Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհանդուրժողականություն 10/01/2013   10:25  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիները չհավատալով դատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:  
 
Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու և արտահայտելու մտադրությամբ: Երկու և ավելի քաղաքացիների նման գործողությունը ըստ օրենքի բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք և այն կարող է տևել մինչև 6 ժամ: («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2, 26 և 27 հոդվածներ): Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան և որակելով Կոմիտասի պողոտայի երթի խափանումը հասարակական կարգի խախտում: Հավաքը սկսելուց շուրջ 50 րոպե հետո ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների և ցրեց հավաքը: 
 
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ համանման մի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի համար նախադեպային և պարտադիր իրավունքի ուժ ունեցող որոշում: Այդ գործով ևս, մի քանի տասնյակ մարդ կազմակերպել էին ցույց՝ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այդ գործով ևս Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տեղեկացրել էին ցուցարարներին ցույցի անօրինականության, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու  մասին և հրահանգել դադարեցնել ցույցը, մինչդեռ ցուցարարները, չկատարելով ոստիկանության պահանջը, շարունակել էին ցույցը: Հավաքը սկսելուց շուրջ 30 րոպե հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ էր կիրառել, և հավաքը ավարտվել էր ցուցարարների ձերբակալությամբ: (Տես Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի որոշում)
 
Ոստիկանության գործողությունները համանման այս գործով Եվրոպական դատարանը գնահատել էր ոչ իրավաչափ և դրանք որակել իշխանությունների կողմից հավաքն ավարտին հասցնելու ահնամբերության (անդհանդուրժողականության) դրսևորում: Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որևէ ապացույց, բացառությամբ երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում երթևեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել և անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ: 
 
Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով:  Այս դեպքում ևս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայած իշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնվիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով ևս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքները պետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության և անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, և պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց:
 
Կոմիտաս 5-ում երթևեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր սպառնում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք: Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողատայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում:  
 
Այսպիսով, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ՄԻՊ-ը հանգել է այն եզրահանգմանը, որ  Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսևորելով անհամբերություն և անհանդուրժողականություն:  Բացի այդ, ուսումնասիրելով այդ հավաքի առանձին միջադեպեր, ՄԻՊ-ը գտնում է, որ Ոստիկանությունը խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Նման եզրահանգման հիմնավորումները ներկայացված են ստորև. 
 
1. Զանգվածային լրատվամիջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ (աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15, այսուհետ՝ տեսագրություն) կարելի է նկատել, որ հավաքի մասնակից  Արգիշտի Կիվիրյանը, մի քանի դրվագներում չի կատարում ոստիկանության ծառայողների պահանջները, որակելով դրանք անօրինական (տեսագրություն՝ 05:50 - 06:20 րոպեներ): Այնուհետև Ոստիկանության ծառայողները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառում են ֆիզիկական ուժ (գետնին տապալել և/կամ հարվածել)` նույնիսկ վերջինիս կողմից դիմադրության բացակայության պարագայում (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55 րոպեներ): 
 
Միևնույն ժամանակ, ակցիային մասնակցող, սակայն արդեն վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ և դրսևորվել անհարկի ագրեսիվ վերաբերմունք` հատկապես նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (տեսագրություն՝ 02:30-02:45, 27:38 - 27:48 րոպեներ):  Բացի այդ, Ոստիկանության կողմից մեկից ավել անգամներ ֆիզիկական ուժ (քաշքել), ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ պահին չէին խախտում հասարակական կարգը (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55; 02:30 - 02:45, 27:38 - 27:48 րոպեներ) 
 
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը պարտավոր է ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: 
 
Եվրոպական դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներում հայտնել է, որ հավաքի  մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը պետք է լինի համաչափ և անհրաժեշտ հավաքի ընթացքում դրսևորված անկարգությունների կամ հանցագործությունների կանխման համար (տես` Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, Իզցին ըննդեմ Թուրքիայի, Գալստյանն ընդդեմ Հայաստանի):  Եվրոպական դատարանը սահմանել է նաև, որ երբ անձն արդեն փաստացիորեն վնասազերծվել է, վերջինիս նկատմամբ ուժի չարդարացված կիրառումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում (տես նաև` Կլասն ընդդեմ Գերմանիայի, Ռեբոքն ընդդեմ Սլովենիայի, Գյունայդինն ընդդեմ Թուրքիայի): 
 
Այսպիսով, վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը իրավաչափ չէ, և նման ուժ կիրառող ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության: 
 
2. Սկսած ազատության սահմանափակման պահից ակցիային մասնակցող անձանց իրավունքները չեն պարզաբանվել: Վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09) բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու: 
 
 
3. Ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել պրոֆեսիոնալիզմը և թույլ են տվել էթիկայի կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես` օգտագործելով անհարգալից, վիրավորական արտահայտություններ (տեսագրություն՝ 21:04-21:53 րոպեներ): Նշվածի առիթ կարող էր հանդիսանալ հատկապես այն, որ ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ (օրինակ` անասուն, տեսագրություն՝ 04:50-05:14 րոպեներ): Բայց նույնիսկ, երբ քաղաքացիները վիրավորում են ոստիկանին, դրանով իսկ կատարելով քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, ապա նման իրավիճակներում ոստիկանները պետք է ոչ թե հակադարձեն հայհոյանքներով և վիրավորանքներով, այլ ձերբակալեն հանցանք կատարած անձին և օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության:  
 
4. Դրվագներից մեկում Ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` սեռական բնույթի գործողություն դրսևորելով ակտիվիստներից մեկի նկատմամբ, ինչն իրենից ներկայացնում է սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: 
 
5. Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանության աշխատակիցները հավաքի ընթացքում իրականացրել են Ոստիկանության աշխատակցի գործառույթներ (տեսագրություն՝ 16 :07-16 :40 ; 18 :00-18 :45 րոպեներ): Այնինչ, համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի` հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Նման պահանջ է նաև սահմանված ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից հրատարակած  «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց»-ում, որտեղ նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է լինեն հստակորեն և անհատապես ճանաչելի: Համազգեստ կրող նշված անձինք պետք է համազգեստի վրա փակցնեն նույնականացնելու տարբերանշաններ, որոնք չպետք է թաքցվեն կամ հանվեն և պետք է հասանելի լինեն անձանց` հավաքի ժամանակ ընթերցելու համար: 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]