Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա)
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Կարեն Բեքարյան. Ադրբեջանի իշխող էլիտան իր որդեգրած ուղին չփոխելու դեպքում կանգնելու է փակուղու առաջ 08/21/2013   13:43  |  Հարցազրույց

 
«Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոյի փոփոխության մասին ցանկացած խոսող պետք է հասկանա, թե դրա փոխարեն ինչ է սպասվում: Եթե մենք ունենալու ենք հետկոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է վերաճել նոր կոնֆլիկտի, ապա ինքնաքանպատակ չէ գնալ ստատուս-քվոյի փոփոխության: Նպատակը երկարատև խաղաղությունն ու խաղաղության պայմանագիրն է»,-«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում մասնավորապես ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: 
 
- Պարոն Բեքարյան, վերջին շրջանում, կարծես թե, պարբերաբար նկատվում են ղարաբաղյան հակամարտության ներկայումս գոյություն ունեցող ստատուս-քվոն խախտելու փորձեր: 
 
-Եթե մենք ստատուս-քվոյին անդրադառնում ենք, իմ կարծիքով,  առնվազն երկու հարցի պետք է պատասխանենք իրարից անջատ՝ ու՞մ համար և որքանո՞վ է շահեկան ստատուս-քվոյի պահպանումը: Սրանից է ի հայտ գալու, թե ով է ատամներով դրանից կառչած և ինչի համար: Երկրորդ հարց՝ ի՞նչ ասել է ստատուս-քվոյի փոփոխություն: Այսինքն՝ եթե ինչ-որ մի բան փոփոխում ես, պետք է հասկանաս՝ ինչով ես փոխարինում: Հետևաբար՝ այս երկու հարցերի ամբողջությունն է տալիս պատկերը ստատուս-քվոյի կամ դրա դինամիկ փոփոխության կամ չփոփոխվելու վերաբերյալ: 
 
Եթե անդրադառնալու լինենք առաջին հարցին՝  կարծում եմ, որ հակամարտության կողմերին, հասարակություններին, լինի դա Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, թե Ադրբեջանում, ոչ մեկին էլ ստատուս-քվոն ձեռնտու չէ: Բոլոր կողմերն էլ, բոլոր ժողովուրդներն էլ, բնականաբար, կգերադասեն ունենալ երկարատև կայուն խաղաղություն, խաղաղության պայմանագիր, որի դեպքում ոչ թե կմտածեն, որ մենք ունենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, որը ցանկացած պահի կարող է վերաճել պատերազմի, այլ կսկսեն իրենց ապագան կառուցել՝ հասկանալով, որ այդ խնդիրը հաղթահարված է: 
 
Եթե  անդրադառնալու լինենք էլիտաներին կամ իշխող ուժերին, ապա, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր Նախագահի և արտգործնախարարի, մեկ անգամ չէ, որ արտահայտվել է, որ ստատուս-քվոն մեր համար ինքնանպատակ չի և մենք, այո՛, ունենք ցանկությունը հասնելու երկարաժամկետ խաղաղությանը կամ խաղաղության համաձայնագրին: 
 
Նման է շատ իրավիճակը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Բայց, բնականաբար, այնտեղ էապես տարբերվում է իրավիճակը և՜ Հայաստանից, և՜ Ադրբեջանից, որովհետև նրանց համար անվտանգության լիարժեք երաշխիքներն էական են, ինչը մեր համար այդքան էլ պատկերացնելի չէ: Նույն ձևով դա այդքան էլ պատկերացնելի չի ադրբեջանցիների համար: Ղարաբաղցիներն եղել են հենց կոնֆլիկտի կիզակետում և այդ ամեն ինչը զգացել են սեփական մաշկի վրա: Այս հարցը շատ զգայուն է իրենց համար, և, բնականաբար, երբ ինչ-որ մեկը խոսում է ստատուս-քվոյի փոփոխության մասին, նրանց մոտ անվտանգության խնդիրը դառնում է պատնեշ:
 
Բավականին այլ է իրավիճակը Ադրբեջանում: Նորից եմ կրկնում, եթե ժողովրդի առումով կասկած չունեմ, որ ցանկանում են ստատուս-քվոյի փոփոխություն և երկարաժամկետ խաղաղություն, ապա  իշխող վարչակազմի մոտ պատկերը չափազանց այլ է: Տարիներ ի վեր Ալիևների ընտանիքը՝ սկզբից հայրը, հետո որդին, սեփական ժողովրդին անընդհատ սնել է թշնամու կերպարով և այդ կերպարի զարգացմամբ անընդհատ փորձ է արվել բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու նա չի օգտվում երկրի բավականին մեծ բնական հարստությունից այն կոնտեքստով, որ «մենք այդ ամբողջ հարստությունը փորձում ենք ուղղել ռազմաարդյունաբերությանը, ռազմական գնումներին, որպեսզի մենք կարողանանք վերադարձնել մեր հողերը»: Այսինքն՝ սա սեփական ժողովրդին մատուցվող բավականին երկարաժամկետ ընթացող սերիալ է: 
 
- Ձեր կարծիքով, այդ ստատուս-քվոն դեռևս որքա՞ն հնարավոր կլինի պահպանել:
 
- Ստատուս-քվոյի փոփոխության մասին ցանկացած խոսող պետք է հասկանա, թե դրա փոխարեն ինչ է սպասվում: Եթե մենք ունենալու ենք հետկոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է վերաճել նոր կոնֆլիկտի, ապա ինքնաքանպատակ չէ գնալ ստատուս-քվոյի փոփոխության: Նպատակը երկարատև խաղաղությունն ու խաղաղության պայմանագիրն է:
 
Ադրբեջանի իշխող էլիտան իր որդեգրած ուղին չփոխելով, շատ կարծրացնելով,  փակուղու առաջ է կանգնելու: Ո՞րն է այդ փակուղին: Օրինակ, հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթանում են բանակցություններ: Եթե դու այնտեղ ունես կոնստրուկտիվ վիճակ և փոխզիջումներով հասնում ես խնդրի կարգավորմանը, ու վերադառնում ես սեփական երկիր, պետք է քո հանրությանը փոխզիջումները ներկայացնես: Հանրությունդ ասում է՝ չհասկացա, այսքան ժամանակ մենք կեղեքվել ենք, որ դու հիմա փոխզիջումներ անե՞ս, բա ո՞ւր են այդ ամբողջ  գումարներն ու ռեսուրսները:  Եվ բարձրանում է դժգոյության ահավոր մեծ ալիք. «այսքան տարի մենք խաբված ենք եղել, մեր երկիրը, ունենալով ընդերքի այդքան հարստություն, հարստացրել է մեկ կամ մի քանի ընտանիքի, և փոխարենը հայերի կերպարով մեզ սպառնալով, դուք ընդհամենը լուծել եք ձեր անձնական խնդիրները»: 
 
Կա երկրորդ տարբերակ՝ չես գնում կոնստրուկտիվ բանակցությունների, շարունակում ես պատերազմի սպառնալիքներ հնչեցնել: Այս դեպքում շատ լավ հասկանում ես, որ այսօրվա վիճակում դու բլից -քլիք չես անելու: Եթե պատերազմ սկսեցիր, դրա ավարտը դրական ելքով քեզ համար ոչ ոք չի երաշխավորի, եթե չասեմ հակառակը: Հետևաբար, ես ադրբեջանական ժողովրդին էլ դա չեմ ցանկանում, առաջին իսկ զոհվածների դիերը հենց հայտնվեն Բաքվում, ժողովրդի մոտ պայթյուն է լինելու: 
 
Ադրբեջանում իշխանության գինը շատ բարձր է, այսինքն՝ դա նույնը չի, ինչ որ կարելի է ասել այստեղ կամ որևէ ժողովրդավարական կամ ժողովրդավարությանը մոտ երկրում: Այնտեղ իշխանության գինը կարող է լինել կյանքը, հարազատների կյանքը, ընտանիքի կյանքը: Սրանից ելնելով ունենում ենք այն, ինչ որ այսօր ունենք. բառերով Ալիևն ամբողջ օրը պրոպագանդում է ստատուս-քվոյի փոփոխություն, իսկ գործողություններով անում է ամեն ինչ, որ այդ ստատուս-քվոն պահպանվի, երկար տևի և ինքը շարունակի հաստացնել իր ընտանիքը՝ արդեն ծոռների մակարդակով: 
 
Դրա համար սերիալը պետք աշխատեցնել, թեժացնել, անընդհատ պահել լարվածության մեջ, բայց այստեղ կա տարածաշրջանի համար մի շատ էական վտանգ. դու չես ուզում պատերազմ, բայց սերմանում ես թշնամանք և ինչ-որ այդ թշնամանքը կարող է դառնալ անվերահսկելի: 
 
Չի կարելի թեկուզ փխրուն կայունությունը խարխլել՝ ընդամենը մտածելով խարխլելու մասին: Պետք է մտածել ավելի կայուն վիճակի բերող լուծումների մասին: Այսօր ես այդ ավելի կայունի պատրաստման մեթոդոլոգիան, տեխնոլոգիան, մեխանիզմները կարող եմ մտքում պատկերացնել, բայց փաստացի չեմ տեսնում: Ինչո՞ւ  չեմ տեսնում: Քանի դեռ Ադրբեջանի մոտ չի փոխված հռետորաբանությունը, ուժի կիրառման սպառնալիքը, դա ուղղակի գժի կանխավարկած է: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում դա. ես ամբողջ  օրը պետք է սպառնամ ձեզ ոչնչացմամբ և դրա հետ մեկտեղ ակնկալեմ, որ, օրինակ, դուք պատրաստ կլինեք ինձ վերադարձնելու է այսպես ասած ինչ-որ տարածք: Այս իրավիճակը նման է նրան, որ դու հարևանիդ ասես. «Ես ուզում եմ քեզ սպանել, բայց նշան բռնելու համար ոտքից տեղ է պետք, ոտքի տեղը տուր, ես կանգնեմ վրան, որ քեզ սպանեմ»: Նա էլ համաձայնի:
 
Ադրբեջանի այսօրվա հռետորաբանության և քաղաքականության պարագայում ոչ մի բան չի կարող տեղից շարժվել: Մինչև այդ հռետորաբանությունը չփոխվի, հարցի լուծման եղանակների միջնադարյան պատկերացումները չվերանան, չգան քաղաքակիրթ մեթոդներ, դա շատ բարդ է լինելու: Այդ պարագայում ստատուս-քվոն փոխում ես՝ ի՞նչ ունենաս:
 
 

Հեղինակ` Գայանե Մելիքյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]