Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

ԿԲ նախագահ. 2013 թ. ավարտվում է 6%-ից ցածր գնաճով 12/27/2013   21:41  |  ԼՐԱՀՈՍ

 
2013թ. տարեսկիզբը բնութագրվել է ցածր և կայուն գնաճային միջավայրով, տնտեսական բարձր ակտիվությամբ, սակայն էներգակիրների գների փոփոխությունն էապես փոխել է մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը: Այս մասին այսօր Կենտրոնական բանկում կայացած 2013 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
 
Ըստ ԿԲ մամուլի ծառայության, միջոցառմանը  ներկա են գտնվել ՀՀ կառավարության անդամներ, երկրի ֆինանսական համակարգի, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք: 
 
Ա. Ջավադյանը հայտնել է, որ Կենտրոնական բանկը՝ գնահատելով գների կայունության վրա այդ շոկի ազդեցությունները, ճկուն կերպով արձագանքել է, մի դեպքում՝ տոկոսադրույքի բարձրացման միջոցով, հնարավոր երկրորդային ազդեցությունները մեղմելու և սպասումները չեզոքացնելու ուղղությամբ, մյուս դեպքում՝ տոկոսադրույքի շարունակական իջեցման միջոցով, երբ արդեն արձանագրվել է գնաճային միջավայրի մեղմացում և տնտեսական ակտիվության նվազում:  
 
Նա ասել է նաև, որ 2013 թ. ավարտվում է 6%-ից ցածր գնաճով, ինչը էներգակիրների սակագների փոփոխության, վերջինիս անուղղակի ազդեցությունների ներքո կարելի է համարել ձեռքբերում: 
 
ԿԲ նախագահը տարվա ձեռքբերումների թվում նշել է նաև ֆինանսական համակարգի կայունության ամրապնդումը. համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով, իսկ հիմնական ցուցանիշների գծով ապահոված աճերի արդյունքում 2013 թ-ին տնտեսությունում շարունակվել է խորանալ իրական և ֆինանսական հատվածների ինտեգրումը: Ներկա դրությամբ ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմում է ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը, մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորը փուլում, այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% և 18%՝ այսօրվա մակարդակից գրեթե 2.5 անգամ ցածր: 
 
Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծել է, որ այս դրական զարգացումներն արդյունք են վերջին 5 տարիների ծրագրային բարեփոխումների, նշել դրանցից մի քանիսը: Մասնավորապես, ըստ նրա, դրամավարկային գործիքների կիրառման մոտեցումների փոփոխության, մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքների միջակայքի նվազեցման, բաց շուկայում Կենտրոնական բանկի գործառնությունների ակտիվացման և Կառավարության հետ կոորդինացված քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք ֆինանսական շուկայի տոկոսադրույքների ավելի ցածր և կայունացող մակարդակներ:
 
Ընդգծվել է նաև սոցիալական վարկային (հիփոթեքային, սպառողական, ուսանողական գյուղատնտեսական և այլն) ծրագրերի իրականացմանն ուղղված Կենտրոնական բանկի ակտիվ աջակցությունը: Կառավարության հետ իրականացվել է գյուղատնտեսության ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որի շրջանակում տրամադրվել են սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով գյուղվարկեր, որը շարունակվել է նաև այս տարի: 
 
Ներկայումս իրականացվում են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, գիտնականներին, ստեղծագործական միությունների անդամներին, լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, սպորտսմեններին» ծրագրերը, իսկ 2013 թ-ին մեկնարկել են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Սպառողական վարկեր՝ զինծառայողներին» և «Մատչելի ուսանողական վարկեր» պետական նպատակային ծրագրերը: 
 
ԿԲ նախագահը հիշատակել է այս տարիներին ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների շարունակականության մասին: Վերջիններիս թվում նա նշել է ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որն այսօր սահուն կերպով լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները: Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են գտնվել նաև կենսաթոշակային բարեփոխումները, որի շրջանակում ակտիվ բանակցություններ են վարվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ակտիվների կառավարիչների հետ: Արդյունքում ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ համատեղ և ավստրիական «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերությունը գերմանական «Տալանքս» ընկերության հետ համատեղ հիմնադրել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարիչներ, որոնց մուտքը հայկական շուկա մեծ ձեռքբերում է: 
 
Ամփոփելով, Արթուր Ջավադյանն ասել է, որ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է վարկերի կտրուկ աճ՝ 615 մլրդ դրամից այն հասել է 1 տրլն 700 մլրդ դրամի, 3-ից 4 տոկոսային կետով նվազել են վարկերի տոկոսադրույքները, մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, խորացել է տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը: Նշել է նաև, որ բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ ֆինանսական գրագիտության և ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը: Հասարակության մոտ մեծացել է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում ավանդների ծավալը 2008 թ-ի տարեվերջի 450 մլրդ դրամից այսօր հասել է 1 տրլն 450 մլրդ դրամի:
 
ԿԲ նախագահը վստահեցրել է, որ Կենտրոնական բանկի կողմից տարվող աշխատանքները շարունակական են լինելու, և կառույցն  արդյունավետ աշխատելու բարձր պատրաստակամությամբ է մուտք գործում 2014թ.:
 
 

Հարակից հրապարակումներ`

17:22 20/09/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՇաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի
18:52 17/09/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՏրամադրվել են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ
17:14 13/09/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՇաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի
17:32 06/09/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՇաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի
17:54 16/08/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՇաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի
18:06 09/08/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՇաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի
18:51 02/08/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՇաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի
11:17 13/07/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈւժը կորցրած են ճանաչվել 2 փոխանակման կետերի լիցենզիաներ
12:28 09/07/2013  |  ԼՐԱՀՈՍ«ԻԴՐԱՄ»-ին տրամադրվել է «Յունիստրիմ» համակարգում մասնակցության թույլտվություն
16:49 04/03/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿԲ. Գրանցումից հանվել է վարկային կազմակերպության մասնաճյուղ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]