ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիգեն Սարգսյան. Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարն անպայման իրականություն է դառնալու 12/12/2013 11:30 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Առաջիկա տարին շրջադարձային կլինի Արևելյան գործընկերության հետագա զարգացման, նոր լուծումների և համագործակցության նոր մոդելների որոնման առումով: Այս մասին Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովում իր ողջույնի խոսքում այսօր նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարն անպայման իրականություն է դառնալու, քանի որ ինտեգրացիոն գործընթացների համատեղելիությունը բխում է բոլորի շահերից»,- ասաց նա՝ հավելելով, որ դա հնարավորություն է տալիս բազմապատկել տնտեսական զարգացման հնարավորությունները և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության համակարգը:
Վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը, ըստ Վիգեն Սարգսյանի, չպետք է նվազեցնի Եվրոպայի հետ Հայաստանի փոխգործակցության խորացման ձգտումը և կամ ստվերի արդեն իսկ կատարված հսկայական աշխատանքը: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն արձանագրեց, որ ԵՄ-ի հետ կան համատեղ ձեռքբերումներ՝ հասարակությունների շփումները հեշտացնող մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգի դյուրացումից մինչև ամենակարևորագույն հարցերի, օրինակ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում մշտապես գործող քննարկումների, պլատֆորմների ձևավորումը: Այդ պլատֆորմները, այդ երկխոսությունը, այդ մարդկային շփումները, որ ձևավորվել են այս գործընթացի շրջանակում, ըստ Վ.Սարգսյանի, պետք է շարունակի ծառայել Արևելյան գործընկերության երկրների ու ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների հետագա խորացմանը, ավելի ապահով ու անվտանգ հարևանություն ձևավորելու գաղափարին: «Ահա թե ինչու ենք Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովը դիտարկում որպես ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման ճանապարհի կարևոր հանգրվան: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրի հիմքի վրա ամրագրել մեր հարաբերությունները կանոնակարգող պայմանագրային նոր շրջանակներ: Մենք չպետք է սահմանափակենք մեր ստեղծագործական միտքն ու երևակայությունը. այն, ինչ ակնհայտորեն չի բավարարում Վիլնյուսից հետո, դա ճկունությունն է: Թերևս բոլորիս անհրաժեշտ է վերաիմաստավորել Պրագայից մինչև Վիլնյուս անցած ճանապարհը, գտնել հետագա փոխգործակցության ամենաճիշտ ուղին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գնահատմամբ, Վիլնյուսյան գագաթաժողովը դեռ չսկսված ամենատարբեր գնահատականների արժանացավ, քանի որ տարբեր էին ակնակալիքներն ու ընկալումները Արևելյան գործընկերությունից: «Մեր ընկալմամբ, այդ ձևաչափի հիմքում ընկած է ընդհանուր արժեքնեով ապրելու ու զարգանալու տեսլականը և այդ արժեքների հիման վրա եվրոպական ընտանիքի հետ որակապես նոր ու ընդլայնված առավել սերտ հարաբերությունների կառուցումը»:
Վ. Սարգսյանը մեջբերեց Վիլնյուսյան գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված. «Մենք վճռական ենք շարունակելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»: Այս խոսքերը հստակ վկայությունն են այն բանի, ըստ Վիգեն Սարգսյանի, որ Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս ՀՀ նախագահի, Վիլնյուսում վերահաստատեց, որ Եվրամիության հետ Հայաստանի երկխոսության՝ բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասն «ամբողջությամբ մնում են մեր օրակարգում, շարունակում են մնալ մեր առաջնահերթությունը, և բոլոր քայլերը, որ ձեռնարկվում են այս ուղղությամբ, շարունակելու են իրականացվել լիարժեք և անշեղ»:
Վ.Սարգսյանն ընդգծեց, որ Եվրոպական ընտանիքին մերձեցնող ձևաչափերով Հայաստանի մասնակցությունը Հայաստանի գիտակցված և աներկբա ընտրությունն է՝ թելադրված Հայաստանի քաղաքական ու մշակութային ինքնությամբ: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն, ըստ նրա, «խմբագրեց, բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, և մենք շատ ենք կարևորում այն փաստը, որ նույնն են հաստատում նաև մեր եվրոպացի գործընկերները, ինչպես հստակ արտահայտված է Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որն ինչպես գիտեք, հրապարկվեց վիլնյուսյան գագհաթաժողովի փակման օրը և որն արտացոլում է համատեղ մտադրությունը՝ շարունակելու ջանքերը և երկխոսությունը այս նոր իրականության և նոր հանգամանքների պայմաններում: Մենք հանձնառու ենք շարունակել մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում և հետևողականորեն առաջ ենք մղելու բարեփոխումները՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ