ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ախթալայի «պատերազմի» մասնակիցները դատապարտվեցին 10/09/2013 15:57 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ըստ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ Արսեն Չիչյանին առաջադրված մեղադրանքի, նա իր վերաբերյալ Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանի և նրա եղբայրների կողմից անվանարկող տեղեկություններ տարածելու համար գործողություններ են կատարել: Մասնավորապես, նա 2012 թվականի օգոստոսի 30-ին բարեկամի՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ հսկիչ էդգար Հախվերդյանի հետ նախնական համաձայնությամբ, Հայկազ Խաչիկյանին գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, տևական ժամանակ Խաչիկյանների հասցեին բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և ոտքերով հարվածել շենքի բակում կայանած, Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև էդգար Հախվերդյանը բարձրացել է նույն ավտոմեքենայի տանիքին և ցատկոտել դրա վրա, իսկ Արսեն Չիչյանը քննությամբ չպարզված առարկայով հարվածել է ավտոմեքենայի դիմապակուն ու վնասել` պատճառելով ընդհանուր 483.000 ՀՀ դրամ արժողության գույքային վնաս, որից հետո Արսեն Չիչյանը քարեր է նետել վերոհիշյալ շենքի ուղղությամբ:
Բացի այդ, նրանք՝ «իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խմբով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հարակից շենքերի բնակչության նկատմամբ»:
Այնուհետև Արսեն Չիչյանը և էդգար Հախվերդյանը, ըստ մեղադրանքի, «շարունակելով իրենց խուլիգանական գործողություններն» ու անտեսելով Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի կամքը, կոտրել են վերջինիս պատկանող բնակարանի մուտքի դուռը և նրա գույքին վնաս պատճառելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործել բնակարան, դիտավորյալ վնասել ու ոչնչացրել բնակարանի մեջ եղած 1.131.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խորդանոցի դուռը, լուսամուտի ապակեփաթեթը, լրագրասեղանը, սպասքապահարանը, ջահը, հյուրասենյակի հատակի սալիկները, վարագույրը, բազմոցը, երեք հատ բջջային հեռախոսները, գորգը և տարբեր տեսակի սպասքեղեն ու այլ ապրանքներ` այդ ընթացքում բարձրաձայն շարունակելով Խաչիկյանների հասցեին տալ սեռական բնույթի հայհոյանքներ:
Արսեն Չիչյանն, ըստ մեղադրանքի, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանի ննջասենյակի պահարանի մեջ պահել գործարանային արտադրության երկու հատ 7.62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2012 թվականի օգոստոսի 31-ին խուզարկության ժամանակ:
«Ձորահույս» ՍՊԸ-ում տնօրեն Կարեն Խաչիկյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա Չիչյանի և նրա բարեկամ էդգար Հախվերդյանի կողմից իր տան գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով իր հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ 2012թվականի օգոստոսի 30-ին ժամը 19-ի սահմաններում գնացել են Արսեն Չիչյանի հոր` Բենիկ Չիչյանին պատկանող տան բակը, Կ.Խաչիկյանը՝ անտեսելով Բենիկ Չիչյանի կամքը, ապօրինի մուտք է գործել բնակարան և գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած ռետինե մահակով ջարդել Բենիկ Չիչյանի տան գույքը` պատճառելով զգալի չափերով` 99.900 ՀՀ դրամ գույքային վնաս։
Բացի այդ, Կարեն Խաչիկյանը միաժամանակ ռետինե մահակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածել է բնակարանում գտնվող Բենիկ Չիչյանի կնոջ` Նունե Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան և առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արսեն Չիչյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ դատական նիստում հրաժարվել է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ իր ցուցմունքում հայտարարելով, Ամբաստանյալ Էդգար Հախվերդյանը առաջադրված մեղադրանքում նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` միայն Սյուզաննա Հարությունյանի գույքը ոչնչացնելու մեջ, իսկ նրա բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու մեջ իրեն մեղավոր չի ճանաչել: Դատական նիստում նա հրաժարվել է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել և ցուցմունք տալ:
Ամբաստանյալ Կարեն Խաչիկյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Ըստ նրա, տեսնելով, որ իր բնակարանի մուտքի դուռը ջարդված-բացված վիճակում է, իսկ տան գույքը` ջարդված և հարևանի տանը տեսնելով իր կնոջը` Սյուզաննա Հարությունյանին անգիտակից վիճակում, զայրացած նստել է իր ավտոմեքենան և իր հորեղբոր որդի Վաչագան Խաչիկյանի հետ միասին գնացել Արսեն Չիչյանի բնակարան: Հասնելով Արսեն Չիչյանի շենքի բակ, այնտեղից վերցրել է խողովակի կտոր և մտնելով Արսեն Չիչյանի հոր՝ Բենիկ Չիչյանի բնակարան, սկսել ջարդել տան գույքը: Ինքը նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկին չի հարվածել, հնարավոր է, իրեն քաշելու և ետ պահելու ընթացքում ինչ-որ մեկը ստացել է մարմնական վնասվածք:
Ըստբ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Չիչյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ռազմամթերք պահելը և 147-րդ հոդվածով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը: Հանցանքների համակցությամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն, իսկ տուգանքը լրիվ գումարելու միջոցով Արսեն Չիչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք 80.000 դրամի չափով:
Ամբաստանյալ Էդգար Հախվերդյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 147-րդ հոդվածով և հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Էդգար Հախվերդյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով և տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով:
Ամբաստանյալ Կարեն Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, 147-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով՝ Ծեծը և հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով Կարեն Խաչիկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք 180.000 ՀՀ դրամի չափով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալներ Արսեն Չիչյանը, Էդգար Հախվերդյանը և Կարեն Խաչիկյանը նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, Կարեն Խաչիկյանը խնամքին ունի անչափահաս երկու երեխաներ, ընտանիքի միակ կերակրողն է, Արսեն Չիչյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը և որպես Երկրապահ կամավորների միության անդամ, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, ամբաստանյալները կամովին հատուցել են իրենց կողմից պատճառված նյութական վնասները:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 12:36 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
- 05/01/2024 11:07 Ալավերդիում ավտոմեքենա է այրվել
- 05/01/2024 10:28 Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել