, ինչպես նաեւ նրանց համար կերկարաձգվի հաշվառման կանգնելու ժամկետը. օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում ներկայիս 7 օրվա փոխարեն դառնալով 30 օր:
 
Փոխվարչապետը կարեւորեց նշված աշխատանքների պատշաճ իրականացումը: Նա ընդգծեց Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրով միգրացիայի ոլորտում նախատեսված աշխատանքների ժամանակին իրականացումն ու սահմանված ժամկետներում անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի մշակումը, որպեսզի դրանց կիրառման առումով քաղաքացիների համար դժվարություններ չստեղծվեն:
 
Այդ աշխատանքներում նա ընդգծեց նաեւ սերտ գործակցությունը գործընկեր երկրների համապատասխան կառույցների հետ: Ա.Գեւրոգյանը կարեւորեց նաեւ Եվրամիության հետ ռեադմիսիայի համաձայնագրից բխող գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների արդյունավետ կատարումը:
 
Նա առաջարկեց մի շարք աշխատանքների իրականացման հարցում համագործակցել ոլորտային ՀԿ-ների հետ, ինչպես նաեւ գոհունակություն հայտնեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից պետական մարմինների կայքերի նկատմամբ իրականացվող մոնիթորինգի արդյունքում Ծառայության պաշտոնական կայքն զբաղեցրել է առաջին տեղը:
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]