ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսման վարձերը չեն իջեցվի, բուհերում կլինեն կրճատումներ 08/13/2013 14:36 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներն ընդունել են ԿԳ նախարար Արմեն Աշտոյանի հետ իր աշխատասենյակում հանդիպելու առաջարկը:
Նշենք, որ մինչ այդ ուսանողները պահանջում էին, որպեսզի նախարարն ինքն իջնի իրենց մոտ` պատճառաբանելով, որ հարցի քննարումը չի կարող լինել կուլիսային հանդիպման ձևով, և դրան ներկա լինելու և մասնակցելու իրավունք ունեն ակցիայի բոլոր մասակիցները հավասարապես:
Այդուհանդերձ, մի քանի հոգանոց խմբով բարձրանալով նախարարություն և հանդիպելով նախարարի հետ, ուսանողները հրաժարվել են սենյակային քննարկումից` պնդելով իրենց առաջարկը, որ նախարարն ինքն իջնի շենքի բակում հավաքվածների մոտ:
Արմեն Աշոտյանը մերժել է նախարարությունից դուրս խնդիրը քննարկելու առաջարկը, ինչից հետո ուսանողները լքել են շենքը, իսկ նախարարը համաձայնել է պատասխանել սրահում մնացած լրագրողների հացերին:
Արմեն Աշոտյանը ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ հանրապետության բազմաթիվ բուհերից ուսման վարձերը բարձրացրել են միայն 5-ը:
Նախարարը նաև նշել է, որ ուսման վարձերը թանկացել են միայն բակալավրիատ նոր ընդունված ուսանողների և մագիստրատուրայում ուսումը շարունակել ցանկացողների համար:
Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, որ վերջին տարիներին ուսման վարձերը չեն բարձրացել բացառապես իրենց միջամտությամբ:
«Ամեն տարի այս հարցը բարձրացվել է, և մենք իրենց խնդրել ենք, որպեսզի չբարձրացնեն»,- ասել է նախարարը, հավելելով. «Ասել, որ կարող է ինչ-որ մեկը կողմ լինել ուսման վարձերի բարձրացմանը, առհասարակ անհեթեթ է, չի կարող բանական մարդը կողմ լինել թանկացումներին»:
Նախարարը նաև շեշտել է, որ այս տարի ընդունված ուսանողները նախապես են իմացել ուսման վարձերի բարձրացման մասին: Միաժամանակ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարությունը սոցիալական փաթեթ է մշակել մեղմելու համար ուսման վարձերի բարձրացման հետևանքները:
«Պետությունը պետք է 23 տարվա բուհական անկախության այս դրսևորումը սահմանափակի, օրենք ընդունի, որով կսահմանվի ուսման վարձերի վերին շեմ, երկրորդ` պետք է անպայման նոր հնարավորություններ ստեղծվեն խոցելի խմբերի ուսանողների համար, մեր գերագույն նպատակն է, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող վարձի պատճառով բուհից դուրս չմնա, երրորդ ուղղությունը բուհերի բյուջեների ծախսման թափանցիկությունն է, մենք պետք է ձեզ հետ միասին իմանանք, թե բուհերը, որոնք գանձում են ուսանողից ուսման վարձերը, ինչպես են այդ գումարները ծախսում»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Բայցևայնպես, նախարարի խոսքով, բուհերը ֆինանսական լավ վիճակում չե և այդ պատճառով բուհական համակարգում առաջիկայում նոր ցնցուներ են սպասվում. Այս անգամ կրճատումների տեսքով: Ըստ կրթության և գիտության նախարարի, բուհերի աշխատակազմերն այսօր 10-20 տոկոսով ուռճացված են, ընդ որում, ոչ միայն դասախոսական կազմով, այլև սպասարկող անձնակազմի աշխատակիցներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն