ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազի նկատմամբ բռնությունը չազդեց պատժաչափերի վրա 09/17/2013 16:57 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության աղմկահարույց գործով դատավճիռը:
Դատարանն ամբաստանյալ Արթուր Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ու պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով, խոշոր չափերով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն ու դրա փորձը: Պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, դատարանը ամբաստանյալ Ա. Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց նախորդ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.12.2011թ. դատավճռով և նույն դատարանի 18.07.2012թ. որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 1 տարի ժամկետով, և ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 14 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության օժանդակություն և դրա փորձ: Դատավճռով պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 12 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Դատարանը ճանաչեց ու հռչակեց ամբաստանյալ Ալլա Մախովայի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացրեց` հանցակազմի բացակայության հիմքով:
Ամբաստանյալ Ալլա Մախովան մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտվեց ազատազրկման 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Ամբաստանյալ Արտաշես Բաղումյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն: Պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Արտաշես Բաղումյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 3 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Կարեն Արզումանյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ և դատապարտվեց ազատազրկման 9 ամիս ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց նախորդ` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. հունիսի 20-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 6 տարի ժամկետով և ամբաստանյալ Կարեն Արզումանյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 9 ամիս ժամկետով:
Դատավճռով ամբաստանյալ Լևոն Շահինյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվեց ազատազրկման 9 ամիս ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց նախորդ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հուլիսի 08-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. հունիսի 22-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 9 ամիս ժամկետով և ամբաստանյալ Լևոն Շահինյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Սահակ Սահակյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվեց կալանքի 2 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Սահակ Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի`նրա նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Արմինե Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվեց պայմանական ազատազրկման 3 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 20.09.2012թ. և 17.12.2012թ. որոշումներով իրեղեն ապացույցներ ճանաչված թմրամիջոցները, 103.000, 98.000 և 87.000 ՀՀ դրամ գումարները, «Ռեդդի» յուղի պլաստմասայե տարան կվերադարձվի վարույթն իրականացնող մարմնին` քրեական գործից անջատված մասով տնօրինելու համար:
Այս գործը հասարակական հնչեղություն ստացավ հատկապես մեղադրողի նկատմամբ բռնության հետ կապված: Ա. Պետրոսյանը 2013թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել էր սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել էր մեղադրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ամբաստանյալ Ա. Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով՝ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները: Գործն ուղարկվել է դատարան:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել